Մշակույթ 09:06 21/01/2016

Մեծամորի երկու հատվածում այս տարի պեղումներ են իրականացվելու

Այս տարվա ընթացքում պեղումներ են իրականացվելու Մեծամորի երկու հատվածում՝ միջնաբերդում և քաղաքային թաղամասում: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի ունեցած «Հին Հայաստանի մշակույթը» հանրապետական 16-րդ գիտաժողովի ժամանակ ասել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը: Այս մասին տեղեկանում ենք ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից:

Աշոտ Փիլիպոսյանը նախ անդրադարձել է 2010-2012 թվականներին Մեծամորի միջնաբերդում և դամբարանադաշտում կատարված պեղումներին. «Մաքրվել և պեղվել են այն դամբարանները, հարակից տարածքները, որոնք մինչ այդ պեղել էր Էմմա Խանզադյանը՝ ճշգրտելու և հստակեցնելու նպատակով, արդյոք որևէ խնդիր դուրս չի մնացել հնագետի ուսումնասիրություններից: Արդյունքում հաստատվել է այն ենթադրությունը, որ Էմմա Խանզադյանի պեղած մեծ դամբարանաբլուրները ուշ բրոնզեդարյան կառույցներ են, որոնց մեջ բարձրաստիճան մարդկանց երկաթե- դարյան վերաթաղումներ են արվել: Էմմա Խանզադյանը իր աշխատանքներում նշում է, որ իրեն համար էլ անհասկանալի է, թե ինչն է պատճառը, որ անագե, ոսկե առարկաները, որոնք ունեն ուշ բրոնզեդարյան արտաքին, հայտնվում են երկաթեդարյան խեցեղենի հետ: Այս երևույթը ցույց է տալիս, որ եղել են կրկնակի թաղումներ»:

Աշոտ Փիլիպոսյանը տեղեկացրել է, որ Մեծամորի հնագիտական պեղումների հիմնական փուլը սկսվել է 2013 թվականից, երբ պայմանագիր է կնքվել Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի հետ՝ համատեղ աշխատանքներ իրականացնելու նպատակով: Հայ-լեհական արշավախումբը բավականին արդյունավետ պեղումներ է իրականացրել բուն դամբարանադաշտի տարածքում: Միաժամանակ՝ համաձայնագրի շրջանակներում, ՊՈԱԿ-ի երեք աշխատակիցներ վերաորակավորում են անցել Վարշավայի համալսարանում: Ըստ Աշոտ Փիլիպոսյանի, լեհական կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի աշխատանքները շարունակվեն նաև 2016 թվականին՝ պեղումներ իրականացնելով երկու հատվածում՝ միջնաբերդում և քաղաքային թաղամասում:

Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է: 1965 թ. մինչև այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում: Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի և երկաթի պարբերաշրջաններին:

Պեղված նյութերը վկայում են, որ բրոնզի պարբերաշրջանում (մ.թ.ա. IV-II հազ.) Մեծամորը մշակույթի ծաղկուն կենտրոն էր: Լավ պահպանվել է պղնձաձուլարանի ամբողջ համակարգը` հալոցը և հնոցները, որոնք կառուցվել են ժայռերի մեջ: Գիտնականները պարզել են, որ Մեծամորը խոշոր բնակատեղի էր, որը զբաղեցնում էր 10,5 հա տարածք, ուներ կիկլոպյան պարսպով շրջապատված միջնաբերդ, զիկուրատ – «աստղադիտարան»:

Վաղ երկաթի շրջափուլում (մ.թ.ա. XI-IX դդ.) Մեծամորը քաղաք էր: Միջնաբերդը, «աստղադիտարանը» և բնակելի թաղամասերը զբաղեցնում էին մոտ 100 հա տարածք: Ամրոցում կենտրոնացվել են պալատական շինությունները, տաճարական համալիրը` յոթ սրբատեղիներով, և արտադրական համալիրները: Միջնաբերդից 0,5 կմ հյուսիս-արևելք տարածվող դամբարանադաշտում պեղվել են կարմիր տուֆակերտ կրոմլեխներով օղակված հսկայածավալ դամբարաններ: Այստեղ թաղվել են ցեղային առաջնորդները, նրանց պատվին զոհաբերվել և թաղվել են նաև բազմաթիվ նժույգներ, խոշոր և մանր եղջերավոր անասուններ, շներ և նույնիսկ` ծառաներ ու ստրուկներ: Դամբարաններում թաղված առարկաներից ուշագրավ են ջնարակված կավամանները, քանդականախշ փայտե զարդատուփերը, ոսկուց, արծաթից և կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված պերճանքի առարկաները:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:40
ՀՔԾ-ի անգործությունը կբողոքարկեմ. Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել  տեղեկացնելով, որ  պատրաստվում է բողոքարկել ՀՔԾ-ի...
Աղբյուր` Panorama.am
20:35
«Մեդիա պաշտպան»-ի կոչը. «Դադարեցնել նման արատավոր գերծելաոճը»
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացել է, որ ՀՔԾ֊ն քրեական գործ է հարուցել Տարածքային կառավարման և ենթուկառուցվածքների նախարար...
Աղբյուր` Panorama.am
20:34
Իգոր Սարգսյանի հայցը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ վարույթ է ընդունվել
Datalex դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը...
Աղբյուր` Panorama.am
20:30
Լոնդոնում պատրաստ են ընդունել Օլիմպիադա-2020-ը
Ճապոնիան բացասաբար է արձագանքել բրիտանացու այդ հայտարարությանը։
Աղբյուր` Panorama.am
20:25
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում  փետրվարի  25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային...
Աղբյուր` Panorama.am
20:22
Մարտին Վիեննայում տեղի կունենա «ՕՊԵԿ+» ձևաչափով հանդիպում
«ՕՊԵԿ»-ը հրավեր է ուղարկել անդամ երկրներին և նրանց դաշակիցներին մարտին «ՕՊԵԿ+» ձևաչափով  հանդիպում անցկացնելու...
Աղբյուր` Panorama.am
20:16
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետը ներկայացրել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը, պետի...
Աղբյուր` Panorama.am
20:13
2020 թվականի հունվարի 1-ից չաշխատող անձանց նպաստի իրավունքը կվերականգնվի՝ առանց նոր դիմում ներկայացնելու
2020 թ.-ի հունվարի 1-ից հետո մայրության նպաստ նշանակելու համար դիմումին կից ծննդօգնության պետական հավաստագիր չի պահանջվի: Միաժամանակ, մայրության...
Աղբյուր` Panorama.am
20:11
Ամբերդ և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 19:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
20:06
Ս. Վարդանանց տոնը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Փետրվարի 20-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշեց Ս. Վարդանանց տոնը: Այս առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
20:00
«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի» հայտարարած մրցույթը մեծաքանակ հայտեր է ստացել
«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամն» ամփոփել է պատմագիտական հետազոտությունների իրականացման հայտերի ընդունման փուլը։ Ընդհանուր հաշվով...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի բնակիչը ինքնաթիռում կողքի նստածից գողացել է 40 հազար դոլար
Բռնվել է տարօրինակ քայվածքի պատճառով
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանում կնշվի Բեթհովենի 250-ամյա հոբելյանը
ՀԱՖՆ-ի փետրվարի 21-ին կայանալիք համերգը կղեկավարի «Գրեմմի»-ի մրցանակակիր, բեթհովենյան երաժշտության գիտակ Ջոն Նելսոնը։
Աղբյուր` Panorama.am
19:39
Հայաստանը 102-րդ է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
ՖԻՖԱ-ն հրապարակել է 2020-ի համաշխարհային առաջին դասակարգման աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքը և զբաղեցնում է 102-րդ...
Աղբյուր` Panorama.am
19:31
Այցեր ու մանրամասն աշխատանք զորամասերում. ՄԻՊ-ն Արցախ-ում է
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան ֆեյսբուքյան   էջի միջոցով  տեղեկացնում է, որ մեկնել է Արցախ: Նա մասնավորապես  նշել է....
Աղբյուր` Panorama.am
19:27
Հարի Փոթերի աստղի մոտ հայտնաբերվել է երկու ուռուցք
Բրիտանացի դերասանուհի և վիպասան Ջուլի Ուոլթերսի մոտ  հայտնաբերվել է  երրորդ փուլի քաղցկեղ: Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:16
Սամցխե-Ջավախքում կստեղծվի նոր ազգային պարկ` Էրուշեթի
Ջավախքի պաշտպանված տարածքների շարքում, Բորժոմի-Խարագաուլիի հետ միասին, այս տարի Սամցխե-Ջավախքում կհայտնվի նոր ազգային պարկ` ավելի քան 11 000 հա...
Աղբյուր` Panorama.am
18:57
Սկսվել է «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վերանորոգումը
 «Վեոլիա ջուր»  ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ  սկսվել է «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վերանորոգումը:...
Աղբյուր` Panorama.am
18:52
Ռուսական կողմում կա կուտակված 335 բեռնատար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 18:25-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
18:46
Իդլիբ. Ոչնչացվել է մեկ տանկ, վեց հետևակային մարտական մեքենա
Ռուսական օդուժի ՍՈՒ-24 ռմբակոծիչը   հարվածել է    Իդլիբում ահաբեկիչների ուղղությամբ, հայտնում է Սիրիայում պատերազմող...
Աղբյուր` Panorama.am
18:41
Վերաքննիչը մերժել է «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի բողոքը. ԱԻՊ գրասենյակ
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ էր դիմել քաղաքացի Վ.Ս.-ն՝ հայտնելով «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի կողմից...
Աղբյուր` Panorama.am
18:32
Վրաստանը մեղադրում է ՌԴ-ին ՝ կառավարության կայքերի վրա կիբերհարձակումներ իրականացնելու մեջ
2019 թվականի հոկտեմբերի 28-ին լայնածավալ կիբերհարձակում է սկսվել Վրաստանի նախագահի աշխատակազմի, դատարանների, պետական մարմինների, մասնավոր...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ռոջեր Ֆեդերերը չի մասնակցի «Ռոլան Գարոսին»
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը չի խաղալու թենիսի Մեծ սաղավարտի «Ռոլան Գարոս» մրցաշարին աջ ծունկի վիրահատության պատճառով։...
Աղբյուր` Panorama.am
18:13
Փաշինյան. Յուրի Դավթյանը առանձնացել է որպես բարձրակարգ և ինքնատիպ նվագավար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ։ Վարչապետի աշխատակազմի հրապարակած հեռագրում ասված է....
Աղբյուր` Panorama.am
18:09
«hraparak.am» և «lragir.am» կայքերում տեղ գտած նյութերի մասով հարուցվել է քրեական գործ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` 2020 թվականի փետրվարի 13-ին «hraparak.am» կայքում հրապարակված...
Աղբյուր` Panorama.am
18:06
Մասնավոր անձի հեռախոսային ձայնագրառումը կարող է որպես ապացույց համարվել
դատախազության բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է ընդունել
Աղբյուր` Panorama.am
18:02
Հանձնաժողով. «Ապարան Ջուր»-ի ջուրը բնական աղբյուրից չէր
Անբարեխիղճ մրցակցության գործողության` հասարակության մոլորեցման համար նախազգուշացում  է տրվել «Ապարան Ջուր» ՍՊԸ-ին:...
Աղբյուր` Panorama.am
17:56
Թուրքիան Իդլիբում հարձակողական գործողություն սկսեց
Թուրքական հրետանին նաև գնդակոծում է սիրիական բանակը՝ պատրաստվելով տանկային հարձակման։
Աղբյուր` Panorama.am
17:51
ՏՄՊՊՀ ստուգած թթվասերը թթվասեր չի եղել
Կաթնամթերքի շրջանառության ոլորտում իրականացվող ուսումնասիրության շրջանակում հնարավոր անբարեխիղճ մրցակցության դեպքերի բացահայտման նպատակով...
Աղբյուր` Panorama.am
17:45
Երևանի կենդանաբանական այգում տուբերկուլյոզ հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել
Փետրվարի 5-ին Երևանի կենդանաբանական այգին փակվել էր կարանտինային/կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով: Այգում անկել էր երկսապատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}