Մշակույթ 14:04 09/02/2016 Հայաստան

Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Արսեն Կարապետյան

Ճարտարապետ Արսեն Կարապետյանն անդրադարձել է  ճարտարապետ, «Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանի հարցազրույցին՝  «Ում եք շատ սիրում, նոր հին Երևանին թե հին նոր Երևանին». «Նախ, ասեմ, որ Լևոն Վարդանյանը ի տարբերություն շատերի, անկեղծ է և իրոք ասում է այն, ինչին հավատում է: Գնահատում եմ: Հիմա երկու բառով, առանց շատ խորանալու: Էն «սարայական» ասուլիսի ժամանակ ես կարծիքս հայտնեցի, որ մեր քաղաքաշինությունը սկզբունքորեն մի 50 տարով հնացել է: Հետո ճարտարապետները նեղացան, որ իրենց ռետրագրադ եմ համարում: Իրականում, խոսքը առանձին ճարտարապետների մասին չէ, այլ համակարգի:

Վարդանյանի օրինակ բերած բժշկական կոնսիլիումը ապացուցում է, որ մոտեցումները էնքան հին են, որ այդ կերպ մտածող մարդիկ նույնիսկ չեն հասկանում, ինչի մասին է խոսքը: Շատ վատ օրինակ է, վաղուց արդեն քաղաքաշինությունը չի որոշվում մասնագիտական կոնսիլիումներով, դուրս է եկել փակ ժողովների նեղ սենյակներից: Էլ չեմ ասում, որ էդ կոնսիլիումների ո՛չ ձևաչափը գիտենք, ո՛չ օրինական հիմքերը, ո՛չ կազմը: Դե ասում եմ, չխորանամ, զուտ թեզեր են:

Ես բացարձակ չեմ ուզում իմ կարծիքը ասել բանախոսի ճարտարապետության մասին, չնայած ունեմ, համենայն դեպս, հարգում եմ, ի տարբերություն որոշ սրճարանաբնակների, մեծ փորձ ու սեփական ձեռագիր ունի: Բայց, իհարկե, զավեշտալի է, որ իր հետ բոլոր անհամաձայն մարդիկ իր համար անբան ոչնչություն են: Քիչ մը չհիմնավորված մեծամտություն է: Միևնույնն է, սարսափելով տգետների շարքում հայտնվելու վտանգից, ասեմ, որ այդպես էլ չհասկացա «Հին Երևանը» ինչ բան է: Ավելի ճիշտ, ես ինքս պատկերացնում էի, բայց հեղինակի բացատրությունը շատ հակասական էր և բարդ: Մի կողմից, ասում է․ ով մտածում է, որ դա հուշարձանների պահպանման ծրագիր ա ու այդ տեսակետից է քննադատում՝ նա հիմար է: Մյուս կողմից, ով դեմ է կամ չի ուրախանում՝ էլի հիմար է, քանի որ էս ծրագրով փրկելու ենք երևանյան շենքերի նմուշներ: Նախ, էդ «փրկելը» նոր մասնագիտական եզր է, էկեք հասկանանք, ինչ ենք անելու․ տեղափոխելու շենքերը ամբողջությամբ, ֆասադները: Չէ, շենքերի կեսը արդեն գոյություն չունի, մի քանիսի ճակատների քարերը խառը խշտիկ մի տեղ գցած են, ու Աֆրիկյանինը՝ հատիկ-հատիկ պահպանված: Իրականում, այս ծրագրի մեջ երեսպաշտություն կա, քանդելու ինդուլգենցիա: Դե էն որ ծնողիդ տանում ես ծերանոց, անպայման ասում ես, չէ, այնտեղ քեզ լավ կլինի, սիրուն-կուշտ-տաք  ու, ամենակարևորը, կողքդ էլի քո նման տատիկ-պապիկներ, շախմատ, բլոտ, նարդի, ծելեվիզըր:

Իմ պատկերացումով, կառուցվում է ընդամենը շատ մեծ առևտրի կենտրոն, որի ճակատներում որպես դեկորացիա օգտագործված են երևանյան հին շենքերի մոտիվներ, տեղ-տեղ մի քանի իսկական շենք: Գաղափարը հեչ նոր չի, ճարտարապետական այդ սերունդը ոգեշնչված էր 1977 Ջենքսի «Պոստմոդեռնիզմի ճարտարապետության լեզուն» գրքից, վախենամ, շատերի համար պոսմոդեռնով էլ ավարտվեցին ճարտարապետության համաշխարհային զարգացումները: Դրանց ավելացել է 3-րդ հանրապետության իբր նժդեհական ձևական ազգայնականությունը, ու ստացել ենք այսօր տիրող արդեն մոռացված ամերիկյան 70-80-ականների պոստմոդեռնիզմի և ստալինյան հետպատերազմյան ուղղաձիգ ճարտարապետության վախենալու սիմբիոզը: «Ազգային՝ ձևով, պոստմոդեռնիստական՝ բովանդակությունով»: Որի առանձին նմուշներ կարող է լավ են նկարված, շնորհքով հեղինակներ ունեն, մյուսները՝  կատարյալ անգրագիտություն են: Բայց որևէ մեկը չես կարող կոչել ժամանակակից հայկական ճարտարապետություն:

Երևի առևտրական տարածքների մասին էլ Мейтленд. Пешеходные торгово-общественные пространства-ն էր ոգևորում: Բոլորս էլ ունեինք այդ գրքից, ուրիշ դե քիչ կար: Կտրվածքից այդպես ենթադրեցի, միգուցե սխալվում եմ:

Հետո, մարդը ասում է, պետք է, օրինակ, սովետական մոդեռնը քանդել, որովհետև ԵՍ չեմ հավանում* ու համարում եմ քանդվելիք: Նորմալ է, մարդ ա, կարծիք ունի: Բայց զարմանալին այն է, որ միշտ այդ կարծիքն է դառնում գործնական, որոշումներ կայացնելու հիմք: Ինչու՞: Որովհետև հենց իր ասած կոնսիլիումներն են որոշում, գաղտնի փակ կոնսիլիումները՝ տարօրինակ անհայտ չափանիշներով հավաքվող, չնայած չէ, շատ պարզ, ինչ կոնսիլիում ինչ բան, եփած հավի ծիծաղն էլ էկավ ))))) բայց դա էլ ուրիշ թեմա է:

Լավ, շատ խոսեցի, բայց հետաքրքիր ա, լսեք:

* իհարկե, ասում է, մարդիկ էլ էին զզվում, օրինակ բերեց, որ ժողովուրդը «կուկուռուզ» ու «կռազ» էր ասում, բայց հավատացեք, դա չափանիշ չէ պետության և հանրության կյանքի արդյունքները արժևորելու համար»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}