ՀՀ բանկային համակարգում Ամերիաբանկը բացարձակ առաջատարն է գրեթե բոլոր հիմնական ցուցանիշներով. Ա.Մկրտչյան
Ամերիաբանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ամերիաբանկի և Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) միջև կնքված այսօրվա պայմանագրերն էական ազդեցություն կունենան հայաստանյան բանկային համակարգի, Հայաստանի տնտեսության զարգացման համար: Պայմանագրերի կնքումից հետո հայտարարեց Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը:
Նշենք, որ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 50 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս փոխառություն է տրամադրել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին՝ վերջինիս կապիտալը ավելացնելու, երկրի տնտեսվարող սուբյեկտների վարկավորման հնարավորությունները և ֆինանսավորման հասանելիությունը ընդլայնելու, տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 40 միլիոն դոլարի ներդրում է կատարել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ձեռքբերման նպատակով:
«Այս գործարքներն իրենց ծավալով և էությամբ ամենախոշորն են Հայաստանում, նաև տարածաշրջանում: Այս գործարքների կնքումը հասունացել էր անցած տարիների դինամիկ և հաստատուն զարգացման արդյունքում»,- ասաց Ա.Մկրտչյանը՝ հավելելով, որ այսօր Հայաստանի բանկային համակարգում Ամերիաբանկը բացարձակ առաջատարն է գրեթե բոլոր հիմնական ցուցանիշներով. ՀՀ ֆինանսական համակարգում ամենախոշոր հարկատուն է, ընդհանուր տնտեսվարող սուբյեկտների մեջ առաջին տասնյակի հինգ ընկերությունների շարքում է:
Բանկի ակտիվները գերազանցում են 1 միլիարդ դոլարը, որը, ըստ բանկի Տնօրենների խորհրդի նախագահի, աննախադեպ, պատմական երևույթ է անկախ Հայաստանի բանկային պատմության մեջ:
«Այսօր բանկը հայաստանյան տնտեսության խոշորագույն վարկատուն է՝ վարկավորելով գրեթե տնտեսության 30 ճյուղ, իրականացրել է ավելի քան 2 միլիարդ դոլարին համարժեք վարկավորում (անցած տարիների ընթացքում), վարկային ծրագրերի միջոցով ստեղծել է հազարավոր աշխատատեղեր: Բանկը միշտ հանդիսացել է նորարարական տեխնոլագիաների ներդրման առաջատարը: Մեզ հաջողվել է ստեղծել ուրույն կորպորատիվ մշակույթ, միջազգային լավագույն չափանիշներին ձգտող կորպորատիվ կառավարման համակարգ»,- ասաց նա՝ հավելելով որ այս ամենը հնարավոր է հաճախորդների, ոգեշնչող բաժնետերերի, նվիրյալ թիմի, երկարաժամկետ համագործակցող գործընկեր միջազգային ֆինանսական կառույցների շարունակական աջակցության և անգնահատելի վստահության շնորհիվ:
Ա.Մկրտչյանի խոսքով, այս տարիների ընթացքում միջազգային ֆինանսական կառույցներից բանկը ներգրավել է ավելի քան կես միլիարդ դոլար ֆիանանսական միջոցներ. «Այդ գործընկերների շարքում առանձնահատուկ տեղ և դեր ունեն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Միջազգային ֆինանսական կորպորացիան:
Այս համագործակցությունը միտված է առավել հավակնորդ ռազմավարության իրականացման, այն՝ է դուրս գալ միջազգային ֆիանանսական շուկաներ նախնական հրապարակային առաջարկի միջոցով: Այս գործարքները հնարավորություն ընձեռեցին գրեթե երկու անգամ ավելացնելու մեր նորմատիվ կապիատալը և այս աննախադեպ աճը նոր հնարավորոթյուն է ստեղծում էապես ընդլայնել մեր վարկավորման ծավալները, ինչը մեծապես կնպաստի Հայաստանի տնտեսության ընդհանուր զարգացմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում