Հասարակություն 09:27 02/02/2016 Հայաստան

Ինչո՞վ էր «Սանիթեք»-ին սպառնում Տարոն Մարգարյանը. Ենթադրություններ՝ ըստ պայմանագրի

Երևանի քաղաքապետարանը համարում է, որ տոնական օրերին ձյան մաքրման աշխատանքներում «Սանիթեք» ընկերությունն անգործություն չի ցուցաբերել: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին ու հետագա օրերին տեղացած առատ ձյունը երևանյան փողոցներից չէին մաքրել: 

Panorama.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան քաղաքապետարանից հայտնում են. «Երևանի քաղաքապետարանը անդրադարձել է ոչ թե «Սանիթեք» կազմակերպության պարտականությունների չկատարմանը կամ անգործությանը, այլ սկզբունքային դիտողություն է արել ընկերության կողմից իրականացված աշխատանքների կազմակերպման արդյունավետության և արդյունքների առումով, ինչի հետ կապված Երևանի քաղաքապետն իր նկատառումներն ու դիրքորոշումն է հայտնել ընկերության ներկայացուցիչներին։

Հիշեցնենք, Տարոն Մարգարյանը հայտարարել էր, որ իր դժգոհությունը հայտնել է  ընկերության սեփականատերերին ու նախազգուշացրել, որ աշխատանքների նման կերպ կազմակերպման կրկնվելու դեպքում «Սանիթեք» ընկերության նկատմամբ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ:

Թե ինչ է ասել քաղաքապետը «Սանիթեք»-ի տերերին, ու ի՞նչ արդարացումներ են գտել նրանք, քաղաքապետարանից չեն հայտնում. «Ընկերության սեփականատերերին առնչվող տեղեկատվությունն առաջարկում ենք ձեռք բերել ընկերության գրասենյակից»:

Քաղաքապետարանից Panorama.am-ը հարցրել է, թե ո՞վ պետք է ներողություն խնդրի քաղաքացիներից ու մի շարք ծառայություններից տոնական տրամադրությունը փչացնելու ու ահնարմարություններ պատճառելու համար: Քաղաքապետարանից արձագանքել են. «Երևանի քաղաքապետարանը և ընկերության ներկայացուցիչը հայտարարություններով հանդես են եկել և հայցել բնակչությանը ներողամտությունը՝ պատճառած անհարմարությունների համար»:

Ի՞նչ պատժամիջոցների մասին է խոսքը, քաղաքապետարանից պատասխանի փոխարեն նախընտրում են տրամադրել մի քանի հարյուր էջանոց երկու պայմանագրերի պատճենները:

Այսպես, 2013-ի սեպտեմբերի 17-ին քաղաքապետարանի ու «Սանիտեկ» ընկերության միջև կնքվել է պայմանագիր 10 տարի ժամկետով: Կապալառուն ստանձնում է կատարել Երևան քաղաքի արևմտյան հատվածի՝ Աջափնյակ, Դավթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջանների աղբահանություն և սանիտարական մաքրում, ներառյալ ձմռան ամիսներին: Պայմանագրի կատարման 10 տարիների ընթացքում ընկերության մատուցման ենթակա ծառայության ընդհանուր գինը  կազմում է 25 մլրդ 891 մլն 381 հազար 200 դրամ: Ըստ պայմանագրի, ծառայության մատուցման գինը կայուն է, կատարողն իրավունք չունի ավելացնելու, իսկ պատվիրատուն նվազեցնելու այդ գինը:

Մյուս պայմանագիրը կնքվել է 2015-ի մարտի 27-ին, ըստ որի կապալառուն՝ «Սանիտեկ Ինթերնեյշնլ ՍՊ-ն ու Սանիտեկ SARL» Ընկերությունը (Կոնսորցիումը) ստանձնում է  Երևանի արևելյան հատվածի՝ Ավան, Արաբկիր, Էրեբունի, Նոր Նորք, Նորք Մարաշ, Նուբարեշեն, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների աղբահանության ու սանիտարական մաքրման (ներառյալ ձմռան ամիսներին) ծառայությունների մատուցման  պարտավորությունը:  Այս անգամ պայմանագիրը կնքվել է 12 տարի ժամկետով:  Այդ ընթացքում ընկերության  մատուցման ենթակա ծառայության ընդհանուր գինը կազմում է 29 մլրդ 400 մլն դրամ:

Քաղաքապետարանից Panorama.am-ին հայտնեցին, որ ներկայումս իրականացնում է մայրաքաղաքի 10 վարչական շրջանների աղբահանության և սանմաքրման աշխատանքները, իսկ Էրեբունի և Ավան վարչական շրջաններում այդ աշխատանքների մեկնարկը կտրվի առաջիկայում։ 

Վստահեցրեցին, որ ձմռան ամիսներին իրականացվող աշխատանքների համար վճարումն իրականացվում է տարվա կտրվածքով ընդհանուր ծառայությունների համար նախատեսված մրցույթի արդյունքում ձևավորված բազային գումարի ամսական չափով, որն անփոփոխ է բնակլիմայական շեղումների կամ նորմայից շատ տեղումների պարագայում։

Ի դեպ, այդ ծառայությունների մատուցման համար հայտարարված մրցույթին, բացի «Սանիտեկ»-ից, քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն, ևս յոթ ընկերություն է մասնակցել՝ «Natioanal Cleaning Company»,  «Averda», «Կենտրոն–Մաքրություն» ՓԲ և «Էկո Սթրիթ» ՍՊ ընկերությունների կոնսորցիումը, «Ipasumu fonds»  LTD, «Pilsetas EKO Serviss» LTD, «Daugavpils Specializetis Autotransporta Uznemums» JSC, «Vides Pakalpojumu Grupa»  LTD ընկերությունների կոնսորցիումը, «M-U-T» և «EKOFIN» ընկերությունների կոնսորցիումը, «Ecoservise» LLC, «Tvar.com» LLC, «Komunaliniu imoniu kombinatas» LLC և «Specialus autotransportas» LLC ընկերությունների կոնսորցիումը, Էկոգրուպ» ՍՊ և «Zhangjiagang City Qiangsheng Plastic Machinary Co” LTD ընկերությունների կոնսորցիումը:

Քաղաքապետարանի ու մրցույթում հաղթող ճանաչված ընկերության  միջև կնքված պայմանագրերի համաձայն, քաղաքապետարանը ցանկացած ժամանակ իրավունք ունի  ստուգել ընկերության կողմից մատուցվող ծառայության ընթացքն ու որակը: Պատվիրատուն իրավունք ունի  միակողմանի լուծել պայմանագիրը,  եթե կատարողն էականորեն խախտել է պայմանագիրը՝ ծառայության մատուցման ժամկետն ու սահմանված պահանջները:

Պայմանագրերով նախատեսված են նաև տույժ ու տուգանքներ, մասնավորապես ծառայության մատուցման ժամկետը խախտելու դեպքում յուրաքանչյուր ուշացած օրվա համար գանձվում է տույժ՝  չմատուցված ծառայության գնի 0.05 տոկոսի չափով: Միաժամանակ նշվում է, որ տույժերի կամ տուգանքի վճարումը  կողմերին չի ազատում պայմանագրային պարտավորությունները լրիվ կատարելուց:


Պայմանագրի մոնիթորինգը նախատեսում է նաև  քաղաքապետարանի կամ կապալառուի կողմից ստացված բողոքների գնահատում, ինչպես նաև կապալառուի կատարողականի մոնիթորինգի ենթարկում քաղաքապետարանի կողմից, կատարվող աշխատանքների առօրյա ու պատահական ստուգումներ և այլն: Իսկ «Պայմանագրի վերանայում» մասում նշվում է, որ լիազորված պաշտոնատար անձն ու պայմանագրի ղեկավարը պետք է ունենան վերահսկողական հանդիպումներ, սովորաբար ամսական պարբերականությամբ:

Ի դեպ, ամենակարևորի մասին. «Կապալառուն չպետք է փոխանցի կամ էլ երրորդ կողմին մասնակից դարձնի  պայմանագիրն առանց քաղաքապետարանի գրավոր համաձայնության, որը քաղաքապետարանը, խելամտորեն գործելով, իրավասու կլինի չտալ»:

Ավելի վաղ կնքված պայմանագիրը  նաև սահմանում է, որ կողմերից յուրաքանչյուրը գաղտնի կպահի պայմանագրի պայմանները, երրորդ կողմին չի բացահայտի պայմաններն ու տեղակատվությունը:Պայմանագիրը սահմանում է, որ Կապալառուն, նրա աշխատակազմը, ծառայողները  պայմանագրի հետ կապված խնդիրների շուրջ՝ առանց լիազորված պաշտոնատար անձի՝ նախապես տրված գրավոր համաձայնության, չեն կարող հաղորդակցվել մամուլի, հեռուստատեսության, ռադիոյի կամ այլ լրատվամիջոցների հետ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:54
Բնապահպանության նախարար, այս նեղ պահին դուք ձեզ ճիշտ չեք պահում.Դոյդոյան
 «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի հիմնադիր Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Բնապահպանության նախարար,...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ազգային փոքրամասնությունների հիմնադրամների վրա ճնշում է գործադրվում.Փայլան
Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը բազմաթիվ այլ հիմնադրամների հետ մեկտեղ հատուկ գրություն է ուղարկել նաև ազգային փոքրամասնություններին...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սերժ Սարգսյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյանի հերոսների հիշատակին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել...
Աղբյուր` Panorama.am
18:36
Պարենային ապրանքների գները մարտին նվազել են
Համաշխարհային համավարակի պատճառով առաջացած պահանջարկի և յուղերի գների անկումը հանգեցրել են հիմնական պարենային ապրանքների միջազգային գների նվազմանը
Աղբյուր` Panorama.am
18:25
248 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն
Ապրիլի 2-ին ժամը 9-15-ը  մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու...
Աղբյուր` Panorama.am
18:17
Ավազակային հարձակում Սյունիքում
Երկու անձի մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am
18:04
Varks.am-ի լուծարային հանձնաժողովը հայտարարությամբ է հանդես եկել
«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲ ընկերության լուծարային հանձնաժողովը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Այն...
Աղբյուր` Panorama.am
17:57
Փաշինյան. Ետկորոնավիրուսային շրջանում այս թեման առավել մեծ կարևորություն է ունենալու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ներդրումային քաղաքականության ընթացքի և խթանման...
Աղբյուր` Panorama.am
17:55
Պետդեպարտամենտը նշել է, որ մինչև մարտի 1-ը Ռուսաստանը կրճատել էր իր միջուկային զինանոցը 100 մարտագլխիկով
2019-ի սեպտեմբերի 1-ից մինչև այս տարվա մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում Ռուսաստանը կրճատեց իր մարտագլխիկների և դրանց կրողների քանակը...
Աղբյուր` Panorama.am
17:45
Արշակ Գասպարյան. Վայն եկել տարել է, եթե ազատազրկվածներից մեկի մոտ «հանկարծ» բացահայտվեց COVID-19
«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության, ԵԽ բանտային ու պրոբացիոն համակարգերի փորձագետ  Արշակ Գասպարյանը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման մասին
Ո՞ւմ է վերաբերում կառավարության այս որոշումը և ինչպե՞ս պետք է ստանալ գումարը
Աղբյուր` Panorama.am
17:35
Սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման կարգերը դեռ բոլորը չեն մշակվել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ներկայացրեց  կառավարության սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
17:25
Շվեդիայում կորոնավիրուսի 5,4 հազար դեպք է գրանցվել. Ria.ru
Շվեդիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5466-ի, մահացել է 282 մարդ,  փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով...
Աղբյուր` Panorama.am
17:17
Դատախազություն. 2019թ. հակակոռուպցիոն արդյունքները՝ ըստ առավել տարածված հանցատեսակների
ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակել էր 2019թ. կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի ընդհանրական արդյունքները՝ 2018թ. հետ...
Աղբյուր` Panorama.am
17:09
31 բուժաշխատող արձագաքել է նախարարի կոչին
Կորոնավիրուսի վարակով պայմանավորված` բժշկական անձնակազմի (բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժաշխատող) հավաքագրման վերաբերյալ ՀՀ առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
17:06
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը` Սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի գրաֆիկներում փոփոխություններ կատարելու մասին
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներին՝ 010 31 88 88, 010 31 99 99 կամ հաղորդագրություն գրել բանկի ֆեյսբուքյան էջին:
Աղբյուր` Panorama.am
16:59
Բելառուսում կորոնավիրուսից մահացել է չորս մարդ. Gazeta.ru
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսից մահացել է չորս մարդ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am
16:49
Բակո Սահակյանն այցելել է Թալիշ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին այցելել է Թալիշ գյուղ և Ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ ծաղկեպսակ դրել...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ֆրանսիայում ԱՄՆ-ին մեղադրում են Չինաստանից պատվիրված դիմակներ գնելու մեջ
Ֆրանսիայում մեղադրել են ԱՄՆ-ին իրենց կողմից Չինաստանի պատվիրված դիմակները գնելու մեջ: Այս մասին ասել է Գրանդ-Էստ տարածաշրջանի ղեկավար Ժան...
Աղբյուր` Panorama.am
16:26
Արթուր Վանեցյան. Չորս տարի առաջ մեր զինված ուժերը վերահաստատեցին՝ խաղաղություն չեն մուրում, պարտադրում են
ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր  Արթուր Վանեցյանն ինսթագրամի իր էջում գրառում է  կատարել ապրիլյան պատերազմի խորհրդի մասին....
Աղբյուր` Panorama.am
16:25
Չինաստանում արգելել են ուտել շներին և կատուներին
Չինական Շենժեն քաղաքում իշխանությունները արգելել են ուտել շների և կատուների միսը, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։ Նշվում է, որ այդ...
Աղբյուր` Panorama.am
16:18
Լրագրողական կազմակերպություններ. Կառավարությունն արտակարգ դրության պայմաններում ևս հաշվետու է հասարակության առջև
Ավելի քան մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել ԱԺ կողմից ընդունած օրենքի շուրջ ունեցած...
Աղբյուր` Panorama.am
16:16
Եվրոպայում COVID-19-ով վարակվածների ավելի քան 95 տոկոսը 60 տարեկանից բարձր մարդիկ են. Գազետա.ռու
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բաժնի ղեկավարը հայտարարել է, որ Եվրոպայում կորոնավիրուսով վարակվածների ավելի քան 95...
Աղբյուր` Panorama.am
16:05
«Փաստինֆո». Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ստացիոնար բուժումը բժշկական կենտրոնում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռևս գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոն...
Աղբյուր` Panorama.am
16:04
ՍԱՏՄ. Հայտնաբերվել և ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ
Օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ահազանգ էր ստացել, որ Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայում գտնվող «Արջուկ»...
Աղբյուր` Panorama.am
15:53
Չինաստանում 14 բժիշկ ստացել է «ընկած հերոսի» տիտղոս. Ria.ru
Չինաստանի Հուբեյ նահանգի կառավարությունը որոշել է «ընկած հերոսի» տիտղոս տալ 14 բժիշկների, ովքեր մահացել են կորոնավիրուսի համաճարակի...
Աղբյուր` Panorama.am
15:51
Երբ կարանտինը Աթոյան փողոցում կյանքեր փրկեց, իսկ քաղաքապետարանն անգործություն ցուցաբերեց
Երևանի Էրեբունի վարչական շրջանում  երկաթե հսկա էլեկտրասյունն ընկել է գետնին։ Ինչպես բնակիչներն ասացին Panorama.am-ի հետ զրույցում,...
Աղբյուր` Panorama.am
15:31
Եվրոպան արգելել է ռուսական հրթիռների արձակումը
Եվրոպական «Arianespace», կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով, արգելել է ռուսական «Progress» հրթիռի և տիեզերական...
Աղբյուր` Panorama.am
15:04
ԱՆ. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է....
Աղբյուր` Panorama.am
15:02
Չինաստանը ցանկանում է COVID-19-ի պատվաստանյութը փորձարկել նաև այլ երկրներում. ՌԻԱ Նովոստի
Չինացի գիտնականները քննարկում են նոր տեսակի կորոնավիրուսի համար պատվաստանյութերի թեստերի մի մասն արտասահմանում փորձարկելու հնարավորությունը՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}