Առողջություն 10:40 14/11/2015 Հայաստան

Այսօր շաքարային դիաբետի համաշխարհային օրն է

Ամեն տարի նոյեմբերի 14-ը նշվում է որպես շաքարային դիաբետի համաշխարհային օր, ինչը կոչված է հանրության ուշադրությունը հրավիրելու այս հիվանդությանը:

Շաքարային  դիաբետը սրտանոթային  և ուռուցքային  հիվանդություններից  հետո, իր  տարածվածությամբ երրորդ  տեղն է գրավում: Այն 21-րդ դարի բժշկության ամենամեծ խնդիրներից մեկն է՝ լինելով հաշմանդամության հանգեցնող ծանր բարդություններ առաջացնող քրոնիկ հիվանդություն, որը մեծ բեռ է բոլոր երկրների առողջապահության համակարգերի համար:

Դիաբետը  քրոնիկ հիվանդություն է, որն ի հայտ է գալիս ենթաստամոքսային գեղձի ոչ բավարար քանակությամբ ինսուլին արտադրելու դեպքում, կամ, երբ օրգանիզմը չի կարողանում յուրացնել ինսուլինը, որն էլ առաջացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացում:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր էնդոկրինոլոգ Էդուարդ Թորոմանյանն ասաց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վերջին տարիներին նկատվում է շաքարային դիաբեդի հիվանդացության ցուցանիշի աճ: Պաշտոնական տվյալներով՝  Հայաստանում շաքարային դիաբետ ունեցող  հիվանդների թիվը հասնում է 74 հազարի, որոնցից ավելի քան 450-ը ինսուլինի կարիք ունեցող երեխաներ են: Կանխատեսումների համաձայն` արդեն գալիք տարի մեր երկրում ապրող շաքարային դիաբետ ունեցող մարդկանց թիվը կհասնի 80 հազարի:

Էդուարդ Թորոմանյանի խոսքերով՝ գոյություն ունի շաքարային դիաբետի 2 տեսակ: 1-ին տիպի շաքարային դիաբետն առաջանում է ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջիջների քայքայման հետևանքով, այսինքն՝ օրգանիզմում ինսուլին չի արտադրվում: 2-րդ տիպի շաքարային դիաբետն էլ առաջանում է այն դեպքում, երբ օրգանիզմը չի կարողանում արդյունավետ օգտագործել արտադրված ինսուլինը, իսկ սա նշանակում է, որ հյուսվածքները բավականաչափ զգայուն չեն ինսուլինի նկատմամբ:

1-ին տիպի շաքարային դիաբետն ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ: Թեև շաքարային դիաբետի 2-րդ տիպով հիվանդանում են հիմնականում հասուն տարիքում, սակայն ներկայումս այն հանդիպում է նաև ավելի երիտասարդ տարիքում:

Էդուարդ Թորոմանյանի խոսքերով՝ հիվանդության առաջացման պատճառներից առաջին հերթին ժառանգականությունն է, երկրորդը` ճարպակալումը: Հիվանդության պատճառ կարող են հանդիասանալ նաև նյութափոխանակության հետ կապված խնդիրները, սթրեսները, սիրտ-անոթային հիվանդությունները, ինչպես նաև  նստակյաց և պասիվ ապրելակերպը:

«Վերջին տարիներին շաքարային դիաբետը երիտասարդացել է, պատճառներից մեկն այն է, որ երիտասարդները քիչ են շարժվում, ժամանակի մեծ մասն անցկացնում են համակարգիչների մոտ, սնվում են ֆաստ-ֆուդով, ինչն էլ հանգեցնում է ճարպակալման»,- ասաց ԱՆ գլխավոր էնդոկրինոլոգը՝ հավելելով, որ հիվանդության կանխարգելման նպատակով պետք է հրաժարվել ճարպոտ և յուղային սնունդ ընդունելուց. «Բացի այդ, պետք է ավելացնել ակտիվությունը և ավելի շատ շարժվել»:

Հարցին, թե դիաբետի դեմ  ինչ պայքար է իրականացնում  Հայաստանը, Է.Թորոմանյանը նշեց, որ շաքարային դիաբետով հիվանդների խնդիրները գտնվում են պետության ուշադրության կենտրոնում: Ըստ նրա՝ թվերը կրճատելու, հատկապես երեխաների ու երիտասարդների կյանքի որակը բարելավելու համար առողջապահության նախարարությունը սկսել է «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» հնգամյա ծրագիրը, որի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվելու շաքարային դիաբետ ունեցող 0-22 տարիքային խմբի մարդկանց:

Ծրագրի շրջանակներում առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաները և 18-22 տարեկան պատանիները անվճար կստանան բարձր բուժական արդյունավետության ինսունիլային անալոգների գրիչ-ներարկիչներ:

Էնդոկրինոլգը նաև հատնեց, որ Հայաստանում  բոլոր հիվանդներն ապահովված են ինսուլինով:

