Սիրիական ճգնաժամի հանգուցալուծման Իրանի ԱԳ նախարարի տեսլականը
«Սիրիական հակամարտությունը հնարավոր է լուծել բացառապես Սիրիայի ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ լիբանանյան «Ալ-սաֆիր» օրաթերթում թողարկած իր հոդվածում նշել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Ըստ Իրանի ԱԳ նախարարի՝ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը՝
1. Հարգել Սիրիայի ժողովրդի՝ իր ճակատագիրը տնօրինելու իրավունքը, բացառել արտաքին միջամտությունը Սիրիայի ներքին գործերին, մերժել ահաբեկչության միջոցով նպատակներին հասնելու գործելաոճը:
2. Վերոնշյալ սկզբունքներն ի նկատի ունենալով՝ Իրանը մշտապես հայտարարել է, որ սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի, խնդիրը պետք է կարգավորվի քաղաքական երկխոսության ճանապարհով:
3. Պետք է զերծ մնալ այն ուժերի մոտեցումից, համաձայն որի՝ ռազմական լուծման միջոցով խնդիրը շուտափույթ լուծում կստանա, հակառակը, այդ դեպքում սիրիական հակամարտությունն ավելի է ձգվում՝ ընդգրկելով ավելի մեծ տարածքներ:
4. Սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղիներ առաջարկելուց առաջ՝ նախևառաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ճգնաժամի առաջացման պատճառները:
5. Սիրիական հակամարտությունը հնարավոր է լուծել բացառապես Սիրիայի ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով, անհապաղ պետք է հաստատել հրադադար, արտաքին ուժերը, առանց նախապայմանների, պետք է աջակցեն Սիրիայի կառավարությանն ու ընդդիմությանը, որպեսզի նրանց միջև երկխոսություն կայանա:
6. Այն ուժերը, որոնք մինչ այդ ֆինանսական աջակցություն են ցուցաբերել ահաբեկչական խմբավորումներին, պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին