17:26 19/01/2016

Բաքվի հայության ջարդերի 26-րդ տարելիցին. «Բաքվում նրանք կազմակերպել էին համակենտրոնացման ճամբար»

«Panorama.am»-ը արդեն գրել է այն մասին, որ «Սովորական Ցեղասպանություն» նախագծի շրջանակներում հրատարակման է պատրաստվում «Բաքվի ողբերգությունը ականատեսների վկայություններում» ժողովածուն, որում կնարկայացվեն ներկայումս ԱՄՆ-ում բնակվող 50 փախստականների` ոճրագործության մասին վկայությունները:Այս վկայությունների հիման վրա ստղծվել է «Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմը, որտ ներկայացվել էր մեկ տարի առաջ:«Panorama.am»-ը սկսում է ստեղծվելիք հավաքածուի գլուխների հրապարակումը, որոնք խմբագրությանը տրամադրել է «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:

Գագիկ Դադյան
«Ես բնիկ բաքվեցի եմ, իմ ծնողները նույնպես ծնվել են Բաքվում: Պապիկիս այստեղ է եկել Գորիսից դեռևս 1920-ական թթ., տատիկս ծնունդով Մադրասից է, դա Ադրբեջանի մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա ընկած գյուղ է: Հայրս` Էդուարդ Արթուրի Դադյանը Ադրբեջանում հայտնի շինարար էր, կառուցել է «Ինտուրիստ» հյուրանոցները, ՆԳՆ-ի շենքը , գլխավորում էր «Բինա» օդանավակայանի շինարարությունը:
Բաքվում այս բոլոր իրադարձությունները սկսվեցին 1988 թ.:

Սկսեմ նրանից, որ քաղաքում տեղակայված էր Տուլայի դիվիզիան և ես ծանոթ էի  դաստիարակչական աշխատանքների գծով Դիվիզիայի հրամանատարի տեղակալ Վլադիրմիր Մանյուկի հետ: Նա հետաքրքրվում էր արվեստով,  այդ հողի վրա մենք ընկերացել էինք: Մանյուկը սկսեց հաճախ գալ ինձ մոտ` արվեստանոց, նաև մեր տանն էր լինում: Դա մոտավորապես 1988 թ. վերջում էր`1989 թ. մոտ: Այսինքն «Սումգայիթը» արդեն եղել էր, իսկ Բաքվում պարբերաբար բռնության դեպքեր էին գրանցվում: Ես հստակ գիտեմ, որ ամբողջ Ադրբեջանում կազմավորված և , մասնավորապես, Բաքվում գործող ռազմական խմբերը ունեին հայերի բնականանների ցուցակներ: Նրանք զինված գնում էին որոշակի հասցեներով: Դա տեղի էր ունենում ոչ գիշերը, ոչ էլ գաղտնի, նրանք գնում էին օրը ցերեկով, բացեիբաց, ոստիկանության աչքի առաջ: Նրանք ուղղակի կոտորում և տանջում էին մարդկանց:

Ինձ լրիվ պատահաբար հաջողվեց փրկվել: Մենք տանն էինք նստած` հասկանալով, որ հարձակումն անխուսափելի է, ուղղակի չգիտեինք,  երբ կլինի, երբ կգա մեր ընտանիքի հերթը: Եվ երբ այդ օրը եկավ, մեզ մոտ էր (դա, ըստ երևույթին, ուղղակի հրաշք էր) իմ ընկեր փոխգնդապետ Վոլոդյա Մանյուկը: Ինչպես միշտ եկել էր ուղղակի թեյ խմելու, շփվելու համար: Նրա գալուց ընդամենը մեկ րոպե հետո մեզ վրա հարձակվեցին զինյալները: Նրանք միանգամից չներխուժեցին, սկզբում, այսպես ասած, հետախուզում կազմակերպեցին: Նրանցից երկուսը ծեծեցին մեր դուռը և երբ մենք բացեցինք (չբացել հնարավոր չէր) նրանք տեսան, որ մեր բնակարանում զինվորական կա: Մանյուկը, իհարկե, համազգեստով էր, զինված, նրանք այն ժամանակ մշտապես համազգեստով էին: Երբ հարձակվողները տեսան, որ իմ տանը զինվորական է, այն էլ ոչ շարքային, այլ փոխգնդապետ`դուրս եկան: Սակայն ինչպես հետագայում պատմեցին իմ հարևանները, չհեռացան: Մենք շատ մեծ բակ ունեինք, իսկ նրանք 30-40 հոգի էին: Մնացածները սպասում էին դրսում, քանի դեռ այս երկուսը հետախուզում էին իրավիճակը:

Փառք Աստծո, տանը հեռախոս կար: Վոլոդյան միանգամից զանգահարեց մոտակայքում`քաղաքային կոմիտեում գտնվող շտաբ: Մեզ միանգամից օգնություն ուղարկեցին`ինքանձիգներով զինված 4 զինվորների: Վոլոդյան ասաց, որ միակ բանը, որ նա կարող է անել, դա զինվորներին պահել այնքան ժամանան, քանի դեռ ես կհավաքեմ իրերը: Հետո նրանք մեզ կուղեկցեն մինչև շոգենավ: Հենց այս զինվորներն էլ փրկեցին մեզ: Զինյալները արդեն չհամարձակվեցին հարձակվել և հեռացան բակից: Բայց հետո, կարծելով, որ զինվորականները հեռացել են, ջարդարարները վերադարձան: Մեքենան, որը մեզ պետք է նավահանգիստ հասցներ, կանգնած էր տանից երեք մետր հեռավորության վրա և ես բեռնում էի իրերը: Նրանք տեսան դա և մոտեցան: Զինվորները անմիջապես բակ մտան: Այստեղ ջարդարարները կատաղեցին, որ չեն կարող սպանել և թալանել մեզ: Ես շատ հարուստ բնակարան ունեի, թանկարժեք կահույք, նրանք գիտեին այդ մասին: Չէ որ նրանք շատ լավ գիտեին, թե ուր են գնում, գիտեին, որ այստեղ վերցնելու բան կա: Նրանք, անհաջողությունից կատաղած, այնքան հանդգնություն ունեցան, որ նրանցից մեկը հանեց դանակը, և թափահարելով զինվորներից մեկի առջև, ասաց.«Դու հայերին պաշտպանելու համար ես եկել այստեղ, մենք ձեզ նույնպես կմորթենք»:

Զինվորը հանգիստ կանգած լռում էր: Եվ նրանք ստիպված շուռ եկան և հեռացան:

Զինվորականները ուղեկցեցին մեզ մինչև շոգենավ, մենք հասանք մինչև Կրասնովոդսկ: Որոշեցինք միանգամից գնալ Մոսկվա: Սկզբում ես միայնակ մեկնեցի, ընտանիքս մնաց բարեկամների մոտ:
Հայերը այն ժամանակ հավաքվում էին Մոսկվայի հայկական եկեղեցու մոտ: Դրանք հիմնականում փախստականներն էին և սյս հարցերը լուծող անձինք: Մարդիկ իրար հետ կիսվում էին Բաքվի իրադարձությունների վերաբերյալ իրենց տեսածով և լսածով: Այնտեղ առաջին անգամ ես լսեցի շոգենավի հետ կապված պատմության մասին:

Այդ ահավոր դեպքը տեղի էր ունեցել 1989թ., երբ մենք արդեն հեռացել էինք քաղաքից: Այդ մասին պատմում էին հրաշքով փրկված ականատեսները: Շոգենավի վրա գնվում էր շուրջ 1000 փախստական`բաքվեցի հայեր: Ծով դուրս գալուց հետո նրանց վրա հարձակվել են զինյալներով երկու ռազմանավեր: Ներխուժելով շարգենավ` նրանք սկսել են սպանել և ծով նետել հայերին: Փրկվել են միայն նրանք, ում հրաշքով հաջողվել էր թաքնվել:

Մոսկվայում մենք կառավարության հետ բանակցությունների համար վեց հոգանոց խումբ ձևավորեցինք, որն, եթե չեմ սխալվում, գլխավորում էր պրոֆեսոր Սարկիսովը: Նա տարեց, կարճահասակ և նիհար մարդ էր: Մենք հավաքեցինք մոտ 200-300 փախստականների, հրավիրեցիք «Ամերիկայի ձայնի», Ազատություն ռադիոկայանի թղթակիցներին, միջազգային մամուլի այլ ներկայացուցիչների և գնացինք Մանեժի վրա տեղակայված Գերագույն խորհրդի ընդունարան և պահանջեցինք Գորբաչովի հետ հանդիպում:

Ի դեպ, միայն օտարերկրյա լրագրողների ներկայությունը փրկեց մեզ ձերբակալությունից: Մենք հայտարարեցինք, որ կփակենք փողոցը, եթե Գորբաչովի հետ հանդիպում չկազմակերպվի: Այլապես ոչ ոք անգամ չէր խոսի մեզ հետ:

Ընդունարանից ինչ-որ մարդիկ էին դուրս գալիս և շատ կոպիտ խոսում մեզ հետ: Հրամայում էին անմիջապես ցրվել: Մենք զգում էինք, որ միայն օտարերկրյա լրագրողների ներկայությունն է ստիպում է նրանց զսպել իրենց: Նրանք նույնիսկ վախենում էին մեզանից: Վերջիվերջո վեց հոգանոց խմբին ներս թողեցին ընդունարան, որտեղ զինվորականը վերցրին մեր անձնագրերը: Դա, իհարկե, մեզ վախեցրեց: Ամեն ինչ ավարտվեց նրանով, որ նրանք համաձայնվեցին կատարել մեր պայմանները`ասելով` լավ, կլինի Ձեզ համար Գորբաչով: Սակայն խաբեցին: Նրանց նպատակը փախստականների ցրելն էր, որպեսզի  մենք չկարողանանք փակել փողոցը: Այսինքն, անհրաժեշտ էր մեզանից հնարավորիս արագ ազատվել:

Մենք բարձրացանք կա՛մ երկրորդ, կա՛մ երրորդ հարկ: Մեզ տեղավորեցին բազմաթիվ հեռախոսներով մեծ և գեղեցիկ աշխատասենյակում: Սակայն եկավ ոչ թե Գորբաչովը, այլ քաղբյուրոյի երկու անդամներ: Ազգանունները, ցավոք սրտի, չեմ հիշում: Նրանք սկսեցին գոռալ, անպատվել մեզ: Մենք ասացինք, որ այնտեղ մարդկանց կոտորում, սպանում են: Նրանք ի պատասխան պնդում էին, որ այնտեղ ոչ ոքի չեն կոտորում, մենք ամեն ինչ հորինել ենք, հիմարություն է այս ամենը: Ասացին, որ իրենք ամեն ինչ վերահսկում են, իսկ մենք պարզապես խուլիգաններ ենք և պետք է արագ հեռանանք այստեղից: Մենք նրանց ասացինք, որ կփակենք փողոցը: Անկեղծ ասած` մեզ համար արդեն միևնույն էր, չնայած մենք գիտեինք, որ մեզ կարող են ձերբակալել,  նստեցնել, անել մեզ հետ այն, ինչ ուզում են: Մենք մեկ բան գիտեինք`այնտեղ` Բաքվում մարդկանց են կոտորում և նրանց պետք է փրկել: Նրանք ասացին`լավ, հիմա կգա Գորբաչովը: Սպասում ենք: Մեզ ասացին, որ Գորբաչովը այժմ հանգստանում է «Ֆարոս»-ում և նախագահի պարտականությունները կատարում է Պրիմակովը:

Եվ ահա գալիս է Պրիմակովը: Նա մեզ ընդունեց ինչպես հարազատների, քիչ էր մնում փաթաթվեր բոլորի հետ և դրա հետ մեկտեղ տրտմում էր.«Օ ՜ այդ ինչ է ձեզ մոտ տեղի ունեցել, մենք հիմա միջոցներ կձեռնարկենք»: Նրա հետ մի ամբողջ շքախումբ էր եկել: Քաղբյուրոյի այն երկու անդամները, որոնք գոռում էին մեզ վրա, նույնպես եկել էին: Միջանցքով առջևից հայի նման մի երիտասարդ տղա էր քայլում: Առաջինը, ինչ մեզ ասաց Պրիմակովը`սա իմ տեղակալն է, նա նույնպես Բաքվի հայերից է: Բայց երբ մենք պահանջեցինք անմիջապես կանգնեցնել Ադրբեջանի տարածքում իրականացվող ցեղասպանությունը, նա բոլորովին այլ կերպ արձագանքեց: Նա շատ տարօրինակ պահեց իրեն: Մեր նմատմամբ լինելով շատ բարյացկամ` նա սկսեց գոռալ քաղբյուրոյի երկու անդամների և մնացածների վրա: Եվ մենք հավատացինք, ուրախացանք, մտածեցինք, թե վերջապես միջոցներ կձեռնարկեն: Հետո նա վեր կացավ, մոտեցավ հեռախոսներից մեկին, զանգահարեց պաշտպանության նախարար Յազովին և սկսեց նրա հետ շատ խիստ խոսել, թե իր մոտ հիմա վեց ներկայացուցիչ է նստած, այդ ինչ այլանդակություն է Բաքվում կատարվում… որքան հիշում եմ, նա ասաց, որ հրամայում է այնտեղ ուղարկել հավելյալ զորքեր և դադարեցնել անկարգությունները: Ես չգիտեմ, թե հեռախոսի մյուս կողմում ո՞վ էր`Յա՞զով էր, թե ինչ-որ ուրիշ մարդ, ընդհանրապես կա՞ր ինչ-որ մեկը, թե՞ նա ուղղակի խոսում էր: Սակայն նա հրամայեց դադարեցնել ամեն ինչ և մենք հավատացինք:

Պրիմակովը վերադարձավ և նստեց սեղանի շուրջ հենց իմ առջև: Ես ասացի`շնորհակալություն, մենք գոհ ենք բանակցություններից, որ միջոցներ եք ձեռնարկում, բայց մենք կվերահսկենք իրավիճակը: Կզանգահարենք Բաքու և կվերահսկենք: Ինքն ինձ ասաց, թե ի՞նչ է, չե՞ք հավատում ինձ: Ես պատասխանեցի, որ հավատում ենք, սակայն այս ամենը շատ լուրջ է, այդ իսկ պատճառով մենք կվերահսկենք այն: Եվ մենք հեռացանք: Ավելի ուշ ես մանրամասներ իմացա Վոլոդյա Մանյուկից, որին հանդիպեցի արդեն Մոսկվայում: Ես պատմեցի նրան Պրիմակովի հետ հանդիպման մասին և հարցրի.«Դուք նման հրաման ստացե՞լ եք»: Նա ասաց`այո ստացել ենք, բայց դա իրադարձություններին չխառնվելու հրաման էր:

Պրիմակովը փաստացի մեր առաջ կարգադրեց դադարեցնել իրադարձությունները, իսկ Բաքու գնաց իրական հրաման`չխառնվել, այսինքն, թույլ տալ հանգիստ կոտորել հայությանը: Կոտորել, այլ ոչ թե ուղղակի տեղահանել: 

Մոսկվայում ես պատահաբար ծանոթացա ՊԱԿ-ի պաշտոնաթող գնդապետ Վյաչեսլավ Սերգեյիի հետ: Ազգանունը արդեն մոռացել եմ: Նա 80-ական թթ. վերջին ղեկավարում էր ՊԱԿ-ի այն խումբը, որը Մոսկվայից գործուղվել Բաքու: Ես նրա հետ շատ մանրամասն խոսել եմ այս հարցով: Հարցրել եմ`գիտեի՞ն նրանք, արդյոք, Սումգայիթում և Բաքվում իրագործված ցեղասպանության մասին: Ասաց`այո, իհարկե, գիտեինք: Գիտեինք, թե երբ է սկսվելու, դեռևս Սումգայիթից առաջ, նույնիսկ օրը գիտեինք…զեկուցել ենք և կառավարությանը`Մոսկվա և ՊԱԿ ղեկավար Կրյուչկովին: Բոլորը ամեն ինչ գիտեին: Ես նրան հարցրի, թե Դուք անձամբ որտե՞ղ էիք, երբ Սումգայիթում սկսվեց ջարդը: Մեզ, պատասխանում է, կարգադրեցին գնալ ձկնորսության: Այսինքն` Բաքվում ՊԱԿ-ի խմբի ղեկավարը գնացել էր ձկնորսության`գերազանց իմանալով, որ Սումգայիթում սպանում են հայերին: Նա ամեն ինչ գիտեր, տեղակատվությունը Բաքվից փոխանցում էր Մոսկվա, զեկուցում էր իրավիճակի մասին: Ես կրկնում եմ. նա ինձ ասաց, որ Մոսկվայում գիտեին, թե որ օրը և որ ժամին կսկսվի ցեղասպանությունը Սումգայիթում:

Երբ նա ինձ այս ամենը պատմեց, ես որոշեցի հրավիրել Մոսկվայում հրատարակվող «Հայկական բանբեր» ամսագրի խմբագիր Վահան Էմինին: Նա միանգամից ոգևորվեց: Արի, ասում է, նրա հետ հարցազրույց պատրաստենք: Նրանք երկուսով եկան իմ մոտ, Վահանը ինչ-որ մի տեղ ձայնագրիչ էր պահել: Դա 1990 կամ 91 թվական էր, չեմ հիշում արդեն:Մենք նստած ենք սեղանի շուրջ, ես նրանց ծանթացնում և ասում եմ`Վյաչեսլավ Սերգեյի, պատմեք մեզ խնդրում եմ այն մասին, ինչ Դուք ինձ ասում էիք: Իսկ նա ինձ պատասխանում է, թե ես քեզ ոչինչ չեմ պատմել, չի եղել նման բան: Հին ՊԱԿ-ականը գուշակել էր ամեն ինչ: Ավելի ուշ նա ինձ ասաց, որ 25 տարի իրավունք չունի հրապարակել այս տեղեկությունները: 

Պատմեմ նաև հորս երկրորդ կնոջ մասին: Նրան զինյալները բռնել և տեղափոխել էին ինչ-որ համակետրոնացման ճամբար: Բաքվում`քաղաքից դուրս նրանք կազմակերպել էին համակետրոնացման ճամբարի նման մի բան, որտեղ մարդկանց փաստացի պահում էին ստրուկի կարգավիճակով: Նրան հրաշքով բաց թողեցին, քանի որ հաշմանդամ երեխա ուներ: Այս կնոջ անունը Սեդա էր, նա հետո Երևանում մահացավ:

Սիեթլ, նահանգ Վաշինգտոն,  29.03.2014 թ.»:

Հիշեցնենք, որ 1990թ. հունվարի 13-19-ը Բաքվում իրականացվեցին  հայության զագնվածային ջարդեր: Դրանք դարձան 1988-1990 թթ Ադրբեջանում իրականացված հայ ժողովրդի Ցեղասպանության գագաթակետը: 1988 թ փետրվարի 26-29-ը   Սումգայիթում տեղի ունեցած ջարդերից հետո Բաքվում ծայր առան հայության հետապնդումներ, առաձնակի դաժանությամբ սպանություններ, հրապարակային կտտանքներ, հայերին պատկանող բնակարանների թալան, գույքի զավթում: Հայությանը  բռնի վտարում էին կացարաններից և հեռացնում աշխատանքից: 1990 թ հունվարի դրությամբ Բաքվի 250 հազարանոց հայ համայնքից մնացել էր 35-40 հազար մարդ: Դրանք մեծամասամբ հաշմանդամներ, ծեր և հիվանդ մարդիկ էին և նրանց խնամող բարեկամներ: 1990 թ հունվարի 13-ին ջարդերը ստացան կազմակերպված, ուղղորդված և զանգվածային բնույթ: Առկա են վայրագությունների, առանձնակի դաժանությամբ իրականացված սպանությունների, խմբակային բռնաբարությունների, մարդկանց ողջ-ողջ այրելու, պատուհանից դուրս շպրտելու, անդամահատման և գլխատման բազմաթիվ վկայություններ: Զոհերի ստույգ թիվը առ այսօր հայտնի չէ: Տարբեր տվյալներով սպանվել է 150-400 մարդ, հարյուրավոր մարդիկ` խեղվել: Ջարդերը շարունակվել են շուրջ մեկ շաբաթ, Ադրբեջանի, ԽՍՀՄ իշխանությունների, ներքին զորքերի, և խորհրդային բանակի Բաքվի կայազորի լիակատար թողտվության պայմաններում: Սպանվելուց մազապուրծ եղածները ենթարկվում էին բռնի տեղահանման:Միայն հունվարի 20-ին հասարակական կարգի վերականգնման համար քաղաք մտցվեցին խորհրդային զորքերը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}