Հասարակություն 14:25 25/12/2015 Հայաստան

Մենք որևէ հիմք չունենք կասկածելու, որ «Հին Երևան» ծրագիրը չի իրականացվի. Նարեկ Սարգսյան

«Հին Երևան» ծրագիրը 2016 թվականին ամբողջ թափով սկսված կլինի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

2014 թվաանին Հայաստանի կառավարությունն ի դեմս ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսի լիազորված անձ Գևորգ Մաչանյանի, համաձայնագիր է ստորագրվել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ:

Նախարարը նշեց, որ արդեն սեպտեմբերից տարածքում սկսվել է իրացման գործընթացը:

«Նախապատրաստական բոլոր աշխատանքներն այս պահին արված են: Այժմ իրականացվում են հողային աշխատանքներ և ոչ հուշարձան և իրացված տարածքների շենքների քանդում և տարածքից հեռացում: Ամբողջ տարածքը կազմում է 2,5-3 հեկտար: Տարածքի կեսից ավելին արդեն իրացված է, բնակիչների կեսին գումարները տրված են, արդեն դուրս են եկել: Մնացածի հետ գործընթացը շարունակվում է: Վերջերս ևս տաս ընտանիքի հետ պայմանագիր է ստորագրվել»,- մանրամասնեց Նարեկ Սարգսյանը:

Նախատեսված է ծրագիրն ավարտել 3-4 տարվա ընթացքում: Ընդհանուր արժեքը կազմում է մինչև 150 միլիոն դոլարի սահմաններում:

«Մենք որևէ հիմք չունենք կասկածելու, որ ծրագիրը չի իրականացվի, քանի որ պայմանագրերը կնքված են, գումարներն էլ ըստ հասցեատերերի  տրամադրվում են»,- ասաց նախարարը:

ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 6-ի 1227-Ա որոշման (Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված և Երևան քաղաքի Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին) 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին պատվիրակվել էր՝ ապահովել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում, «Հին Երևան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը: «Հին Երևան» նախագծի հեղինակն ու  ճարտարապետ Լևոն Վարդանյանն է:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:42
Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 140 դեպք
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 22-ի ժամը 16․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների...
Աղբյուր` Panorama.am
18:35
Սահմանվել են հարկային արտոնություններ․ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՀՀ ԱԺ կողմից 2020թ. հոկտեմբերի 21-ին ընդունվել է «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային...
Աղբյուր` Panorama.am
18:23
Հրետակոծված Մարտակերտն այսօր
Արցախ տեղեկատվական շտաբը ներկայացնում է  հրետակոծված Մարտակերտի լուսանկարները։  Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:17
Միքայել Մելքումյանը Շանհայի համաժողովում ներկայացրել է իրավիճակը ԼՂ-ում
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ելույթ  է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
18:12
Հայրենիքին անսահման նվիրված նորօրյա հերոսները
Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է մերօրյա հերոսների հերթական շարքը։ «Արդյունավետ հակահարձակողական գործողությունների,...
Աղբյուր` Panorama.am
18:07
Գագիկ Ծառուկյանն ազատ կարձակվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ,  բավարարել է  «Բարգավաճ Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
17:56
Կովկասում պատերազմը մոտենում է Թուրքիայում ապրող հայերին
Գրում է Eurasianet-ն իր հոդվածում։
Աղբյուր` Panorama.am
17:50
Թուրքիայում մեկնարկել են զորավարժություններ
Այսօր Թուրքիայի Զինված ուժերը Անկարայի շրջանում մարտական կրակոցներով սկսել են լայնամասշտաբ զորավարժություններ։ Այս մասին հայտնում է aa.com.tr...
Աղբյուր` Panorama.am
17:42
ՌԴ-ն շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ. Զախարովա
Մոսկվան շարունակում է ակտիվ միջնորդական ջանքեր գործադրել՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարգավորելու համար: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
17:29
22․10․2020․ ՊԲ-ն հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն
Արցախի ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները։ 1․Վարդանյան Մկրտիչ Խաչատուրի, ծնվ....
Աղբյուր` Panorama.am
17:22
Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայի շրջանում կանխել են ահաբեկչություն։ Ծնունդով Կենտրոնական Ասիայից, որը ցանկանում էր...
Աղբյուր` Panorama.am
17:18
Գերմանիան չի բավարարել Հունաստանի՝ Թուրքիա զենք չարտահանելու խնդրանքը
Գերմանիան պատասխանել է Հունաստանի` Թուրքիա ռազմական տեխնիկայի արտահանումը դադարեցնելու խնդիրանքին։ Հունաստանն իր դիմումը հիմնավորել էր...
Աղբյուր` Panorama.am
17:14
Երեք երեխաների հետ Ստեփանակերտից Երևան հասած կինը դուստր է ունեցել
«Գայանեն լինելով հղիության 9-րդ ամսում, իր երեք երեխաների հետ միայնակ, մեքենայով Ստեփանակերտից հասել է Երևան։ Ծնվել է հրաշք...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ավստրիայի խորհրդարանը դատապարտել է ԼՂ հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածությունը
Ավստրիայի հայ համայնքն Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանում է  ցույցերի, դրամահավաքների, հանրային և քաղաքական արշավների միջոցով։...
Աղբյուր` Panorama.am
17:05
Ադրբեջանական բանակի սպանված զինծառայողների մեջ մեծ թիվ են կազմում օդաչուները. «ԶԻՆՈՒԺ մեդիա»
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է ադրբեջանական բանակի հերթական կորուստները։ «Չնայած հանգամանքին, որ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:00
Գագիկ Ծառուկյանի գործով որոշումը պարզ կլինի 18։00-ին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ավարտել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության...
Աղբյուր` Panorama.am
16:57
Թուրքական լիրան հերթական ռեկորդային անկումն է արձանագրել արցախյան պատերազմի պատճառով. Bloomberg.
Թուրքական արժույթը հինգշաբթի անկել է՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 7.97 լիրայի և գերազանցելով նախորդ ռեկորդը՝ 7.89 լիրան, որը գրանցվել էր...
Աղբյուր` Panorama.am
16:51
Հայաստանը ԵՏՀ-ին առաջարկել է Թուրքիային հանել ԵԱՏՄ սակագնային արտոնությունների համակարգից օգտվող երկրների ցանկից
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախաձեռնությամբ` առաջիկա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում կընդգրկվի և կքննարկվի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Քննվում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ընթանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Ստեփանակերտի առօրյան. ֆոտոշարք
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հերթական ֆոտոշարքն է ներկայացնում Ստեփանակերտից։ Լուսանկարներն արված են հոկտեմբերի 21-ին։
Աղբյուր` Panorama.am
16:33
ՊԵԿ. Չի գործելու Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման բաժինը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` հոկտեմբերի 23-ից ժամանակավորապես չի գործելու...
Աղբյուր` Panorama.am
16:27
Շուշիում վիրավորված ռուս լրագրողը կարող է վերադառնալ Մոսկվա
Արցախի Շուշի քաղաքում Ադրբեջանի կողմից Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության ժամանակ վիրավորված ռուսաստանցի լրագրող Յուրի Կոտենոկի առողջական...
Աղբյուր` Panorama.am
16:15
ՀԿԱԾ. Ժամանակավորապես դադարեցվում է գրասենյակի աշխատանքը
Հարկադիր կատարման ծառայությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է . «Կորոնավիրուսի ծավալների աճով պայմանավորված և վարակի հետագա...
Աղբյուր` Panorama.am
16:07
Տաթև Անտոնյանը նոր պաշտոն ունի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, երկու օր առաջ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար...
Աղբյուր` Panorama.am
16:04
Տեղեկատվության միջազգային տիրույթում հայհոյանքներ ու բացասական արտահայտություններ մի տարածեք. Դանիելյան
Սոցիալական ցանցերը յուրաքանչյուրին հնարավորություն է տվել արտահայտվել իր գիտելիքների, կրթվածության ու դաստիարակության աստիճանով ու որքանով վերը...
Աղբյուր` Panorama.am
15:36
Եկել է ժամանակը, որ Արցախը վերականգնի իր կորցրած սուբյեկտայինությունը. Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցություն նախագահ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքի էջում գրում է, որ Արցախը պետք է վերականգնի իր կորցրած...
Աղբյուր` Panorama.am
15:31
Պեսկով. Ռուսաստանը մտադիր է հետագայում էլ ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար
«Մոսկվան ամեն ինչ անում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը դրվի քաղաքական-դիվանագիտական ուղու վրա, խաղաղ կարգավորմանն...
Աղբյուր` Panorama.am
15:26
ԵՊՀ առաջին կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների ժամկետը հետաձգվել է
Երևանի պետական համալսրանում 2020/2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների ժամկետը հետաձվգել է մեկ շաբաթով: Դրանք...
Աղբյուր` Panorama.am
15:20
Դեմոյան. Հայկական գործոնը հնարավոր է ոչ ուղղակիորեն, բայց կապ ունի Իդլիբից թուրքական նահանջի հետ
Միջազգային լրատվամիջոցները, հղում անելով տարբեր աղբյուրներին, հայտնում են, որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի իր մի քանի դիտարկման...
Աղբյուր` Panorama.am
15:14
Դահիճի արյունը վիրահատական արյունից հստակ տարանջատելու խնդիր ունենք. Միքայել Մելքումյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում բարձրացրել է  արհեստական...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}