Մահացու դասեր. Մայրը որդուն ծեծելով սպանել է
Մոր կողմից 7-ամյա տղայի սպանության քննությունն իր վերահսկողության ներքո է վերցրել Տոմսկի նահանգապետ Սերգեյ Ժվաչկին:
«Ցնցված եմ տեղի ունեցած ողբերգությամբ»,-ասել է նա:
«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել փետրվարի 7-ին: Երեխան վատ է կատարել տնային հանձնարարությունը: Դրա պատճառով 28-ամյա մայրը սկսել է դաժանորեն ծեծել երեխային այնքան ժամանակ, մինչև նա կորցրել է գիտակցությունը: Վախեցած մայրը շտապօգնություն է կանչել, սական մինչև բժիշկների ժամանելը երեխան մահացել է:
«Որպես նահանգապետ և տղամարդ կարծում եմ, որ քննությունն ու դատարանը պետք է տան ամենաօբյեկտիվ գնահատական այն մարդու գործողություններին, ով ձեռք է բարձրացնում անպաշտպան երեխայի վրա, ինչպես նաև նրանց անգործությանը, ովքեր աչք են փակում դաստիարակության նման մեթոդների վրա»,-ասել է Ժվաչկինը:
Նա հանձնարարել է սոցիալական քաղաքականության գծով իր տեղակալին ու ընտանիքների և երեխաների հարցերով դեպարտամենտին հստակեցնել դեպքի բոլոր մանրամասները: Մայրը մեղքն ամբողջությամբ ընդունել է: Հարուցված է քրեական գործ անպաշտպան վիճակում գտնվող երեխայի սպանության հատկանիշներով: Հոդվածը սահմանում է մինչև ցմահ ազատազրկում:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում