Քաղաքական 10:50 24/11/2015 Հայաստան

«Ոչ»-ի ճակատից հնչող քննադատությունները քաղաքական հայտարարություններ են. Արփինե Հովհաննիսյան

«Հատուկ ուզում եմ ընդգծել նախագծով  ամրագրված անձանց ազատ գործելու իրավունքն, ըստ որի, մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: Սահմանադրության փոփոխությունների նախագծի մասին Panorama.am-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Ներկայացնում ենք նախարարի հետ հարցազրույցը ամբողջությամբ.

Ձեր նախկին պատգամավոր գործընկերները մարզեր են այցելում, շփվում բնակչության հետ, «ռեալիթի շոուի» ձևաչափում համոզում են «այո» ասել, «Ոչ»-ից էլ են միացել: Հետևո՞ւմ եք և ինչ կարծիքի եք:

Ցավոք, ժամանակի սղության պատճառով չեմ կարողանում ամբողջությամբ հետևել իրադարձություններին, սակայն, կարծում եմ, որ մարզային այցերն ու բնակչության հետ անկեղծ զրույցի միջոցով նախատեսվող փոփոխությունների մասին խոսելը բավականին լավ հնարավորություն է ներկայացնելու երկու կողմերի՝ «այո»-յի և «ոչ»-ի կողմնակիցների, մեկնաբանությունները: Արդյունքում քաղաքացիներին հասանելի են դառնում սահմանադրական փոփոխությունների նախագծին «այո» և «ոչ» ասելու բոլոր հիմնավորումները, և իրենք հնարավորություն են ստանում անմիջական շփման միջոցով, հարցեր ուղղելով երկու ճակատներին, կայացնել ճիշտ որոշում: Կարծում եմ ցանկացած ձևաչափ, որը կարող է օգնել, որ հանրությունը ավելի իրազեկ որոշում կայացնի, օգտակար է:

«Ոչ»-ի ճակատից կա՞ հնչող քննադատություն նախագծի վերաբերյալ, որ իսկապես մտահոգիչ է կամ ունի հիմքեր:

Կարծում եմ, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ ցանկացած քննադատություն իր մեջ պետք է ունենա լուրջ մասնագիտական հիմնավորում, որի շրջանակներում քննադատություն անողը փորձ կկատարի այս կամ այն կերպ հիմնավորել սահմանադրական կարգավորումների խնդրահարույց կողմերը: Հակառակ պարագայում՝ դա վերածվում է ուղղակի առօրյա զրույցի կամ քաղաքական գնահատականի, որը չի կարող հիմք ընդունվել սահմանադրական նորմերի գնահատման տեսանկյունից:  «Ոչ»-ի ճակատից հնչող քննադատությունները հիմնականում համարում եմ քաղաքական հայտարարություններ:

Իրավապաշտպանների մի խումբ հայտարարում է, թե Նախագծի մարդու իրավունքների գլուխը սահմանափակում է Հայաստանում մարդու իրավունքները: Ավելին, փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել էր, թե այդ կապակցությամբ պատրաստվում են դիմել ՍԴ, այնուհետ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դուք ի՞նչ կարծիքի եք:

Հարցին սպառիչ պատասխանելու համար առաջարկում եմ համադրության մեջ դիտարկել 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության և ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի երկրորդ գլուխները:

Նախ՝ անզեն աչքով ակնհայտ է, որ նախագծով հստակեցվում է մարդու և քաղաքացու սահմանադրական բոլոր իրավունքների և պարտականությունների ծավալները: Բացի այդ՝ ի տարբերություն գործող խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի կարգավորման՝ յուրաքանչյուր իրավունքի մասով հստակեցվում են սահմանափակման հիմքերը և նպատակները: Միաժամանակ՝ նախատեսվել են այնպիսի իրավունքներ, որոնք գործող Սահմանադրությամբ նախատեսված չեն ինչպես օրինակ՝ անձնական տվյալների պաշտպանության իրավունքը, վնասի հատուցման իրավունքը, անձանց ամուսնանալու ազատությունը, պատշաճ վարչարարության իրավունքը, քաղաքական ապաստանի իրավունքը:

Նախագծով հստակ ամրագրում են ստացել նաև իրավունքների և ազատությունների սահմանափակման այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են համաչափության սկզբունքը և որոշակիության սկզբունքը:
Բացի այդ, հատուկ ուզում եմ ընդգծել նախագծով  ամրագրված անձանց ազատ գործելու իրավունքն, ըստ որի՝ մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները, և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: Քաղաքացիական հասարակություն ձևավորելու ճանապարհին  կարևոր է սահմանադրական մակարդակի բարձրացնել այնպիսի դրույթներ, ինչպիսիք են օրինակ` բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն օրենքով սահմանված դեպքերում ողջամիտ ժամկետում ներկայացված իրազեկման հիման վրա անցկացնելը: Ինքնաբուխ հավաքների իրականացման համար իրազեկում չի պահանջվում:

Նախագծի ընդդիմախոսների հիմնական քննադատությունը իշխանության վերարտադրությունն է: Նման պնդումների համար հիմքեր կա՞ն, այսինքն՝ մտահոգվելու առիթ կա՞:

Այս հարցի հիմնավոր լինելու հանգամանքը ստուգելու համար պետք է պատասխանել մեկ հարցի՝ ի՞նչ նոր մեխանիզմներ, ինստիտուտներ են սահմանված Նախագծով, որոնք բացակայում են գործող Սահմանադրության մեջ՝ որոնք պետք է նպաստեն իշխանությունների վերարտադրությանը:
Միջազգային պրակտիկայի վերլուծությունը վկայում է, որ վերարտադրության համար գործող համակարգը ամենաբարենպաստներից մեկն է: Եթե հարցը վերաբերում է գործող Նախագահի իշխանության մնալուն, ապա Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ավելի քան սպառիչ պատասխան է տվել վերարտադրության մասին հարցին՝ հայտարարելով, որ Խորհրդարանական համակարգի անցնելու պայմաններում ինքը չի հավակնելու ոչ վարչապետի, ոչ ԱԺ նախագահի, ոչ էլ երկրի նախագահի պաշտոններին: Ուստի այս մասով վերարտադրության պնդումները հիմնազուրկ են:

Հարցը պետք է քննարկել նաև հետևյալ համատեքստում, ինչպիսի նոր ինստիտուտներ են ներմուծվել Նախագծով, որոնք գործող Սահմանադրությունում առկա չեն, և որոնք էլ նպաստելու են վերարտադրությանը:

Եթե մնում է գործող համակարգը և 2017 թվականի պառլամենտական ընտրությունների ժամանակ իշխանությունները ստանում են մեծամասնություն, ձևավորում կառավարություն, ապա, ստանձնելով վարչապետի պաշտոնը ևս հնարավոր է կենտրոնացնել ողջ իշխանությունը իր ձեռքում:

Տեսեք, նախորդ ԱԺ ընտրությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ մեծամասնական ընտրակարգով ընդդիմությունը գրեթե մանդատներ չի ստանում, գրեթե բոլոր մանդատները բաժին են հասնում իշխանության ներկայացուցիչներին և հակառակը՝ համամասնական ընտրակարգով երբեք իշխանական ուժերի ստացած մանդատները չեն գերազանցել 40 տոկոսը: Այս մասով ևս վերարտադրության վերաբերյալ պնդումները  չի կարելի հիմնավոր համարել:

Իշխանությունների վերարտադրությանը նպաստող հաջորդ քայլը կարող էր լինել հավասարակշռված քաղաքական իշխանությունից, քաղաքացիական վերահսկողության տակ գտնվող ուժային կառույցներից, անկախ ու անաչառ դատական իշխանությունից անցում կատարելը դեպի կենտրոնացված, անձնակենտրոն քաղաքական համակարգ, միանձնյա կառավարվող ուժային կառույցներ ու անկախության պատշաճ աստիճան չունեցող դատական իշխանության: Նախագիծը սահմանում է հավասարակշռված քաղաքական համակարգ, որը  արդար ընտրությունների անցկացման կարևոր երաշխիք է: 

Ամփոփելով ասեմ, որ խնդիրը չպետք է դիտարկել այս համատեքստում, քանի որ Սահմանադրության՝ որպես պետության հիմնական օրենքի խնդիրը ոչ թե այս կամ այն իշխանական կամ ընդդիմադիր թևի, կուսակցական կամ քաղաքական ուժի վերարտադրության ապահովումն է, այլ այն, թե ինչքանով է Սահմանադրությունն իր կարգավորումներով և երաշխիքներով, զսպումներով և հակակշիռներով ունակ է ապահովել պետական իշխանության ամբողջ համակարգի կայունությունը, գործունեության շարունակականությունը և սահմանադրական հավասարակշռությունը, ինչը, իմ խորին համոզմամբ, ապահովված է ներկայացված նախագծով:     

Դատական համակարգում նորամուծություն է սպասվում. Դատական Բարձրագույն խորհուրդ է լինելու, իսկ առանցքային դատավորներ, դատարանների նախագահներ ընտրվելու են խորհրդարանի կողմից: Արդյոք այս պարագայում քաղաքական մարմնից դատավորների կախվածություն չի առաջանա՞:

Կարծում եմ, ո՛չ: Սահմանադրական փոփոխությունների նախագծով դատավորների անկախության մակարդակը էականորեն բարձրանալու է, քանի որ նրանց նշանակումը մեկ անձի կողմից չի կատարվելու: Ինչպես դուք ասացիք, առանցքային դատավորների ընտրությունը, հետևյալ կերպ է լինելու. Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրելու է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, Վճռաբեկ դատարանի դատավորներին նշանակելու է Հանրապետության նախագահը` Ազգային ժողովի առաջարկությամբ, իսկ Ազգային ժողովն առաջարկվող թեկնածուին ընտրելու է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Վճռաբեկ դատարանի նախագահին նույնպես ընտրելու է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ խորհրդարանական մեծամասնության նման բարձր տոկոսն ինքնին կարող է արդյունավետ կերպով երաշխավորել, որպեսզի դատավորը կախվածություն չունենա որևէ կոնկրետ քաղաքական ուժից:

«Այո»-ի կողմնակիցները քարոզարշավի շրջանակներում պնդում են, թե Սահմանադրության նախագծով խաղաղ իշխանափոխության հնարավորություն է ընձեռվում: Ի՞նչ հիմքեր ունեն նման պնդումները, որոնք այդուհանդերձ, ընդդիմախոսների շրջանում վստահություն չեն առաջացնում:

Հարցը պետք է խորությամբ դիտարկել: Գործող Սահմանադրությամբ ընտրություներում հաղթող ուժը ստանում է ամեն ինչ, և այդ պայմաններում պարտվող ուժը, չունենալով քաղաքակիրթ պայքարի այլ միջոցներ, ստիպված սկսում է փնտրել իշխանափոխության հասնելու այլ տարբերակներ՝ ցույցեր, հավաքներ և այլն:

Իսկ Սահմանադրության փոփոխությունների նախագծի 89-րդ հոդվածը, որի երրորդ մասը սահմանում է, որ ԱԺ-ն ընտրվում է համամասնական ընտրակարգով, միաժամանակ ամրագրում է, որ Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը՝ ընտրության արդյունքներով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով: Հակառակ պարագայում հնարավոր է համարվում ընտրության երկրորդ փուլի անցկացումը: Նախորդ տարիների վիճակագրությունը վկայում է, որ գրեթե հավանական  չէ, որ համամասնական ընտրակարգի պայմաններում որևէ քաղաքական ուժ ստանա ձայների բացարձակ մեծամասնություն և դրանով իսկ ստանձնի իշխանություն: Նախագծով ընդդիմության իրավունքներն են ընդլայնվել, ընդ որում այնպիսիք, որոնք հնարավորություն են ընձեռում ոչ թե լինել զուտ դիտորդ այլ խաղացող: Նախ և առաջ, պառլամենտական փոքրամասնությունը հնարավորություն է ստանում հասարակությանը հետաքրքրող ցանկացած հարցի վերաբերյալ ստեղծել քննիչ հանձնաժողով, եթե առկա է պատգամավորների թվի 1/4 առկայություն: Բացի այդ առանց ընդդիմության մասնակցության չեն կարող ընդունվել երկրի համար կարևորագույն ՀՀ դատական, Ընտրական օրենսգրքերըև այլն. Ազգային ժողովը դրանք պետք է ընդունի 3/5 մեծամասնությամբ: Ի դեպ, սահմանադրության փոփոխությամբ նախատեսվում է նաև, որ Վերահսկիչ պալատի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահներն անցնելու են 3/5 մեծամասնությամբ: Հատկանշական է ևս մեկ դրույթ, ըստ որի՝ ԱԺ տեղակալներից մեկն առնվազն պետք է լինի խորհրդարանական փոքրամասնություններից: Այսինքն, այս առումով ևս Սահմանադրությունը բավարար երաշխիքներ է ստեղծել ընդդիմադիր ուժերի արդյունավետ աշխատանքի համար:

