Հասարակություն 18:06 15/01/2016

Բաքվի հայության ջարդերի 26-րդ տարելիցին. «Մայրս լսում էր Սայաթ-Նովայի երաժշտությունը և լացում»

«Panorama.am»-ը արդեն գրել է այն մասին, որ «Սովորական Ցեղասպանություն» նախագծով հրատարակման է պատրաստվում «Բաքվի ողբերգությունը ականատեսների վկայություններում» ժողովածուն, որում կներկայացվեն ներկայումս ԱՄՆ-ում բնակվող 50 փախստականների` ոճրագործության մասին վկայությունները: Այս վկայությունների հիման վրա սեղծվել է «Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմը, որի ներկայացվել է մեկ տարի առաջ: «Panorama.am»-ը սկսում է ստեղծվելիք հավաքածուի գլուխների հրապարակումը, որոնք խմբագրությանը տրամադրել է «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:

Արեգակ Բագիրյան. Բաքվում բնակվում էր Նագորնայա 11-րդ փողոց, տուն 37 հասցեով:
«Ես ծնվել եմ Բաքվում «Միր» կինոթատրոնի ետևում գտնվող տանը: Այստեղից մեզ հաջողվեց փախչել 1988 թ դեկտեմբերի 3-ին` Սպիտակի երկրաշարժից հաշված օրեր առաջ: Հայրս ծնունդով Ղարաբաղից էր, Ուխտաձոր գյուղից: Իսկ մորս ցեղը հորական կողմից Կարսից էին, որտեղից իրենց ընտանիքը փախել է` փրկվելով ջարդից: Մորս Թուրքիայում մնացած և Ցեղասպանության տարիներին զոհված մորաքրոջ պատվին կոչել են Նվարդ: Մայր լսում էր Սայաթ-Նովայի երաժշտությունը և լացում…Իր հայրը վերապրել էր Ցեղասպանությունը, իսկ հետո ինքը պիտի լիներ: Հայ ժողովրդի պատմությունը կարծես կրկնվում է: Երբ հիշում եմ մորս, միշտ լացում եմ, քանի որ մեր ընտանիքում ստացվում է նման անկումային շղթա: Պապիս ես համարյա չեմ տեսել:

Փրկվելով Ցեղասպանությունից` խեղճերը տեղափոխվել էին Բաքու, իսկ նրանց բարեկամները այլ տեղեր, ով որտեղ կարող էր: Հետո իմ հայրն էր ստիպված  փախչել Բաքվից երեք դուստրերի հետ, որոնից ամենափոքրը 15 տարեկան էր…Այդ օրերին ինչ ասես, որ չենք լսել մենք այն մասին, թե ինչ էին անում ադրբեջանցիները:


Ես շատ լավ հիշում եմ այն օրը, երբ Կառավարության շենքի մոտ հանրահավաք էր ընթանում: Դա Բաքվից մեր հեռանալուց մոտ մեկ ամիս առաջ էր`1988 թ. նոյեմբերին: Կառավարության շենքի մոտ հսկայական հանրահավաք էր: Եվ բոլորը` թե՛ հրապարակում և թե՛ հեռուստացույցով գոչում էին. «Վռնդե՛ք հայերին, ոչ մի Ղարաբաղ նրանց»: Եվ հանկարծ այդ ամբողջ մոլագար ամբոխը, իսկ այնտեղ ամենաքիչը 50 հազար մարդ կար, սկսում է վանկարկել. «Մենք գնում են Արմենիքենդ»: Նրանք շարժվեցին Լենինի պողոտայով` խմբերով թեքվելով դեպի հատող փողոցներ և որոնելով հայերին:

Մեր ամբողջ ընտանիքը տանն էր, այդ թվում և մենք` երեք չամուսնացած երիտասարդ քույրեր և մեկ եղբայր: Մենք հասկանում էինք, որ նրանք գալիս են: Բոլորը գոռում, լացում էին: Հարևանները չգիտեին, թե որտեղ թաքցնեն մեզ: Եղբայրս զայրացած գոչում էր, թե թող սպանեն ինձ և հետո մտնեն տուն և շշերը լիցքվորում էր մեքենայի բենզաբակի բենզինով: Մայրս փորձում էր համոզել նրան. «Մի՛ արա դա, նրանք կսպանեն քեզ, ետ քաշվի՛ր դարպասներից»: Իսկ նա. «Ես տունս, ընտանիքս չեմ տա, թո՛ղ ինձ սպանեն»:


Անասելի աղմուկ էր, բոլորը գոռում էին: Իսկ հայրս այնքան էր վախենում իր աղջիկների համար:Մենք շատ մութ ձեղնահարկ ունեինք: Այնտեղ ոչ ոք չէր ապրում: Եվ ահա հայրս այնտեղ բարձրացրեց իր դուստրերին, ես ավագն էի, նա տվեց մեզ երեք վերմակ, երեք շիշ ջուր և երեք դանակ. «Չգիտեմ, թե որքան ժամանակ դուք ստիպված կլինեք մնալ այստեղ, գիշերը այստեղ ցուրտ է, ծածկվեք վերմակներով, լուռ նստեք, լռե՛ք, լռե՛ք… ներքև չիջնեք, քանի դեռ ես չեմ եկել»:

Ասաց, որ եթե ինքը գա, մենք գիտենք նրա ձայնը,նա` մեր անունները: Բայց եթե ուրիշ մեկը մթության մեջ բացի դուռը` պաշտպանվենք: Եթե ինքը չլինի, ուրեմն` սպանել են ներքևում: Եվ հեռացավ: Ես հիշում եմ, իմ կրտսեր քուրը, 15 տարեկան, բան չի հասկանում, նրան պետք էր հանգստացնել, իսկ մենք պետք է լռեինք: Նրա ձեռքը դողում է, դանակն է ձեռքում և նա ասում է.«Եթե հանկարծ ինչ-որ մեկը բացի դուռը…», ես ասում եմ. «Առաջինը ես կգնամ»: Դա ահավոր, ահավոր, ահավոր պահ էր…Ինչի՛ միջով մենք անցանք այդ գիշեր: Նստել այնտեղ ժամերով և չիմանալ, թե ծնողները ո՞ղջ են, թե` ոչ, եղբայրս ո՞ղջ է, թե՞ ոչ…և վախը, որ նրանք կհասնեն քեզ: Այնպիսի աղմուկ էր, գվվոց էր քաղաքում և, դրա հետ մեկտեղ, ինչ-որ մեռյալ լռություն: Բայց մեր բախտը բերեց: Այդ գիշեր քաղաք մտան զորքերը: Նրանք կանգնած էին հենց անկյունում:

Դրանից հետո հայրս անընդհատ փորձում էր հեռանալու տարբերակ գտնել: Սկզբից ուզում էր մեքենայով, բայց նրան ասացին, որ բոլոր մեծ մայրուղիները փակ են, ճանապարհներին ստուգում են փաստաթղթերը և եթե հայեր են գտնում, մեքենայի վրա բենզին են լցնում և մարդկանց ողջ-ողջ այրում:

Երբ որոշակի անդորր հաստատվեց, մենք գնացինք օդանավակայան: Մեզ արդեն մեկ էր, թե ուր փախչել, միայն փրկվեինք: Բայց հայրս ասում էր, որ ցանկանում է կյանքի մնացած հատվածը ապրել Հայաստանում: Մենք`աղջիկներս, առաջինը հեռացանք, երբ հնարավոր եղավ տոմսեր ճարել: Հետո նորից տոմսեր ճարեցինք և այսպես ամեն անգամ երկու հոգով հեռանում էինք: Մենք ինը հոգի էինք: Եղբայրս արդեն ամուսնացած էր և հղի հարսին  բոլորից շուտ` Սումգայիթյան իրադարձություններից անմիջապես հետո, ուղարկեցինք Հայաստան:

Մենք Բաքվում թողեցինք մեր ամբողջ ունեցվածքը: Փորձում էինք գոնե չնչին գնով վաճառել մեր հսկա տունը, սակայն հարևան շատ հայեր նույնպես վաճառում էին իրենց տները և ադրբեջանցիները ասում էին, թե ինչու մենք պետք է գնենք, դուք, միևնույն է, կփախչեք և այս ամենը մեզ կմնա: Մեր ընտանիքից, փառք Աստծո, ոչ ոք չտուժեց: Սակայն միևնույն է հնարավոր չէ այս ամենը հիշել առանց արցունքների: Դրանից հետո իմ ծնողները ապրեցին ընդամենը 9 տարի: Կարող էին շատ ավելի երկար ապրել, եթե չլիներ այն սթրեսը, որը նրանք ստիպված էին վերապրել` վախենալով,  թե երեխաներին կմորթեն, կվառեն, կբռնաբարեն…

Սան-Ֆրանցիսկո, Կալիֆորնիա, 2014 թ. մարտի 30»:

Հիշեցնենք, որ 1990թ. հունվարի 13-19-ը Բաքվում իրականացվեցին հայության զագնվածային ջարդեր: Դրանք դարձան 1988-1990 թթ Ադրբեջանում իրականացված հայ ժողովրդի Ցեղասպանության գագաթակետը: 1988 թ փետրվարի 26-29-ը Սումգայիթում տեղի ունեցած ջարդերից հետո, Բաքվում ծայր առան հայության հետապնդումներ, առաձնակի դաժանությամբ սպանություններ, հրապարակային կտտանքներ, հայերին պատկանող բնակարանների թալան, գույքի զավթում: Հայությանը բռնի վտարում էին կացարաններից և հեռացնում աշխատանքից: 1990 թ հունվարի դրությամբ Բաքվի 250 հազարանոց հայ համայնքից մնացել էր 35-40 հազար մարդ: Դրանք մեծամասամբ հաշմանդամներ, ծեր և հիվանդ մարդիկ էին և նրանց խնամող բարեկամներ: 1990 թ հունվարի 13-ին ջարդերը ստացան կազմակերպված, ուղղորդված և զանգվածային բնույթ: Առկա են վայրագությունների, առանձնակի դաժանությամբ իրականացված սպանությունների, խմբակային բռնաբարությունների, մարդկանց ողջ-ողջ այրելու, պատուհանից դուրս շպրտելու, անդամահատման և գլխատման բազմաթիվ վկայություններ: Զոհերի ստույգ թիվը առ այսօր հայտնի չէ: Տարբեր տվյալներով սպանվել է 150-400 մարդ, հայուրավոր մարդիկ` խեղվել: Ջարդերը շարունակվեցին շուրջ մեկ շաբաթ, Ադրբեջանի, ԽՍՀՄ իշխանությունների, ներքին զորքերի, և խորհրդային բանակի Բաքվի կայազորի լիակատար թողտվության պայմաններում: Սպանվելուց մազապուրծ եղածները ենթարկվում էին բռնի տեղահանման:Միայն հունվարի 20-ին հասարակական կարգի վերականգնման համար քաղաք մտցվեցին խորհրդային զորքե



