19:43 18/11/2015

Սերժ Սարգսյան. Մենք պետք է գնանք պաշտպանված և ինտենսիվ գյուղատնտեսության ճանապարհով

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արմավիրի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Արմավիրի մարզը մեր հանրապետության գյուղատնտեսության ամենակարևոր շտեմարաններից մեկն է և ունի մի քանի առանձնահատկություն: Դրանցից մեկն այն է, որ այստեղ գյուղատնտեսական համախառն արտադրանքը երեք անգամ գերազանցում է արդյունաբերական համախառն արտադրանքին, չնայած մարզում է գտնվում մեր արդյունաբերական հսկաներից մեկը` Հայկական ատոմակայանը: Եվ մենք, իհարկե, պետք է սրանից եզրակացություն անենք:

Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ չնայած մեծածավալ արտադրանքին, չնայած ոռոգելի ու բերրի հողակտորների առկայությանը, մարզում գյուղատնտեսությունը շատ է կախված բնակլիմայական պայմաններից: Այսինքն` վաղ գարնանային ցրտահարություններ, անձրևների պակաս, կարկուտ և այլն: Սա մեզ պետք է հուշի, որ մարզում գյուղատնտեսության զարգացման վրա ուշադրությունը ավելացնելով, մենք պետք է գնանք պաշտպանված և ինտենսիվ գյուղատնտեսության ճանապարհով:

Այսինքն` պետք է խրախուսենք գյուղացիական տնտեսություններին, խոշոր ֆերմերներին, որպեսզի նրանք սկսեն օգտագործել ցանցեր, ինչպես ամբողջ աշխարհում է, որը բերքի պաշտպանության ամենահուսալի միջոցն է: Պետք է ընտրենք կաթիլային ոռոգման ճանապարհը, որովհետև անկախ նրանից, որ վերջին տարիների ընթացքում մենք շատ միջոցներ ենք ուղղել ոռոգման համակարգի կատարելագործմանը, նոր աղբյուրների հայտնաբերմանը, այդուհանդերձ, եթե ամբողջովին օգտագործենք մեր գյուղատնտեսական նշանակության հողերը, մենք մշտապես ունենալու ենք ջրի պակաս: Ընդհանրապես, ափսոս է այդքան ջուրը անարդյունավետ օգտագործելն ու վատնելը: Եվ այստեղ, անշուշտ, մենք պետք է մեր ջանքերը համադրենք: Պետք է տեսնենք, թե ի՞նչ խթանող միջոցներ կարող ենք ձեռնարկել, որպեսզի մարդիկ մեծ ցանկություն և շահագրգռվածություն ունենան այս ճանապարհով գնալու:

Իհարկե, հեշտ է ասել, որ բոլոր այգիները պետք է ցանցապատել, պետք է դնել կաթիլային ոռոգման տակ, բայց անհրաժեշտ է գիտակցել նաև, որ դրանք մեծ ծախսեր են և առավել ևս՝ անհատ գյուղացիների համար այդ աշխատանքը մեծ դժվարություն կներկայացնի: Մենք մի քանի տարի առաջ, նաև ձեր առաջարկով, սկսեցինք սուբսիդավորել վարկեր, սկսեցինք ավելի մեծ չափով գյուղացիներին տրամադրել վարկեր, անհրաժեշտության պարագայում՝ այդ վարկերը վերաձևակերպել՝ կապված դժվարությունների հետ, և հիմա ես չեմ ասում, որ բոլորը հնարավորություն ունեն օգտվելու մատչելի վարկային ռեսուրսներից, բ այց այսօրվա իրավիճակը, իհարկե, չի կարելի համեմատել հինգ տարի կամ տասը տարի առաջվա հետ:

Հաջորդ հանգամանքը, որ ուզում եմ առանձնացնել մարզի համար, Արմավիրում առկա մեր հոգևոր-մշակութային կենտրոնն է՝ Էջմիածինը: Մենք պետք է սա հաշվի առնենք ոչ միայն դաստիարակության, ոչ միայն Մայր Աթոռի հնարավորությունների օգտագործման տեսակետից, այլ նաև զբոսաշրջության:

Նախորդ խորհրդակցությունների ժամանակ ես շեշտադրում եմ կատարել նաև ենթակառուցվածքների զարգացման վրա: Այդ հնարավորությունները կան: Գիտեմ, որ մարզպետարանն այդ ուղղությամբ աշխատում է, ուղղակի, ջանքերը պետք է կրկնապատկել՝ այս հարցերին արագ լուծում տալ:

Ուրախ եմ, իհարկե, որ այս տարի բերքը համեմատաբար առատ է, բայց ցավոք, որոշակի բարդություններ եղան, և այդ բարդություններին ձեր ջանքերով, Գյուղատնտեսության նախարարության, Կառավարության ջանքերով, մենք լուծումներ տվեցինք: Այնուհանդերձ պետք է մտածենք, թե ինչպե՞ս ենք այս խնդիրները լուծելու հաջորդ տարի: Գիտեք, որ այդ բարդությունների հիմնական մասը պայմանավորված էր մեր արտադրանքի սպառման շուկաներում եղած բարդությունների հետ: Եվ այստեղ էլ, կարծում եմ, պետք է փնտրել ժամանակակից և արդյունավետ լուծումներ:

Խոսելով գյուղատնտեսության մասին՝ ես չեմ համարում, որ մեր ուշադրությունը միայն այս ուղղությամբ պետք է բևեռենք, որովհետև նախ՝ քաղաքային բնակչության համար աշխատատեղ ստեղծելը շատ կարևոր է, մյուս կողմից էլ Արմավիրում գյուղական բնակավայրերը բավականաչափ խոշոր են, և այստեղ էլ մենք պետք է մտածենք, թե հավելյալ ի՞նչ աշխատանքով պետք է մարդիկ զբաղվեն: Ուստի, մեր ուշադրությունը պետք է ուղղվի առաջին հերթին վերամշակող արդյունաբերությանը, և քանի որ այս ուղղությամբ Կառավարությունն ունի ծրագիր, օգտվելով այդ ծրագրի ընձեռած առավելություններից՝ պետք է խրախուսել մարդկանց՝ այս ուղղությունը զարգացնելու համար: Բայց նաև հասկանալի է չէ՞ մթերողի կամ սպառողի ցանկությունը՝ ունենալու որակյալ ապրանք: Այստեղ էլ մենք պետք է գնանք մի ճանապարհով, որն ընդունված է ամբողջ աշխարհում, նկատի ունեմ՝ առաջնակարգ գյուղատնտեսություն ունեցող աշխարհում, և այն կամաց-կամաց տարածվում է Հայաստանում: Մենք պետք է այս առումով համապատասխանենք միջազգային չափանիշներին: Մեր արտադրած ապրանքը պետք է լինի միանման և մրցունակ: Այսինքն` նոր, ավելի արդյունավետ այգիներ հիմնելու մեծ անհրաժեշտություն կա:

Անշուշտ, որպեսզի և՛ գյուղատնտեսության, և՛ արդյունաբերության, առաջին հերթին՝ վերամշակող արդյունաբերության խնդիրները մենք կարողանանք հաջողությամբ լուծել, մեզ անհրաժեշտ են լավ և որակյալ կրթական ու առողջապահական ծառայություններ մատուցող համակարգեր: Առավել ևս, որ փառք Աստծո, Արմավիրում աշակերտների թվաքանակը պարբերաբար ավելանում է, սա, իհարկե, մի կողմից ուրախալի է, բայց մյուս կողմից՝ պարտավորեցնող է: Մենք տարբեր ծրագրեր ենք իրականացում, և դրանց նպատակն է՝ ստեղծել նոր համակարգ և լավ պայմաններ»,-խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ըստ ոլորտների հանգամանորեն ներկայացրել է Արմավիրի մարզում իրականացված և դեռևս ընթացքում գտնվող աշխատանքները, հիմնախնդիրներն ու գերակայությունները:

Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես՝ գյուղատնտեսական մթերք արտադրող գյուղացիական տնտեսություններին և վերամշակող ձեռնարկություններին շարունակական աջակցության նպատակով, ՀՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարներին հանձնարարվել է՝ գյուղատնտեսական մթերք, մասնավորապես, պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող և արտահանող ընկերությունների ղեկավարների հետ քննարկել տեղական արտադրանքի արտահանումը խթանելու հնարավորությունները՝ համապատասխան գործուն մեխանիզմների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը: ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է՝ մարզպետի հետ համատեղ քննարկել մարզում պտղի և հատապտղի տնկարկների ավելացման և մշակության ինտենսիվացման, մասնավորապես՝ նոր ինտենսիվ այգիների հիմնման միջոցով ներդրումային ծրագրերի առաջմղման համար համապատասխան միջոցառումների իրականացման ուղիները՝ միաժամանակ, առաջարկություններ մշակելով գյուղացիական տնտեսություններին թիրախային խորհրդատվական ծառայությունների մատուցման, ինչպես նաև մթերման և թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման աշխատանքների պլանավորման կարողությունները շարունակաբար բարելավելու ուղղությամբ:

ՀՀ Արմավիրի մարզպետին հանձնարարվել է՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ քննարկել մարզի ոռոգման համակարգերի շարունակական զարգացման առաջնահերթությունները՝ առաջիկայում նախատեսվող ծրագրերում ներառելու նպատակով համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը:

Արմավիրի մարզի անասնաբուծական մթերքի վերամշակման շղթայի կատարելագործման և սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով, ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է՝ քննարկել ՀՀ գյուղա-տնտեսության նախարարության կողմից իրականացվող առաջիկա ծրագրերի շրջանակներում Արմավիրի մարզում ժամանակակից սպանդանոցների կառուցմանը համակողմանի աջակցության տրամադրման հնարավորությունը՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը:

Բնական աղետներից գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների պաշտպանության մեխանիզմների շարունակական բարելավման նպատակով, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարվել է՝ միջոցներ ձեռնարկել ՀՀ Արմավիրի մարզում հակակարկտային համակարգերի ազդեցության գոտու ընդլայնման և կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ համապատասխան ֆինանսական աղբյուրների վերաբերյալ գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:

Մարզի համայնքների գազաֆիկացման ցանցի ընդլայնման նպատակով, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է Արմավիրի մարզպետի հետ համատեղ ուսումնասիրել մարզի գազաֆիկացման պահանջարկ ունեցող համայնքներում անհրաժեշտ ներդրումների ծավալները՝ պոտենցիալ բաժանորդների հստակ թվաքանակներից ելնելով համապատասխան տեխնիկա-տնտեսական արդյունավետության հաշվարկները ներկայացնելով ՀՀ կառավարություն և «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ՝ ներդրումային առաջնահերթություններում հաշվի առնելու նկատառումով:

Արմավիրի առողջապահական համակարգի շարունակական արդիականացման նպատակով, ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարվել է ուսումնասիրել ՀՀ Արմավիրի մարզի առողջապահական համակարգի արդիականացման միջանկյալ արդյունքները՝ մարզային առողջապահական համակարգի հետագա բարելավման, ինչպես նաև Վաղարշապատ քաղաքի հիվանդանոցի և ծննդատան արդիականացման վերաբերյալ հստակ առաջարկություններ ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը:

Մարզի կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգում և շինարարություն, առանձին խոցելի համայնքների ենթակառուցվածքների զարգացման նպատակով՝ ՀՏԶՀ տնօրեն Ա.Կիրակոսյանին հանձնարարվել է՝ ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված հրատապ ծրագրերի ցանկով նախատեսված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման համապատասխան գործընթաց:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:26
Շախմատի օլիմպիադա․ Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտվել է, կանայք՝ հաղթել
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում այսօր կայացել են 9-րդ տուրի պարտիաները: Տղամարդկանց հավաքականը...
Աղբյուր` Panorama.am
21:15
Պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել. ՀՀ ՊՆ
Oգոստոսի 7-ին հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը (ծնվ. 1976 թիվ): Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
19:45
Մեր միակ լուծումը Արցախի և Հայաստանի ռազմավարական դիմադրողականության մակարդակի շարունակական ու արագ բարձրացումն է
«Եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության եթե ոչ վերջին, ապա նախավերջին էջը»:
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնարավոր կլինի՞ այդ օրերին մի 10 հազար հայ լինի Բերձորում, այդ դեպքում ի՞նչ, պիտի ազերները մտնեն, սպանե՞ն. Հովհաննես Իշխանյան
Ռեժիսոր, վավերագրող Հովհաննես Իշխանյանը գրում է.  «Նախ նոյեմբերի 9-ի հայտարարությունով չկա Բերձորը հանձնելու, հայաթափելու մասին...
Աղբյուր` Panorama.am
15:06
Երևանի շենքերից մեկի վերելակի հորանում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 65 քաղաքացի
Ժամը 13։36-ի դրությամբ Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքից տարհանվել է 65 քաղաքացի։ Շենքի վերելակի հորանում բռնկված հրդեհը մեկուսացվել է...
Աղբյուր` Panorama.am
14:53
Աղավնոյի երեխաները հրաժեշտ են տալիս գյուղին
«Երեկ իմացանք, որ մի քանի օրից պետք է գնանք ուրիշ տեղ ապրելու։ Հավաքվել ենք գյուղի երեխաներով իրար հրաժեշտ տալու»։
Աղբյուր` Panorama.am
13:10
Վերելակի հորանում հրդեհ է, կան տուժածներ
Իրականացվում են բնակիչների տարհանման աշխատանքներ։
Աղբյուր` Panorama.am
12:55
Հայ-ադրբեջանական սահմանին թշնամու կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ
Օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է...
Աղբյուր` Panorama.am
11:44
Շփման գծում չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել. Արցախի ՊՆ
Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ։
Աղբյուր` Panorama.am
20:00
Պրահայում բացվել է «Հայաստան.Ժառանգության, ավանդույթների և տաղանդի երկիր» ցուցահանդեսը
Ներկայացված են 20-ից ավելի հայկական հուշարձանների լուսանկարներ, հայ մշակույթն ու ավանդույթները ներկայացնող վահանակներ։
Աղբյուր` Panorama.am
19:45
Կլիմայագետները նկատել են, որ Ալյասկայում ափամերձ սառցադաշտերի տարածքը նվազել է 68%-ով
Կլիմայագետները Ալյասկայի ափերի մոտ սառցե շերտի տարածքի զգալի կրճատում են գրանցել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Գիտնականները այն պարզել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Իննա Մխիթարյանի «Թոնրատուն» ֆիլմը կցուցադրվի Ֆրանսիայի հեղինակավոր փառատոնում
Հեղինակավոր «Les Etats généraux du film documentaire de Lussas» լավագույն վավերագրական փառատոն
Աղբյուր` Panorama.am
19:15
Ախալքալաքի դիմորդները ստիպված քննություն են հանձնում Ախալցիխեում
Վրաստանում բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար գործում է «1+4» ծրագիրը, որը...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուդիական քարոզչություն Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցում. monumentwatch.org
Արցախի օկուպացված տարածքում գտնվող Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցում ուդիական քարոզչությունն մշակութային ժառանգության յուրացման դեպք է, որը տեղի է ունենում թշնամանքի, հայ ավանդույթների ժխտման հետևանքով։
Աղբյուր` Panorama.am
18:45
Ջոն Լենոնի նամակը Փոլ ՄաքՔարթնիին հայտնվել է աճուրդում
Beatles-ի անդամ Ջոն Լենոնի նամակը խմբի նախկին անդամ  Փոլ ՄաքՔարթնիին աճուրդի է հանվել։ kulturomania.ru, հղում անելով TMZ-ին, գրում...
Աղբյուր` Panorama.am
18:30
Հակաբիոտիկների վրա աճեցված միսը վտանգավոր է. Պրոֆեսոր Յակովլև
Ի.Մ. Սեչենովի անվան Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի հիվանդանոցային թերապիայի ամբիոնի պրոֆեսոր Սերգեյ Յակովլևն ասել, որ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Չինաստանն ասում է՝ երկրների մեծ մասը դեմ է Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին
Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված Արևմուտքի գործողությունները երկրների մեծ մասում աջակցություն չեն գտել։ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին...
Աղբյուր` Panorama.am
18:11
Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները, զիջում, համաձայնության գալիս միմյանց հետ. Դանիելյան
«Մենք սկզբից պառակտվել ենք, հետո ենք արտաքին դաշտում պարտվել, լուծումը նույնպես նույն հաջորդականությամբ պետք է լինի»։
Աղբյուր` Panorama.am
18:00
Խոստացված և ու չիրականացված նախագծերն Ախալքալաքում
Չիրականացված ենթակառուցվածքային նախագիծը վերաբերում է նաև Ախալքալաքին, Ախալքալաքի և Ասպինձայի մունիցիպալիտետներում «մշակութային լանդշաֆտ» ստեղծելու գծով էր։
Աղբյուր` Panorama.am
17:55
Եվգենի Պետրոսյանը ֆոտոշարք է կազմակերպել լողազգեստով իր կնոջ համար
Գրող-հումորիստ Եվգենի Պետրոսյանը կնոջը լողազգեստով ֆոտոշարք է կազմակերպել: Ըստ  «Գազետա ռու»-ի՝ Տատյանա Բրուխունովան իր...
Աղբյուր` Panorama.am
17:47
Զախարովա. ԽՍՀՄ արտաքին ակտիվների նկատմամբ ՌԴ իրավունքները վերանայելը իրավական հիմք չունի
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանի Դաշնության իրավունքները ԽՍՀՄ արտաքին...
Աղբյուր` Panorama.am
17:35
Եթե Հայաստանը վերացնում է մշակույթի նախարարությունը, Ադրբեջանը մշակույթը դարձնում է երկրի ղեկավարի քաղաքական առաջնահերթությունը
Համլետ Պետրոսյանն ասում է. «Միանշանակ, պարզ և կտրուկ։Թշնամու նպատակն է՝ վերացնել Հայաստանը որպես պետություն և լավագույն դեպքում հայերին դարձնել թուրքերին սպասարկու մի հանրույթ»:
Աղբյուր` Panorama.am
17:29
Կալմիկիայում դատապարտյալները հարձակվել են բանտի աշխատակիցների վրա, կան զոհեր և վիրավորներ
Կալմիկիայում գաղութի աշխատակիցների վրա դատապարտյալների հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս յոթը վիրավորվել։ Ըստ «Գազետա...
Աղբյուր` Panorama.am
17:19
Պեղումներ Քանագեղի ավերված դամբարանադաշտում
Սևանա լճի արևմտյան ափամերձ տարածքում, Սևան-Վարդենիս մայրուղին հատող, Երանոս  գյուղից մոտ 5,5 կմ հյուսիս ընկած և Կարմիրգյուղ ու Գեղարքունիք...
Աղբյուր` Panorama.am
17:10
Պետդեպարտամենտին հորդորում եմ դիվանագիտական գործիքներով Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկել. Կոնգրեսական
«Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի Հայաստանի հետ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը հերթական անգամ խախտելու...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սիերա Լեոնեի հարձակվողը հանուն պայմանագրի իր հարսանիքին իր փոխարեն եղբորն է ուղարկել
Սիերա Լեոնեի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Մոհամեդ Բույան պատմել է Aftonbladet-ին, թե ինչպես է բաց թողել իր հարսանիքը շվեդական...
Աղբյուր` Panorama.am
16:51
19FortyFive. Չինաստանը «կրկնօրինակել է» ռուսական կործանիչներն ու հրթիռային համակարգերը
Չինաստանի կործանիչներն ու հրթիռային համակարգերը հիմնված են խորհրդային և ռուսական ռազմական մշակումների վրա: 19FortyFive ամերիկյան ռազմական...
Աղբյուր` Panorama.am
16:40
Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսքը միայն ու միայն ճանապարհը Շուշիի մոտից հեռացնելու մասին է. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյան գրում է.  «Բայց ինչ հավեսով բոլորը կերան այն կուտը, թե Նիկոլն իբր նոր է մտմտում, արդյոք հանձնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ըստ ՄԱԿ-ի՝ վերջին ամիսներին Հայաստանում թերսնված մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով. Սուրեն Պարսյան
20:37 05/08/2022

Ըստ ՄԱԿ-ի՝ վերջին ամիսներին Հայաստանում թերսնված մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով. Սուրեն Պարսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}