Այս պայմաններում յուրաքանչյուր քաղաքական ուժի հնարավորություն է տրվում ակտիվ մասնակցություն ունենալ իշխանության ձևավորմանը և կազմավորել կայուն խորհրդարանական մեծամասնություն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:16
Սարուխան և Կարմիր գյուղերում վաղը ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ կողմից Սարուխան ...
Աղբյուր` Panorama.am
20:01
ԳԱԱ-ի ձեռք բերած սարքի շնորհիվ քիմիական գիտությունը Հայաստանում կբարձրանա նոր մակարդակի
ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում այսօր տեղի ունեցել միջուկային մագնիսական ռեզոնանսի սպեկտրոմետրի բացման...
Աղբյուր` Panorama.am
19:50
Կարեն Տոնականյան․ Այստեղ պատասխանատվությունն ավելի մեծ է
Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը (60 կգ) Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում հաղթանակով մեկնարկելուց հետո ՀԱՕԿ լրատվականի հետ...
Աղբյուր` Panorama.am
19:41
Միքայել Մինասյան. Հռոմի պապի պատմական ներկայությունը Գյումրիում սոսկ այց չէր
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գյումրիի հենց սրտում՝ Եվրոպայի հրապարակում է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
19:30
Վաղվա պլանային հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:19
ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տարածքից անձինք են բերման ենթարկվել
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած հետախուզական միջոցառումների...
Աղբյուր` Panorama.am
19:11
Էլեկտրաէներգիայի արտադրությունն ու արտաքին առևտրաշրջանառությունը նվազել են
ՀՀ վիճակագրական կոմիտեի  հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Միասնական քննությունների երկրորդ փուլը կմեկնարկի հուլիսի 2-ից
2019 թվականի միասնական քննությունների լրացուցիչ փուլի քննությունների օրերը հաստատվել են։ Գնահատման Թեստավորման Կենտրոնից տեղեկանում ենք՝...
Աղբյուր` Panorama.am
18:48
Թբիլիսիում տուժածներից երկուսին արհեստական շնչառության ապարատ է միացված
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում  բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից կիրառած ուժի ու...
Աղբյուր` Panorama.am
18:38
Հեռացող դեսպանը հավաստիացրել է, որ միշտ հետաքրքրված է լինելու հայաստանյան գործընթացներով
«Մեր երկրում տեղի ունեցած չափազանց լուրջ փոփոխություններին զուգընթաց` դինամիկ փոփոխություններ ու զարգացում են ունեցել նաև հայ-գերմանական...
Աղբյուր` Panorama.am
18:27
Լևոն Քոչարյան. Ես կզարմանայի, եթե այլ որոշում լիներ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դեպի ՔԿՀ ուղեկցած որդին՝ Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, դատարանի որոշումը լսելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ղազինյան. Փաշինյանը քաջ գիտակցում է, որ անզոր է ապագայի ուժերի հետ պայքարում
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը կարծում է, որ  Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին դարձրեց քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
18:16
Ռոբերտ Քոչարյան. Դուք տեսել եք, ոչ օրենք կա, ոչ էլ օրինականություն
Քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ ԱԱԾ շենքին, որի մոտ լրագրողներն էին, իսկ շենքի դիմաց ակցիա էին իրականացնում նրա...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործի քննությունն ավարտվել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով հերթական դատական նիստը։...
Աղբյուր` Panorama.am
17:43
Վրաստանում ձերբակալվել է Հայաստան եկող ավտոբուսի վարորդը
Վրաստանի ոստիկանության ու Ֆինանսների նախարարության պետեկամուտների ծառայության աշխատակիցները  «Կազբեգ» անցակետում ձերբակալել են...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ինքնաբուխ քայլերթ՝ դեպի ԱԱԾ շենք
«Մենք համազգային միասնության գործընթաց ենք սկսում։ Այս պահից սկսած ես թակելու եմ, բախելու եմ քաղաքական ուժերի դռները, ես ստանալու եմ մի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մալականի այգում բռնկված հրդեհը մարվել է
Այրվել է մոտ 800 քմ խոտածածկույթ:
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը։ «Բողոքարկման հիմք է...
Աղբյուր` Panorama.am
17:05
ՍԴ աշխատանքը չխանգարելու համար՝ ակցիայի մասնակիցները գնացին Մատենադարան
Սահմանադրական դատարանի աշխատանքը չխանգարելու համար «ՎԵՏՕ»  հասարակական-քաղաքական շարժման կազմակերպած ակցիայի մասնակիցները ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Գորայք համայնքում կայացած ՏԻՄ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր են ճանաչվել
Նախօրեին  ՀՀ Վարչական դատարանը անվավեր է ճանաչել հունիսի 9-ին Սյունիքի մարզի Գորայք խոշորացված համայնքում տեղի ունեցած ՏԻՄ արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
16:36
Նախաձեռնությանը միանում են քաղաքական ուժեր. Մալյան
«ՎԵՏՕ»  հասարակական-քաղաքական շարժումն այսօր կրկին հավաք էր անցկացնում Սահմանադրական դատարանի դիմաց՝ սահմանադրական տապալված...
Աղբյուր` Panorama.am
16:21
Հունիսի 28-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
«Վերաքննիչ դատարանը որոշեց դատախազ Պետրոսյանի, տուժող Ավագյանի և վերջինիս ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքները...
Աղբյուր` Panorama.am
16:01
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սլովենիայի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սլովենիայի Հանրապետության վարչապետ Մարյան Շարեցին Սլովենիայի Պետականության օրվա կապակցությամբ: Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
15:48
Սահմանապահ գյուղերը՝ գործընկերների ուշադրության կենտրոնում
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցության արդյունքը Պառավաքարում առաջին անգամ զգացել են երեք տարի առաջ: Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
15:27
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլում լավագույն արդյունքը MINDERS թիմինն է եղել
Հունիսի 23-ին Երևան ԷՔՍՊՈ կենտրոնում անցկացվել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) (World Robot Olympiad, WRO) ազգային՝ հայաստանյան...
Աղբյուր` Panorama.am
15:05
Ռուբինյանն արդարանում է
ԵԽԽՎ նստաշրջանում Վեհաժողովի կազմ Ռուսաստանի վերադարձի մասին բանաձևի դեմ քվեարկած Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է....
Աղբյուր` Panorama.am
15:00
Ռուս նախարար. «Թուրքիան S-400-ները կստանա ամենակարճ ժամանակում»
Ռուսաստանի արդյունաբերության  և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիային ամենակարճ ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աղասի Ենոքյան. Իշխանությունների գործողություններին հակադրվող ուժ չկա
13:47 25/06/2019

Աղասի Ենոքյան. Իշխանությունների գործողություններին հակադրվող ուժ չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}