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:20
«Թվեր չեն ներկայացնում, որ հարցեր չառաջանան, քանի որ տարածքները հանձնվել են՝ մարդկաց հետ միասին»
«Նիկոլ Փաշինյանը չի եկել փողոցից և չի գնալու փողոցով։ Նրան  ինչ-որ ուժեր են բերել, և հենց այդ ուժերն էլ տանելու են»,- այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դատախազությունից հաստատում են՝ դատախազի կինը դիմել է բնակարանի համար
Գլխավոր դատախազությունն արձագանքել է Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի կնոջ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Փշրանքներ. Քոչարի թանգարանում կցուցադրվի մեծ արվեստագետի ուղերձներով ստեղծված տեսաֆիլմը
Հունվարի 22-ը Երվանդ Քոչարի հիշատակի օրն է: Հունվարի 22-26-ը` ժամը 18:00-20:00-ն, Քոչարի թանգարանում կցուցադրվի տեսաֆիլմ, որը ներկայացնում է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Մադրիդում պայթունից զոհերի ու վիրավորների մեջ հայեր չկան
Երեկ Մադրիդի կենտրոնում՝ ՀՀ դեսպանությունից 1 կմ հեռավորության վրա գտնվող Տոլեդո փողոցի շենքերից մեկում գազի արտահոսքի պատճառով տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
15:58
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հրապարակել է ամերիկյան նոր վարչակազմի հետ աշխատանքի առաջնահերթությունները
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շնորհավորում է Ջո Բայդենին՝ ԱՄՆ 46-րդ նախագահի երդմնակալության առթիվ։ Հանձնախմբի տարածած հաղորագրության մեջ...
Աղբյուր` Panorama.am
15:52
Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Վրթանես...
Աղբյուր` Panorama.am
15:37
Դատախազություն. Սիրիացի երկու վարձկան ահաբեկիչները չեն արտահանձնվել
Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի մասնակից սիրիացի երկու ահաբեկիչ վարձկանները կալանավորված են։ Այս մասին ասված է Գլխավոր դատախազության...
Աղբյուր` Panorama.am
15:12
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարգև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Իրավապահների մոտ ներքին համոզմունք է, որ իրենք ծառայում են ազգադավ իշխանությանը. Թաթուլ Պետրոսյան
«Շուշին հանձնվել է, և դա բոլորի համար կարծես թե պարզ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ...
Աղբյուր` Panorama.am
15:00
ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը երդմնակալության համար ընտրել էր «Մարգարյան» բրենդի հագուստ
Նախօրեին Վաշինգտոնում տեղի ունեցավ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը։ ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը երդմնակալության...
Աղբյուր` Panorama.am
14:49
Օդի ջերմաստիճանն այս գիշեր կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ: ԱԻ նախարարության...
Աղբյուր` Panorama.am
14:45
Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է
Այսօր մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է՝ 100- ամյակը: Սակայն  սովորաբար ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
14:40
ՄԻԵԴ-ը մերժել է Վրաստանի մեղադրանքները Ռուսաստանի հասցեին՝ 2008-ի օգոստոսյան պատերազմի հետ կապված
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) անհիմն է ճանաչել Վրաստանի մեղադրանքները Ռուսաստանին՝ 2008-ի օգոստոսին Հարավային Օսիայում տեղի...
Աղբյուր` Panorama.am
13:56
Պետք է աղաղակենք..., գերիներին չվերադարձնելը ոչ մի ճշտի մեջ չի տեղավորվում. Մարուքյան
«Չեմ կարծում, որ որևէ հիմնավորված պատճառաբանություն կա այդ հայտարարությունում, քանի որ գոնե մինչև հունվարի 11-ը գերիների հարցով մենք...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ստրասբուրգի դատարանը այսօր կհրապարակի 2008 թվականի պատերազմի գործով իր որոշումը
Ստրասբուրգի դատարանն այսօր կհրապարակի իր որոշումը «Վրաստանն՝ ընդդեմ Ռուսաստանի» գործով՝  2008 թվականի պատերազմի վերաբերյալ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:45
Գլխավոր դատախազի տեղակալը 2 տուն ունի, իսկ կինը, պարզվում է, բնակարանի կարիքավոր է․ Yerevan Today
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը արցախյան պատերազմի թեժ օրերին՝ 2020թ․ հոկտեմբերի 20-ին, հաստատել է հանրային մի շարք...
Աղբյուր` Panorama.am
13:36
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ
Հունվարի 21-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։...
Աղբյուր` Panorama.am
13:26
«ԼՀԿ-ն իշխանություններին «կոնտր հուշագիր» է առաջարկել և մերժվել է»
«Վարչապետի հետ եղել է հանդիպում, որտեղ առաջարկվել է, որ ստորագրենք հուշագիր, ըստ որի՝ իր հրաժարականից հետո մենք այլ թեկնածու չենք...
Աղբյուր` Panorama.am
13:24
Արծվիկ Սարգսյան. Բա Շուշիում զոհված եղբայրս Փաշինյանի երազին չի՞ գնա, դրան խեղդի
Արտաշատում ժամանակավորապես բնակություն հաստատած Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն այս պահին ընտանիքի անդամների հետ պատրաստվում է գնալ Եռաբլուր...
Աղբյուր` Panorama.am
13:11
ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ին
ՎՏԲ-Հայաստան Բանկը «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի հետ սկսել է համագործակցել 2020թ. դեկտեմբերից՝ ագրովերամշակման ոլորտի...
Աղբյուր` Panorama.am
13:06
Այո՛, այս ծավալով գերիների վերադարձ չի եղել. իմքայլական պատգամավոր
Իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հաստատում է Նիկոլ Փաշինյանի այն կարծիքը, որ երբեք այն քանակով գերիներ չեն վերադարձել Հայաստան, որքան...
Աղբյուր` Panorama.am
13:05
Իրավաբան. Փաշինյանը ստել է
Գերիների ամենամեծ թվով վերադարձը արձանագրվել է 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո՝ 1995-1997-ին։
Աղբյուր` Panorama.am
12:48
Մարինե Սուքիասյան. Գործակալների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով
«Հիմա հայ քաղաքական միտքը հառած է կարմիր թղթապանակին. Ահել-ջահել, պաշտոնյա-ընդդիմադիր, նախկին-ներկա՝ սպասման մեջ են»։
Աղբյուր` Panorama.am
12:42
Ոստիկանությունը լիարժեք կպաշտպանի պետության և համայնքի տարածքները քաղաքացիներից
Կառավարության այօրվա ընդունած «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 10-ի N 797-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու...
Աղբյուր` Panorama.am
12:41
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է ԱՄՆ-ի` ԱՀԿ վերադառնալը
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) վերադառնալու ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի որոշումը կօգնի պայքարել համաճարակի դեմ և...
Աղբյուր` Panorama.am
12:35
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 137 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 137 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում, գրում է վրացական Առաջին...
Աղբյուր` Panorama.am
12:29
Պետք է հուշագիր, որով կամրագրվի՝ խնդրի լուծումն արտահերթ ընտրություններով է տրվելու. Գրիգորյան
«Մենք ունենք խնդիր, որի լուծման տեսլական ենք առաջարկել՝ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց որպեսզի այդ տեսլականն...
Աղբյուր` Panorama.am
12:24
Իրանի էներգետիկայի նախարարն առաջարկել է ստեղծել Արաքսի տարածաշրջանի երկրների աշխատանքային խումբ
Թեհրանում Իրան-Ադրբեջան տնտեսական համագործակցությունների համատեղ հանձնաժողովի նիստին առնթեր Ադրբեջանի փոխավարչապետ Շահին Մուստաֆաևի հետ...
Աղբյուր` Panorama.am
12:22
Վիրավորների պրոթեզավորման նոր կարգը կառավարությունում չքվեարկվեց
«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է պատերազմում վիրավորում ստացած անձանց առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում ապահովելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան
14:52 19/01/2021

Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}