Քաղաքական 20:03 13/01/2016 Տարածաշրջան

Բաքվի հայության ջարդերի 26-րդ տարելիցին. ականատեսների վկայություններ

«Ցնցում է Ադրբեջանի վայրագությունը: Մտքերս միայն դրա մասին են»,- 1990 թ հունվարի 18-ին իր օրագրում նման գրառում է կատարել ռուս գրող Դավիթ Սամոյլովը: 26 տարի է անցել այն բանից, ինչ Բաքվում իրականացվեց Ադրբեջանում հայ ժողովրրդի ցեղասպանության վերջին գործողությունը`հայության մասսայական և լայնամասշտաբ ջարդեր: Դրանով վերջակետ դրվեց Բաքվի հայության փառավոր պատմությանը:

Ադրբեջանում այս տարիների ընթացքում չեն դադարում ամենաբարձր մակարդակով լկտիաբար աղավաղել 1990 թ. «Սև հունվարի» մասին ճշմարտությունը`ձգտելով պատմությունից ջնջել Բաքվի բնիկ ազգաբնակչության`հայության նկատմամբ իրագործված ցեղասպան քաղաքականության հետքերը:

Այնուհանդերձ առկա են անհերքելի ճշմարտությունը ապացուցող բազմաթիվ փաստեր, վկայություններ, լուսանկարներ և տեսանյութեր: Հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաքում իրագործվել է հայության ցեղասպանություն, ինչի արդյունքում սպանվել և խեղվել են հայուրավոր, արտաքսվել են տասյակ հազարավոր հայեր: Եվ ամենակարևորը ողջ են հարյուր հազարավոր ականատեսներ, որոնց համար «Բաքուն» կմնա որպես չսպիացող վերք, չմոռացվող և չանցնող ցավ:

«Panorama.am»-ը արդեն գրել է այն մասին, որ «Սովորական Ցեղասպանություն» նախագծի շրջանակներում հրատարակման է պատրաստվում «Բաքվի ողբերգությունը ականատեսների վկայություններում» ժողովածուն, որում կնարկայացվեն ներկայումս ԱՄՆ-ում բնակվող 50 փախստակաների` ոճրագործության մասին վկայությունները:

Այս վկայությունների հիման վրա սեղծվել է «Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմը, որի ներկայացումը տեղի ունեցավ մեկ տարի առաջ:

 «Panorama.am»-ը սկսում է ստեղծվելիք հավաքածուի գլուխների հրապարակումը, որոնք խմբագրությանը տրամադրել է «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:

Ելենա Հաջիբեկովա (Հաջիբեկյան): Բաքվում բնակվել է Սվերդլովսայա փողոց, շ. 5 հասցեում: 

«Ես, ինչպես և իմ ամողջ ընտանիքը, ծնվել եմ Բաքվում: Իմ հայրը շատ հարգված մարդ էր, դասավանդում էր մաթեմատիկա և անգլերեն: Մայր ևս անգլերեն էր դասավանդում: 1988 թ. ես աշխատում էի «Բաքվի կենցաղային էլեկտրական սարքեր» միավորումում:

Ինչպե՞ս մենք իմացանք Սումգայիթի մասին:  Մեր ծանոթը`Ամին Ամիրջանովը, աշխատում ոստիկանությունում: Մի անգամ փետրվարի վերջին վաղ առովոտյան նա հապճեպ եկավ իր զարմիկի`մեր հարևան Ռոբերտի մոտ և ասաց, որ նա չգնա Սումգայիթ աշխատանքի, որովհետև այնտեղ տեղի են ունենում սահմռկեցուցիչ իրադարձություններ: Նրա քույրը աշխատում էր Բաքվի շտապօգությունում: Հետագայում նա մեզ շատ բան պատմեց, թե կանչերի ժամանակ ինչպիսի ահավոր դեպքերի էին հանդիպում, ինչպես են մարդիկ ձեռք ձեռքի բռնած ցատկում տանիքներից և իրենց հիվանդանոց էին տեղափոխում վերջույթների կոտրվածքներով, ինչպիսի ողբերգություններ կային այնտեղ: Իմ զարմուհու մորաքույրը, նրա անունը Վալենտինա էր, որպես գինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավար աշխատում էր Սումգայիթի հիվանդանոցում: Նա ստիպված էր իջնել նկուղ, այնտեղ, որտեղ թաքնվում էին հայերը, այն պատճառով, որ ծնունդ ընդունելու համար իրենից բացի ոչ ոք չկար: Նա նույնպես մեզ պատմել է, թե ինչ է այնտեղ կատարվում մարդկանց հետ և ինչ վիճակում են նրանք: Ահա այսպես մենք իմացանք Սումգայիթի ջարդերի մասին:

Այս ողբերգությունից հետո կային իհարկե ադրբեջանցիներ, որ շոկի մեջ էին: Նրանք ամաչում էին կատարվածի համար: Ոմանք ներողություն էին խնդրում: Սակայն պատժի բացակայության հետևանքով ամեն ինչ շարունակվեց նաև հետագայում: Վիրավորանքները, ստորացումները, հայհոյանքները մշտական բնույթ էին կրում: Փողոցում վտանգավոր էր, շատ վտանգավոր էր մետրոյում: Հիշում եմ, թե ինչպես մի օր քույրս և մայրս ինչ-որ տեղ էին  գնացել: Մենք սեփական բակ ունեինք, երկաթե դարպասներ, այնտեղ բնակվում էին մեր բոլոր բարեկամները, սակայն այդ ժամանակ նրանց մեծ մասը տեղափոխվել էր: Եվ երբ լսեցի փողոցից հասնող ձայնը, կարծես փայտով թափ են տալիս վերմակները, շատ վախեցա: Դժվար էր հավատալ, որ երիտասարդ տղաները կարող են հենց փողոցում փայտերով ծեծել տարեց մարդկանց: Կովկասում դա անընդունելի է`անկախ ազգությունից ձեռք տալ տարեցներին:  

Սումգայիթից հետո մենք տեղափոխվեցինք Երևան: Հայրս  իրականում չէր ցանկանում հեռանալ: Նա միշտ ասում էր.«Ուզում եմ նայել այն մարդու աչքերին, ով ինձ կասի «հեռացեք»»: Նա սիրում էր այդ քաղաքը, ուներ ադրբեջանցի աշակերտներ, որոնք կանչում էին նրան իրենց մոտ: Սակայն հայրս հասկանում էր, որ մենք այստեղ երկար չենք դիմանա: Երևանում մեզ շատ լավ ընդունեցին: Սակայն հետագայում տեղի ունեցավ երկրաշարժը, և Հայաստանում պարզապես ի վիճակի չէին ընդունել և տեղավորել բոլորին: Մենք`խորհրդային մարդիկ, դեռևս հավատում էին Գորբաչովի խոստումնեին և միամտաբար հավատացինք վերադառնալու մասին Վեզիրովի կոչերին: Դրա հետ մեկտեղ մեզ զանգահարեց մեր հարևանուհին և ասաց, որ մայրս հիվանդ է և լավ կլինի, որ ես վերադառնամ Բաքու: Եվ ես վերադարձա:

Քույրս արդեն Մոսկվայում էր, հայրիկին մենք թողեցինք Երևանում: Մայրիկին պետք էր պառկեցնել հիվանդանոց և մենք ստիպված փոխեցինք նրա ազգանունը Հաջիբեկյանից  նրա աղջկական  Պանինա ազգանվան: Եվ միայն այս ազգանվան տակ մենք կարողացանք տեղավորել նրան հիվանդանոցում: Հայկական ազգանվան տակ դա պարզապես անհնար էր: Շուտով  ես հասկացա, որ Բաքվում ոչ մի լավ բան մեզ չի սպասվում: Հայերը զանգվածաբար հեռանում էին, և պարզ էր, որ մնալ չի կարելի: Զանգահարում էին հեռախոսով`վերցնում ես լսափողը և լսում ես հայհոյանքներ, «Ախ դուք այսպիսին-այնպիսիններ, դուք դեռ ապրում ե՞ք այստեղ»: Մտնում, ստուգում էին,  մշտապես լրացնում էին հարցաթերթեր, թե որտեղ են բնակվում հայերը:

Հունվարի 13-ին իմ ծննդյան օրն է: Եվ հիմա ես իսկապես այդ օրը համարում եմ իր երկրորդ ծննդյան օրը: Այս օրը` հին նոր տարուն, ինչ-որ հյուրեր էին եկել, մենք ինչ-որ բան էինք պատրաստել, եկել էր մայրս մորաքրոջս հետ: Երբ նրանք քնեցին, հանկարծ վազելով եկավ մեր հարևանուհին, 19-ամյա աղջիկ էր. « Լենա, աղաչում եմ, վերցրու այս ներարկիչն ու պինիցիլինով սրվակը, գնանք մեր տուն, մենք կասենք, որ դու մեր բույժքույրն ես: Մենք վախենում ենք քեզ համար, ես ինքս վախենում եմ նրանցից»:

Եվ սկսեց պատմել թե ինչպես են նրանք մարդկանց մտցնում բազմոցների մեջ և այրում դրանք: Հետո իմ ետևից եկավ ամբոխը: Նրանց ինչ-որ մեկը ասել էր, որ այս տանը մնացել է հայազգի երիտասարդ կին: Եվ այդ աղջիկը փրկեց ինձ: Նա դուրս եկավ ամբոխի`այլայլված դեմքերով, ամրանները ձեռքերին տղամարդկանց դեմ: Նա դուրս եկավ և ասաց, որ գնել է այս տունը և այստեղ հայեր չկան: Նրանք, իբր կային, բայց փախչել են: Մայրս մորաքրոջս հետ դա չէին լսում, նրանք քնած էին: Ես կանգնած էի անկյուն մտած, կողքս լոգարանն էր, պատուհանը: Տունն առաջին հարկում էր, պատուհանի հետևում՝ բակը: Այսինքն՝ եթե ես անգամ մեկ քայլ կատարեի ձախ կամ աջ, նրանք կտեսնեին իմ շողքը: Ինձ պատել էր ահասարսուռ վախը, ես հասկանում էի, որ եթե ինչ-որ բան պատահի, ես չգիտեմ թե ինչ կլինի իմ հետ: Հարձակվողներն ասացին, որ նրանք կգան 2 ժամ հետո և կստուգեն, թե կան արդյոք այստեղ հայեր: Նրանք կարծեցին, որ ինձ թաքցրել են հարևանները: Բակում դարպասների մոտ կանգնած էր ոստիկանը, սակայն նա չէր խառնվում և նրանք հեռացան: Հետո վազելով եկավ մեր ծանոթը և մորս ասաց, որ պետք է փրկել Լենային:

Նա պատմում էր ահավոր բաներ, ասում էր, որ մարդիկ, ձեռք-ձեռքի բռնած, երեխաների հետ միասին ցատկում են տանիքներից, պատշգամբներից, որպեսզի չհայտնվեն նրանց ձեռքում: Մայրս ինչ-որ կերպ ուշքի եկավ, վերցրեց վերարկուն, պայուսակը, որտեղ դրեց խալաթը` փաստաթղթերի հետ միասին: Մենք ոչինչ չվերցրինք: Ոչինչ: Ես վախեցած դուրս եկա տանից մորս և մորաքրոջս հետ: Շուրջբոլորս խարույկներ էին վառվում: Մեքենա կանգնեցրինք, վարորդը շուռ եկավ և հարցրեց. «Դուք հայե՞ր եք», «ոչ, ոչ, ոչ՝ մենք ռուսներ ենք»,- պատասխանեց մորաքույրս, նա նստացրեց մեզ և տարավ դեպի մետրո: Մենք իջանք գետնանցում, նստեցինք գնացք: Դա այնպիսի վախ էր, երբ նրանք մետրոյում նայում էին մարդկանց վրա: Մենք դուրս եկանք, ինձ տարան Ահմեդլիում ինչ-որ տեղ և թաքցրին իմ զարմուհի Լիդիա Զելինսկայայի բնակարանում: Նա այդ ժամանակ Մոսկվայում էր: Ես մնացի այնտեղ, իսկ մայրս մորաքրոջս հետ ետ վերադարձան: Այդ բնակարանում ես վերջապես հասկացա, որ քաղաքում ինչ-որ ահավոր բան է կատարվում: Պարզվում է՝ աստիճաններով վազում էր հացթուխը և հուշում, թե որտեղ են ապրում հայերը: Այդ ամենը լսվում էր: Ես նույնիսկ գազն էի թաքնված և կամացուկ միացնում, վախենում էի, որ նրանք կիմանան, որ ինձ այստեղ թաքցնում են և կներխուժեին բնակարան: Հանկարծ լսում եմ, թե ինչպես այդ տղամարդն ասում է.«Սա ռուսական բնակարան է, գնանք, ես ցույց կտամ որտեղ է հայկականը»: Եվ նրանք բարձրացան վերև, իսկ այնտեղ, պարզվում է, շատ հարուստ բնակարան էր, բազմաթիվ բարիքներով լի: Նրանք սկսեցին զոդման սարքով բացել դուռը, այդ ամենը տեղի էր ունենում իմ գլխավերևում և ամեն ինչ հիանալի լսվում էր: Նրանք հանում էին իրերը, հետո զուգարանակոնքը սկսեցին հանել, ապա դասավորեցին բեռնատարի մեջ և տարան: Տերերը չկային. Երևի հեռացել էին:

Ես ամեն ինչ անջատել էի, նստած էի ցրտին, մթության և վախի մեջ: Վախից սկսեցի աղոթել: Ես կյանքում երբեք չէի աղոթել և խաչակնքվել, սակայն այստեղ ես սկսեցի խաչակնքվել և խնդրել Աստծուն՝ օգնել ինձ: Առավոտյան մեքենայով եկան մայրս և մորաքույրս: Երբ մտան շքամուտք և երբ տեսան թափված տնային պարագաներ՝ բարձեր, շորեր, ահաբեկվեցին: Քանզի կարծեցին, որ հարձակվել են իմ վրա: Մայրս ասաց, որ նրանք եկել էին ադրբեջանցի իրենց ծանոթ վարորդի հետ: Սկզբից նա առաջարկեց տանել ինձ նավահանգիստ և նստացնել շոգենավ, սակայն մենք հրաժարվեցինք: Իմ քրոջ հարևանուհին, ում բնակարանում ես թաքնվում էի, օս էր: Նրա տղան առաջարկեց օգնել ինձ, մենք վճարեցինք նրան: Նա վերցրեց իմ և մորս անձնագիրը և ամրացրեց լուսանկարներ: Հետո մեզ հաջողվեց գնացքի տոմսեր գնել ռուս գանձապահից, սակայն դեռևս պետք էր հասնել երկաթգծի կայարան: Որոշեցինք, որ մենք այդ տղայի հետ կգնանք որպես քույր և եղբայր: Այս ամբողջ ընթացքում, մեզ չէր թողնում ահասարսուռ վախը, սակայն ամեն ինչ ստացվեց: Ես Մոսկվա հասա հոգեպես կոտրված, ահավոր վիճակում: Հետո երկար ժամանակ հիվանդ էի: Սկզբնական շրջանում ընդհանրապես չէի քնում, ահավոր երազներ էի տեսնում:

Մի անգամ Ամերիկա էր եկել Միխայիլ Գորբաչովը: Նրան հրավիրել էին ռուսական ալիքի «Նյու-Յորքում մեր պատվավոր հյուրերը» հաղորդում: Եվ նրան սկսեցին ուղիղ եթերում հարցեր տալ: Հանկարծ մի հայուհի հարցրեց.« Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս ստացվեց, որ Բաքվում մեզ չպաշտպանեցին»: Ես ապշած էի այդ կնոջ քաջությամբ: Նա պատասախանեց ինչպես միշտ իր ոճով`շատ երկար, սակայն ըստ էության ոչինչ չասելով: Ես միայն հստակ հիշում եմ,  որ նա ասաց. «Ես զանգահարեցի իմ բարեկամներին, ես Բաքվում ծանոթ-բարեկամներ ունեմ, և հարցրի թե ինչպես են այնտեղ գործերը: Ինձ պատասխանեցին,  որ ամեն ինչ կարգին է»: 

Մենք երբևիցե չէին մտածում, որ կապրենք Ամերիկայում: Ես աղոթում եմ այս երկրի համար: Մենք շատ երախտապարտ ենք, որ այստեղ մեզ օգնության ձեռք են մեկնել

Սիեթլ, նահանգ Վաշինգտոն,  29.03.2014 թ.»:

Հիշեցնենք, որ 1990թ. հունվարի 13-19-ը Բաքվում իրականացվեցին  հայության զագնվածային ջարդեր: Դրանք դարձան 1988-1990 թթ Ադրբեջանում իրականացված հայ ժողովրդի Ցեղասպանության գագաթակետը: 1988 թ փետրվարի 26-29-ը   Սումգայիթում տեղի ունեցած ջարդերից հետո, Բաքվում ծայր առան հայության հետապնդումներ, առաձնակի դաժանությամբ սպանություններ, հրապարակային կտտանքներ, հայերին պատկանող բնակարանների թալան, գույքի զավթում: Հայությանը  բռնի վտարում էին կացարաններից և հեռացնում աշխատանքից: 1990 թ հունվարի դրությամբ Բաքվի 250 հազարանոց հայ համայնքից մնացել էր 35-40 հազար մարդ: Դրանք մեծամասամբ հաշմանդամներ, ծեր և հիվանդ մարդիկ էին և նրանց խնամող բարեկամներ: 1990 թ հունվարի 13-ին ջարդերը ստացան կազմակերպված, ուղղորդված և զանգվածային բնույթ: Առկա են վայրագությունների, առանձնակի դաժանությամբ իրականացված սպանությունների, խմբակային բռնաբարությունների, մարդկանց ողջ-ողջ այրելու, պատուհանից դուրս շպրտելու, անդամահատման և գլխատման բազմաթիվ վկայություններ: Զոհերի ստույգ թիվը առ այսօր հայտնի չէ: Տարբեր տվյալներով սպանվել է 150-400 մարդ, հայուրավոր մարդիկ` խեղվել: Ջարդերը շարունակվեցին շուրջ մեկ շաբաթ, Ադրբեջանի, ԽՍՀՄ իշխանությունների, ներքին զորքերի, և խորհրդային բանակի Բաքվի կայազորի լիակատար թողտվության պայմաններում: Սպանվելուց մազապուրծ եղածները ենթարկվում էին բռնի տեղահանման:Միայն հունվարի 20-ին հասարակական կարգի վերականգնման համար քաղաք մտցվեցին խորհրդային զորքեր:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:02
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
08:59
Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց...
Աղբյուր` Panorama.am
08:47
Քաղաքագետ. Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
08:34
Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը
Պատարագի փոխադրումը կամերային նվագախմբի համար Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությամբ իրագործել է Զարեհ Սահակյանցը շուրջ կես դար առաջ։
Աղբյուր` Panorama.am
08:18
Ձեռագրերի փրկությունը
Մատենադարանում այժմ պահվում է Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր։
Աղբյուր` Panorama.am
08:00
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: Շուրջ 1,5 միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:
Աղբյուր` Panorama.am
23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}