19:51 18/01/2016

Բաքվի հայության ջարդերի 26-րդ տարելիցին. «Միայն այն բանի համար, որ ես հայ եմ ծնվել, ինձ պետք էր սպանել»

«Panorama.am»-ը արդեն գրել է այն մասին, որ «Սովորական Ցեղասպանություն» նախագծի շրջանակներում հրատարակման է պատրաստվում «Բաքվի ողբերգությունը ականատեսների վկայություններում» ժողովածուն, որում կնարկայացվեն ներկայումս ԱՄՆ-ում բնակվող 50 փախստականների` ոճրագործության մասին վկայությունները:Այս վկայությունների հիման վրա ստղծվել է «Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմը, որտ ներկայացվել էր մեկ տարի առաջ:«Panorama.am»-ը սկսում է ստեղծվելիք հավաքածուի գլուխների հրապարակումը, որոնք խմբագրությանը տրամադրել է «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:

Ռուդոլֆ Ամիրյան. Բաքվում բնակվում էր Մոնտինո ավանում, Ագա-Նեյմատուլա փողոց հասցեով:
«Ես բնիկ Բաքվեցի եմ: Հայրս ծնվել է Բաքվում 1925թ.: Իմ ընտանիքում բոլորը աշխատում էին ծխախոտի գործարանում, այնտեղ Ամիրովների մի անբողջ թանգարան կար: Իմ ազգանունը հիմա գրվում է Ամիրյան, սակայն պապիկս, հորեղբայրս և մեր մնացած բոլոր բարեկամները կրում էին Ամիրով ազգանունը, փոխել էին այն 1918 թ.,  երբ Բաքվում հայերի ջարդեր էին: Իսկ մորական կողմից նախատատին կոչում էին Ծաղիկ-բաբո: Այս կողմից արմատներս Արևմտյան Հայաստանից են:

Ցեղասպանության ժամանակ նրանք փախել են Թուրքիայից: Լավ հիշում եմ, երբ մանուկ հասկում գալիս էի Ծաղիկ-բաբոյի մոտ, նա հիշում էր անցյալը և պատմում էր այն մասին, թե ինչ և ինչպես է եղել իր կյանքը: Նա երեք երեխա ուներ` Սաթո, Վարսո (Վարվառա, նա մեր տատիկն է) և Ղարիբ, ազգանունը`Կարապետյան: Նախատատս պատմում էր, որ դարասկզբին ծավալված իրադարձությունների ժամանակ՝ փրկվելով թուրքական ջարդերից, ինքը` երեխաների և բարեկամների հետ հասել է մինչև Արաքս գետը, որպեսզի հատի այն և հայտնվի Հայաստանի տարածքում:

Անցնել Արաքսը, այն էլ երեք երեխաների հետ, շատ դժվար էր, ջրի մակարդակը այն ժամանակ բարձր էր, սակայն փրկվելու համար այլ ելք չկար: Իմ տատիկը երեխաներից ամենափոքրն էր:  Ծաղիկ-բաբոն ձեռքերի վրա կարող էր գետն անցկացնել միայն երկուսին` բարձրացնելով նրանց այն տեղերում, որտեղ ջրի մակարդակը առավել բարձր էր: Նա այլ ելք չուներ, հակառակ դեպքում բոլորին կսպանեին: Եվ նա որոշում է փրկել գոնե ավագ երկու երեխաներին: Եվ իմ տատին թողում է քարերի տակ, ժայռի մեջ` որոշելով՝ «Աստված այս երեխայի հետ, ինչ պետք է լինի` կլինի»: Հարկավոր էր արագ հատել սահմանը: Ենիչերիները ձիերով հասնում և սրի էին քաշում մարդկանց:
Նրանց, ում հաջողվեց փրկվել, անցան Արաքսը և հայտնվեցին անվտանգության մեջ` գետի մյուս ափին: Վախենալով դուրս գալ թաքստոցից` սպասել են  մինչև երեկո: Հետո բոլորը հեռացել են, իսկ նախատատիս մայրական սիրտը, այդուամենայնիվ, չի դիմացել, ետ է գնացել, նորից անցել գետը և գտել իր դստերը այնտեղ, որտեղ թողել էր: Մայրական կողմից իմ տոհմն այսպես է փրկվել: Ծաղիկ-բաբոն սա ինձ հաճախ էր պատմում և ես դա երբեք չեմ մոռանա: Դժվար է վերհիշել այդ սարսափները, բայց մեր տոհմում բոլորս հիշում ենք, և կհիշենք առհավետ:

Անընդհատ պատմելով իր պատմությունը` Ծաղիկ-բաբոն սկսում էր ողբալ, իսկ մենք սփոփում էինք նրան.«Հարկ չկա, մենք այստեղ լավ ենք ապրում, թուրք, հայ`տարբերություն չկա, ամեն ինչ կարգին է»: Իսկ նա մշտապես ասում էր, թե դուք չգիտեք ինչ բան է թուրքը: Բայց խորհրդային ժամանակ, խորհրդային իշխանության օրոք, ոչ ոք առանձնապես ուշադրություն չէր դարձնում նրա խոսքերի վրա: Բաքվում մենք ապրում էինք բազմազգ միջավայրում, ընկերություն էինք անում ադրբեջանցիների, ռուսների, հրեաների հետ և նույնիսկ չէինք մտածում այն մասին, որ մեզ հետ կարող է նման բան պատահել: Իմ տանը, իմ բակում ես ապրել եմ 30 տարի և մշտապես զգացել եմ հարևանների և ծանոթների հարգանքը մեր ընտանիքի նկատմամբ: Մենք բնիկ բաքվեցիներ էինք: Իմ պապիկը, հայրս և մայրս ողջ կյանքն աշխատել են նույն ձեռնարկությունում: Այսպես շարունակվեց մինչև 1988 թ.: Եվ երբ տեղի ունեցավ «Սումգայիթը», մեզ համար հանկարծ պարզ դարձավ, որ ամեն ինչ այդքան հեշտ չէ: Մենք սկսեցինք հասկանալ, որ մեզ կսկսեն հետապնդել և սպանել միայն նրա համար, որ հայ ենք ծնվել: 

Դա փետրվարի 27, 28 և 29-ին էր: Մենք, ինչպես հարկն է, չգիտեինք այն մասին, թե ինչ էր կատարվում այդ օրերին Սումգայիթում: Մարդիկ, իհարկե, փսփսում էին, կիսվում ինչ-որ լուրերով` ոչ միայն հայերը, այլև և՛ ադրբջանցիները, և՛ ռուսները և այլ ազգության մարդիկ: Իշխանությունները, անշուշտ, այդ մասին ոչինչ չէին խոսում, ամեն ինչ պարտակվում էր: Ամեն ինչ արվում էր, որպեսզի այդ ամենը լայնորեն չտարածվի: Բայց բոլորը հասկանում էին, թե ինչ է տեղի ունենում և սարսափում էին, նույնիսկ ադրբեջանցիները, որոնք մեր ընկերների մեջ շատ շատ էին: Մենք բոլորս շոկի մեջ էինք Սումգայիթում կատարվածից:
Ես մնացի Բաքվում մինչև 1989 թ. դեկտեմբերի 31-ը: Հունվարյան իրադարձություններից երկու շաբաթ առաջ ամեն ինչ թողեցի և հեռացա: Այս երկու տարիների ընթացքում ինչ ասես որ չիմացանք` հարձակվել, ծեծել, դանակահարել, բռնաբարել, սպանել. մեր բակում այդ ժամանակ հայեր գրեթե չէին մնացել:

Ազնաուրյանների ընտանիք կար. հայրը`Միշան, մայրը`Սոնյան, երեխաները` Յուրան, Էդիկը, Լյովան: Շատ դժվար էր նրանց համար, տան վրա անընդհատ հարձակվում էին: Նրանք հեռացան: Այլ ընտանիք, երրորդը, չորրորդը... և եկավ մի պահ, երբ ես մնացի մենակ: Այդ տարիներին Բաքվում հայ լինելը հավասարազոր էր մահվան դատապարտված լինելուն: Ինձ փրկում էր այն, որ ես տիրապետում էի լեզվին: Երբ փողոցում կանգնեցնում, հարցնում էին` հա՞յ ես, ես ասում էի`հայը դու ես: Նրանք մինյանց վիրավորում էին` հայ անվանելով: Պետք էր ինչ-որ կերպ պաշտպանվել, որովհետև ադրբեջանցիները իրենց մոտ պահում էին անձնագրերը և ցույց էին տալիս խմբերով` 40-50 հոգով փողոցով քայլող հանցագործներին: Նրանք հիմնականում Ազգային ճակատի անդամներն էին: Նրանք կանգնեցնում էին մարդկանց և ստուգում ազգությունը:

Ես որպես հայ չէի կարող ցույց տալ անձնագիրը, այդ պատճառով այդ հարցին ի պատասխան ես միշտ զարմանում էի, թե, իբր, ինչի՞ս է պետք անձնագիրը: Ես պատասխանում էի լավ ադրբեջաներենով և նրանք հավատում էին:

Հայրս այդ ժամանակ մոտ 70 տարեկան էր: Նրան երկու անգամ ծեծել են Կեցխովելի փողոցում: Մոտեցել, հարցրել են.«Դու հա՞յ ես»: Նա`տարեց մարդ, ամաչում էր խաբել, ասել հայ չէ: Մոտ 8 մարդ հարձակվել է նրա վրա, ծեծել: Մի օր  եկավ, տեսնում եմ`ականջը արյան մեջ է, ամբողջ մարմով մեկ վնասվածքներ են: Հարցնում եմ`ի՞նչ է պատահել: Սկզբում չէր ասում, բայց հետո պատմեց: Հետո դա կրկնվեց: Մեր բակում մշտապես ինչ-որ մեկի վրա հարձակվում էին: Տանը մնալ վախենում էինք, բակում էինք նստում…նույնիսկ «Մոլոտովի կոկտեյլ»-ներ էինք պատրաստել: Մտածում էինք, որ եթե մտնեն բակ, մենք կկարողանանք պաշտպանվել, չէ որ մենք ոչխարներ չենք, որպեսզի մեզ այսպես հեշտ սպանեն:

Հաճախ խոսում են այն մասին, որ հայերը Բաքվում չէին դիմադրում, պաշտպանվում: Բայց մենք զենք չունեինք, իսկ մեր դեմ և՛ իշխանությունն էր, և՛ ոստիկանությունը, դժվար էր հակադրվել: Իսկ երբ մտցրին ռազմական դրություն, փողոցում կանգնած էին զինվորներ, հիմնականում ռուս տղաներ, որոնք մեզ անկեղծ ասում էին, որ նրանք նույնիսկ փամփուշտներ չունեն և նրանց կարգադրել են չկրակել: Մենք հասկանում էինք, որ այս ամենը նախապես ծրագրված է: Երբ արդեն փողոցով քայլելը վտանգավոր դարձավ, մենք սկսեցինք մնալ տանը: Սակայն այդ դեպքում որտեղի՞ց նրանք գիտեին, որ այս տանը հայ է ապրում: Չէ որ ԲՇԿ-ներում էին իրենց ցուցակներ տրամադրում: Նրանք այդ ցուցակներով գալիս էին, ծեծում դռները և ասում.«Մենք եկել ենք Ադրբեջանի ազգային ճակատից» և հայտարարում, որ այս բնակարանը պատկանում է այս մեկին, կամ որևէ այլ բան: Ես ստիպված էի մեկ-երկու անգամ բացել դուռը և ասել, որ այս բնակարանը շատ վաղուց գնվել է ադրբեջանցիների կողմից և այստեղ հայեր չեն ապրում: Չէ որ ես չէի կարող միայնակ 20-30 մարդկանց դեմ գնալ: Այս ամեն շարունակվում էր, ո՛չ մեկ, ո՛չ երկու օր…

Կնոջս բարեկամներից մեկը փոխգնդապետի կոչումով աշխատում էր Սալյանի զորանոցներում: Նրա ազգանունը ես արդեն չեմ հիշում, անունը Ռուբեն էր: Մի անգամ նա ինձ ասաց, որ Բաքվից հեռանալու ժամանակ է, առկա են հակահետախուզական տվյալներ այն մասին, որ ջարդեր են նախապատրաստվում: Ես պատասխանեցի` կոչումով և պաշտոնով մարդ եք, չե՞ք ամաչում նման բան ասել, եթե այդ մասին գիտեք դուք, ուրեմն այդ մասին գիտեն բոլորը և՛ ՊԱԿ-ում և՛ Մոսկվայում, ինչպե՞ս  կարող են նման բան թույլ տալ: Իսկ նա ասաց, որ դա հաստատ տեղի է ունենալու: Միամիտ էինք այն ժամանակ, մտածում էինք, որ այն ինչ կատարվեց Սումգայիթում, չի կարող կրկնվել Բաքվում: Պարզվեց, որ կարող է և Մոսկվայում շատ լավ ամեն ինչ գիտեին: Ես դրանում համոզվեցի, երբ այդ ամենը տեղի ունեցավ: Չէ որ հունվարին խորհրդային զորքերը մտցվեցին և ոչ ամենևին հայությանը պաշտպանելու համար: Այն ժամանակ հայերին, արդեն երկու տարի է, ինչ հետապնդում, սպանում, բռնաբարում և թալանում էին: Սակայն դրա վրա, ոչ ոք ուշադրություն չէր դարձնում: Եվ միայն 90 թ. հունվարին զորքեր մտցվեցին:

Բարեբախտաբար, ես ավելի վաղ էի հեռացել: Երբ եկան զավթելու իմ բնակարանը, մենք կանգած էինք դրսում և սպասում էինք գնադապետ Ռուբենին, որպեսզի նա օգնի որոշ իրեր տեղափոխել Երևան: Դա 1989 թ դեկտեմբերի 31-ն էր, այսինքն՝ զանգավածային ջարդերից երկու շաբաթ առաջ: Մեզ զգուշացրել էին, որ սպասվում են ահավոր իրադարձություններ: Նույն կերպ`  «հայկական փոստով» մեզ զգուշացրին 1988թ աշնանը և շատերը հենց այդ ժամանակ`երկրաշարժից առաջ լքեցին Բաքուն: Ես ինքս այն ժամանակ հեռացել էի առաջին անգամ և աղետի ժամանակ գտնվում էի Երևանում, սակայն Բաքվում էին գտնվում հայրս ու պապիկս:

Եվ ես վերադարձա, որպեսզի փորձեմ վաճառել բնակարանը: Ինձ երեք հազար ռուբլի էին առաջարկում մի բնակարանի համար, որն այն ժամանակ արժեր 15-20 հազար: Իսկ մենք պետք է բնակարան ձեռք բերեինք Երևանում: Գին էին նշանակում. մեքենա ունես`ահա քեզ 500 կամ 1000 ռուբլի: Այսպես ստիպված էինք ամեն ինչ թողել և հեռանալ`և՛ իմ, և՛ կնոջս և քրոջս բնակարանները: Վերջին բնակարանը 2 տարի վերանորոգում էինք, սակայն նույնպես թողեցինք և հեռացանք, առանց որևէ բանի, առանց փաստաթղթերի, ո՞վ մեզ ԲՇԿ-ում փաստաթուղթ կտար...

Հիշում եմ նաև հայերի բնակարանների վրայի խաչերը: Նրանք նման կերպ նշում էին հայերի բնակարանները, որպեսզի հետո գան և թալանեն դրանք: Դռների վրա խաչերը ես ինքս եմ տեսել: Դա Ազգային ճակատի իշխանության օրոք էր:  Զորքերը փաստացի քաղաք մտան խորհրդային իշխանությունը, այլ ոչ թե հայերին պաշտպանելու համար:

Նաև այսպիսի դեպք եմ հիշում: Իմ աչքի առաջ մի հայ կին մտավ Մոնտինոյի շուկա և այնտեղ ադրբեջանցիներից մեկը, ըստ ամենայնի, ուղղակի աչքերով ցույց տվեց նրա վրա: Այդպես շատ հաճախ էր լինում: Բոլորը սկսեցին կշռաքարերով հարվածել վաճառասեղաններին և գոռալ: Նրան քաշ տալով ինչ-որ տեղ տարան, սակայն շուկայի տնօրենը դուս հանեց նրան ամբոխի միջից: Ես անձամբ տեսել եմ, թե ինչպես էին նրան դուրս հանում և հասցնում մինչև երթուղային տաքսին: Նրա նստելուց հետո ամբոխը սկսեց ճոճել մեքենան: Ես ոստիկանություն զարգահարեցի և ասեցի, որ նման բան է կատարվում: Ինձ հարցրին.«Դու ադրբեջանցի՞ ես», ես պատախանեցի`այո, իսկ ոստիկանը հարցրեց է.«Այդ դեպքում`ինչո՞ւ ես խառնվում»

Նույնը կատարվեց այն ժամանակ, երբ մայրս զանգահարել էր ոստիկանության շրջանային բաժանմունք: Մենք այն ժամանակ Մոնտինոյում էինք ապրում: Նա ցանկանում էր բնակարանում սիգնալիզացիա տեղադրել: Նրան ասացին`եթե դու հայ չես, ինչի՞ց ես վախենում, հայերը բոլորը այստեղից կհեռանան, այնպես որ քեզ ոչինչ տեղադրել պետք չէ: Այսպես մենք հասկացանք, ոչ մի տեղից` ո՛չ ադրբեջանական իշխանություններից, ո՛չ ոստիկանությունից, ոչ էլ կրակելու իրավունքից զրկված խեղճ զինվորականերից  պաշտպանություն չունենք:

Մենք լավից բացի ոչ ոքին ոչինչ չենք արել: Ոչ ոքի չենք սպանել: Ես ու քույրս բարձրագույն կրթություն ունենք: Ամիրովների մեր ամբողջ ընտանիքը աշխատում էր ծխախոտի գործարանում: Պապիկս այստեղ 40 տարի աշխատել է որպես արտադրության ղեկավար:Մինչ այդ զբաղեցնում էր տնօրենի պաշտոնը: Նախատատս Արշակ Միրզաբեկյանի կինն էր: Մինչև հեղափոխությունը նա ծխախոտի գործարանի տերն էր: Մենք ոչ ոքի ոչ մի վատ բան չենք արել միայն լավը...և միայն այն բանի համար, որ ես հայ եմ ծնվել ինձ պետք էր սպանել:

Նյու Յորք, ԱՄՆ 2014 թ. մարտի 23»:

Հիշեցնենք, որ 1990թ. հունվարի 13-19-ը Բաքվում իրականացվեցին  հայության զագնվածային ջարդեր: Դրանք դարձան 1988-1990 թթ Ադրբեջանում իրականացված հայ ժողովրդի Ցեղասպանության գագաթակետը: 1988 թ փետրվարի 26-29-ը   Սումգայիթում տեղի ունեցած ջարդերից հետո Բաքվում ծայր առան հայության հետապնդումներ, առաձնակի դաժանությամբ սպանություններ, հրապարակային կտտանքներ, հայերին պատկանող բնակարանների թալան, գույքի զավթում: Հայությանը  բռնի վտարում էին կացարաններից և հեռացնում աշխատանքից: 1990 թ հունվարի դրությամբ Բաքվի 250 հազարանոց հայ համայնքից մնացել էր 35-40 հազար մարդ: Դրանք մեծամասամբ հաշմանդամներ, ծեր և հիվանդ մարդիկ էին և նրանց խնամող բարեկամներ: 1990 թ հունվարի 13-ին ջարդերը ստացան կազմակերպված, ուղղորդված և զանգվածային բնույթ: Առկա են վայրագությունների, առանձնակի դաժանությամբ իրականացված սպանությունների, խմբակային բռնաբարությունների, մարդկանց ողջ-ողջ այրելու, պատուհանից դուրս շպրտելու, անդամահատման և գլխատման բազմաթիվ վկայություններ: Զոհերի ստույգ թիվը առ այսօր հայտնի չէ: Տարբեր տվյալներով սպանվել է 150-400 մարդ, հարյուրավոր մարդիկ` խեղվել: Ջարդերը շարունակվել են շուրջ մեկ շաբաթ, Ադրբեջանի, ԽՍՀՄ իշխանությունների, ներքին զորքերի, և խորհրդային բանակի Բաքվի կայազորի լիակատար թողտվության պայմաններում: Սպանվելուց մազապուրծ եղածները ենթարկվում էին բռնի տեղահանման:Միայն հունվարի 20-ին հասարակական կարգի վերականգնման համար քաղաք մտցվեցին խորհրդային զորքերը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:02
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
08:59
Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց...
Աղբյուր` Panorama.am
08:47
Քաղաքագետ. Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
08:34
Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը
Պատարագի փոխադրումը կամերային նվագախմբի համար Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությամբ իրագործել է Զարեհ Սահակյանցը շուրջ կես դար առաջ։
Աղբյուր` Panorama.am
08:18
Ձեռագրերի փրկությունը
Մատենադարանում այժմ պահվում է Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր։
Աղբյուր` Panorama.am
08:00
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: Շուրջ 1,5 միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:
Աղբյուր` Panorama.am
23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առկա անվտանգային սպառնալիքներին հանդիման՝ լինենք համերաշխ, միաբան. Գարեգին Երկրորդ
11:18 24/04/2024

Առկա անվտանգային սպառնալիքներին հանդիման՝ լինենք համերաշխ, միաբան. Գարեգին Երկրորդ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}