Քաղաքական 18:38 10/12/2015

Մ.Գրիգորյան. «Սումգայիթյան ողբերգությունը ականատեսների վկայություններով» գրքաշարի 2-րդ հատորը հզոր հարված է ադրբեջանական քարոզչությանը

Երևանում լույս է տեսել «Սումգայիթյան ողբերգությունը ականատեսների վկայություններով» գրքաշարի երկրորդ մասը: «Panorama.am»-ի հետ զրույցում գրքաշարի գլխավոր խմբագիր, «Սովորական ցեղասպանություն» ծրագրի ղեկավար Մարինա Գրիգորյանը նշեց, որ հրատարակության մեջ տեղ են գտել այն վկայությունները, որոնք արվել են անմիջապես ջարդերից հետո`1988թ-ի գարնանն ու ամռանը, և տարբեր պատճառներով ընդգրկված չեն եղել առաջին գրքում: Գրքում տեղ են գտել նաև նախկին սումգայիթցիների հիշողություններ, որոնք այժմ բնակվում են ՀՀ-ում և ԼՂՀ-ում, ինչպես նաև մինչ այժմ լայն լսարանին անհայտ փաստաթղթեր և լուսանկարներ կան:

«Հավաքածուն պատրաստ էր տպագրության համար դեռևս մեկ տարի առաջ, սակայն անընդհատ նոր նյութեր, այդ թվում`լուսանկարներ էին հայտնվում, որոնք վերջին հաշվով ընդգրկվեցին գրքում` ավելի հարստացնելով այն: Այդպես առաջին անգամ հրապարակվել են սպանվածների լուսանկարներ, որոնց ինքնությունը մինչև այսօր պարզված չէ: Բացի դա մենք գրքում ընդգրկել ենք սումգայիթյան իրադարձությունների վերաբերյալ կազմված քրեական գործերի նյութերում առկա ականատեսների վկայություններ, որոնք քննվում էին Հայկական ԽՍՀ-ի դատախազության կողմից և այժմ հրապարակված են Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազության կայքում: Այդ ցուցմունքները կարևոր են նրանով, որ տրվել են տաք հետքերով`Հայաստան փախչելուց անմիջապես հետո: Գրքում տեղ են գտել նաև մի քանի մամուլի հրապարակումներ, այդ թվում`Արմեն Հովհաննիսյանի հայտնի «Ջրբաժան» հոդվածը, որը 1988թ-ի նոյեմբերին սովետական ընթերցողների համար բացեց սումգայիթյան իրադարձությունների վարագույրը»,-պատմեց Մ.Գրիգորյանը:

Միևնույն ժամանակ Մ.Գրիգորյանը առանձնահատուկ կերպով ընդգծեց հայտնի ռուս լրագրող, իրավապաշտպան և հասարակական գործիչ Լիդիա Գրաֆովայի` «Առանց զղջալու. Սպանելու ազատությունը հռչակվել է 3 տարի առաջ Սումգայիթում» հոդվածը, որը հրապարակվել է 1991թ-ին «Դեմոկրատական Ռուսաստան» թերթում:

«Լիդիա Իվանովնան առաջիններից մեկն էր, ով Սումգայիթում կատարվածը կոչեց հայ ժողովրդի ցեղասպանություն: Ահա մեջբերում նրա հոդվածից. «Արդարադատությունը չնկատեց ընդամենը ամենագլխավորը. Սումգայիթյան կոտորածը ոչ թե գազազած խուլիգանական էլեմենտների տարերք էր, այլ մանրամասնորեն պլանավորված հայ ժողովրդի ցեղասպանություն»,-նշեց Մարինա Գրիգորյանը:

Հեղինակի խոսքով, դեռևս 1989թ-ին, երբ կիսաընդհատակյա պայմաններում լույս տեսավ հետագայում 9 լեզուներով թարգմանված «Սումգայիթյան ողբերգությունը ականատեսների վկայություններով» գրքաշարի առաջին հատորը, նրա կազմող Սամվել Շահմուրադյանը պլանավորում էր հրատարակել ևս 2 հատոր, ինչը, սակայն, հնարավոր չեղավ նրա ողբերգական մահի պատճառով:

«Սովորական ցեղասպանություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից, այս աննախադեպ գրքաշարի առաջին հատորը 2013թ-ին վերահրատարակվեց և լրացվեց լուսանկարներով և նոր փաստաթղթերով: Եվ այժմ արդեն հրատարակվել է երկրորդ հատորը, որտեղ ներառված են ոչ միայն արխիվային, այլև կենտրոնի աշխատակիցների կողմից վերջին տարիներին հայտնաբերված նյութեր, որոնցից շատերը հրապարակվում են առաջին անգամ:

 Մարինա Գրիգորյանի խոսքով՝ նախագծի հեղինակները պլանավորում են հրատարակել երրորդ գիրքը, որտեղ կներառվեն հիմնականում ադրբեջանցի ականատեսների վկայությունները։

«Դա կլինի յուրօրինակ ընտրանի, որտեղ մենք կներառենք ականատես ադրբեջանցիների և այլ ազգի ներկայացուցիչների ցուցմունքները, որոնք վերջիններս տվել են դատարանում  «Սումգայիթ» գործի շրջանակներում։ Կներառվեն բոլոր  նրանց վկայությունները, ովքեր ժամանակին ցնցվել են տեղի ունեցածով և իրենց պարտքն են համարել հանուն արդարադատության ազնվորեն պատմել սումգայիթյան մղձավանջի մասին։
Գրքում տեղ կգտնեն բոլոր այն նյութերը որոնք մեր տրամադրության տակ են։ Ինչպես գիտեք գործին վերաբերող հիմնական արխիվները գտնվում են Ադրբեջանում, և  անգամ 28 տարի անց Բաքվում խուճապահար վախենում են ճշմարտության ամբողջական բացահայտումից՝ պետական մակարդակով անելով ամենինչ, որպեսզի թաքցվի ճշմարտությունը՝ քողարկելով այն զանգվածային կեղծարարությամբ և ստով»,- նշեց  Մ. Գրիգորյանը։

Նա ընգծեց, որ այս համատեքստում երկրորդ գրքի հրատարակումը և հետագայում երրորդ գրքի լույս ընծայումը՝ դրանց անգլերեն թարգմանություններով հզոր հարված կլինի ադրբեջանական քարոզչամեքենային։

«Մենք պատրաստվում են գալիք տարվա սկզբին լույս ընծայել «Բաքվի ողբերգությունը ականատեսների վկայություններով» գիրքը, որտեղ զետեղված կլինեն 1988-90թթ-ին Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեած դեպքերի վերաբերյալ Բաքվի հայերի պատմությունները։ Աշխատանք է տարվում նաև «Օղակ» գործողությանը նվիրված վավերագրական ֆիլմի երկրորդ մասի նկարահանման ուղղությամբ»,- եզրափակեց Մարինա Գրիգորյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}