«Հայաստանում ինսուլինի խնդիր չունենք»,- ասաց նա: 

Նա նաև հիշեցրեց, որ հանրապետությունում իրականացվում է ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես՝ զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի  վաղ հայտնաբերման, կանխարգելման  և վերահսկման ծրագիր: Ծրագրի շրջանակում 2015թ. հունվարից 35-ից 68 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար հետազոտվել իրենց սպասարկող պոլիկլինիկայում կամ ամբուլատորիայում` զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի ախտորոշման նպատակով:

Թեմային առնչվող հրապարակում՝

Ոչ մի երեխա ապահովագրված չէ շաքարային դիաբետից. Ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում, ի՞նչ քայլեր է ձեռնարկում պետությունը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:18
Քոչարյանի վերաբերյալ գլխավոր դատախազի բողոքը Վճռաբեկ դատարանը բավարարեց մասնակի
ՀՀ Վճռաբեկ դատարանն այսօր քննել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և ՀՀ գլխավոր դատախազության բողոքները: Նիստը նախագահել է դատավոր Լիլիթ Թադևոսյանը։...
Աղբյուր` Panorama.am
18:12
Գործատուների մոտ ստեղծվող արհմիությունների ՕԳԳ-ն բարձր չէ. պատգամավոր
«Եկեք մրցակցություն ապահովենք, թող աշխատակիցն ընտրի՝ որ արհմիության անդամ լինել»,- ասաց Պետրոսյանը։
Աղբյուր` Panorama.am
18:01
Հայաստան ներկրվող գազի գնի վերաբերյալ ավարտական արդյունք չկա. Հրանտ Թադևոսյան
Ներկա փուլում ՀՀ ներկրվող գազի գնի վերաբերյալ ավարտական արդյունք չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Գազպրոմ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Իրանում կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»
Իրանում ոսկու շուկան մանիպուլյացիայի ենթարկելու մեջ մեղադրվող, «ոսկիների սուլթան» մականվամբ հայտնի Վահիդ Մազլումին և իր հանցակից...
Աղբյուր` Panorama.am
17:42
Ջաջուռի և Քեթիի ոլորաններում թույլ ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Ախուրյանի և Աշոցքի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվել է
ՀՀ երրորդ նախագահի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվել է։ Panorama.am-ը տեղեկացավ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Մարգարիտա Գասպարյան. «Հիմա ես գիտեմ, որ անհնարին ոչինչ չկա»
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը վերադարձել է Թոփ-100, այժմ նա գտնվում է WTA-ի դասակարգման աղյուսակի 92-րդ...
Աղբյուր` Panorama.am
17:23
Առաջարկվում է բուհերի վարձավճարները մուծել ամսական տարաժամկետմամբ
Պատգամավորը նկատեց, որ վարձավճարների հարցը լուրջ խնդիր է, և ամսական վճարները զգալի կհեշտացնեն ուսանողների և նրանց ծնողների հոգսը։
Աղբյուր` Panorama.am
17:20
Անուշ Գրիգորյանն ու Անի Հովսեփյանն արդեն մրցավայրում են
Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում կայանալիք կանանց բռնցքամարտի 2018 թ. աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա երկու պատվիրակ։ Ըստ նախնական...
Աղբյուր` Panorama.am
17:09
Կոնվերս Բանկը հայտարարում է 25 տոկոսի չափով քեշբեք՝ ուսանողների համար
Ուսանողների  միջազգային օրվան ընդառաջ Կոնվերս Բանկը հանդես է գալիս լոյալության հերթական ակցիայով. գործարկված CashBack ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ռոնալդուն նշանվել է
Հարսնացուն արդեն հարսենական զգեստ է ընտրում
Աղբյուր` Panorama.am
16:50
ՊԵԿ հետաքննության վարչությունում երկու ՍՊԸ-ների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր
Ընկերությունները 2015-2018 թվականների ընթացքում պետական բյուջե չեն վճարել առանձնապես խոշոր չափի գումարներ:
Աղբյուր` Panorama.am
16:31
Լևոն Արոնյանը 3-րդն է Կալկաթայի «Tata Steel» մրցաշարում
Կալկաթայում ավարտվել է Tata Steel India շախմատային փառատոնը, որի շրջանակներում անցկացվել են արագ և կայծականային շախմատի մրցաշարեր: Արագ շախմատի...
Աղբյուր` Panorama.am
16:24
Տիգրան Կիրակոսյանի գոտեմարտի արդյունքը պաշտոնապես բողոքարկվել է
Բուխարեստում ավարտված սամբոյի աշխարհի 2018 թ. առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել էին 3 մեդալ՝ 2 արծաթե, 1 բրոնզե: Տիգրան...
Աղբյուր` Panorama.am
16:11
Եվրախորհրդարանում կողմ են Թուրքիա-ԵՄ բանակցությունների պաշտոնապես առկախմանը
Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին ներկայացրել է Թուրքիայի վերաբերյալ իր հերթական զեկույցի նախնական տարբերակը։ Նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
15:58
Վահրամ Բաղդասարյանը՝ «սիրելի լոռեցիներին»
ԱԺ-ում «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը  խորհրդարանական արտահերթ ընտրություններին ռեյտինգային...
Աղբյուր` Panorama.am
15:53
Կառավարության նիստերն այսուհետ կլինեն դռնբաց
Գործադիրն  այսօրվա նիստում հավանություն է տվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ...
Աղբյուր` Panorama.am
15:42
Եգիպտոսում գտել են երեք հազար տարի առաջ ապրած հղի կնոջ գերեզման
Ամերիկա-իտալական համատեղ հնագիտական առաքելությունը Եգիպտոսի հարավում՝ Կոմ-Օմբո շրջանում, հայտնաբերել է հղի կնոջ գերեզման: Կինը, հավանաբար, ապրել...
Աղբյուր` Panorama.am
15:34
Հավաքների ազատության անհիմն և անուղղակի սահմանափակման միտում ենք տեսնում. Արթուր Հովհաննիսյան
«Այս հարցում ՄԻԵԴ-ը դիրքորոշում ունի, որ խաղաղ հավաքների իրավունքը հիմնարար իրավունք է ժողովրդավարական հասարակությունում»,- ասաց նա։
Աղբյուր` Panorama.am
15:31
Ես իմ ասելիքները Սերժ Սարգսյանի աչքերի մեջ նայելով եմ ասել. Մարուքյան
«ՀՀԿ-ն ասում է, որ միակ ընդդիմությունը իրենք կարող է լինել, բայց գոյություն ունի քաղաքագիտություն, որի համաձայն ընդդիմությունն ապագա...
Աղբյուր` Panorama.am
15:26
Ի հեճուկս՝ Փաշինյանը «Հին Երևան» նախագծի կողմնակից
Կառավարությունը որոշել է լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից «Ի Էմ Սի» ՓԲԸ հետ կնքել Երևան քաղաքի Արամի, Փ....
Աղբյուր` Panorama.am
15:01
Արյուն Վահագն Մարգարյանին՝ առողջության ցանկություններով
Նախօրեին համացանցում տեղեկատվության հայտնվեց, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ,...
Աղբյուր` Panorama.am
15:00
Թրամփն առաջարկել է պայուսակների դիզայներին նշանակել դեսպան
Մարկսը հայտնի է էկզոտիկ կենդանիների կաշվից շքեղ պայուսակների ստեղծմամբ։
Աղբյուր` Panorama.am
14:58
ՄԻՊ-ը կհրապարակի զեկույց՝ Ադրբեջանի կողմից Տավուշի սահմանամերձ համայնքների գնդակոծություննների վերաբերյալ
Վաղը՝  Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կհրապարակի արտահերթ զեկույց ադրբեջանական գնդակոծությունների առնչությամբ Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
14:57
Բացահայտվել և կանխվել են կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր...
Աղբյուր` Panorama.am
14:55
ՊԵԿ-ի անհիմն հրապարակումը վտանգի տակ է դրել «Գազպրոմ Արմենիայի» բարի համբավը. Հրանտ Թադևոսյան
Պետական եկամուտների կոմիտեի անհիմն հրապարակումը վտանգի տակ է տրել «Գազպրոմ Արմենիայի» բարի համբավը: Այս մասին այսօր լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
14:51
Եկեղեցու նկատմամբ տեղի են ունեցել ոտնձգություններ
Այսօր Ազգային ժողովում քննարկման ներկայացվեց ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Միհրան Հակոբյանի, Գալուստ Սահակյանի և Կարինե Աճեմյանի հեղինակած...
Աղբյուր` Panorama.am
14:50
Սպիտակ տան աշխատակցին ազատել են Մելանիա Թրամփի հետ ունեցած վեճի պատճառով
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի օգնական Միրա Ռիկարդելին ազատել են  Սպիտակ տնից ԱՄՆ նախագահի կնոջ՝ Մելանիա Թրամփի...
Աղբյուր` Panorama.am
14:43
Թուրք վերլուծաբան. «1915-ի հայերի թոռները սիրիացիների անվան տակ Թուրքիա են վերադառնում»
Թուրքական «Yeni mesaj» ազգայնական թերթի սյունակագիր, վերլուծաբան Յուսուֆ Քարաջան «ԱՄՆ-ի հայկական խաղը Թուրքիայի հետ»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քրեական գործ հարուցելը դեռևս դատավճիռ չէ  ՊԵԿ նախագահը՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության դեմ քրգործի մա
15:39 15/11/2018

Քրեական գործ հարուցելը դեռևս դատավճիռ չէ ՊԵԿ նախագահը՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության դեմ քրգործի մա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}