Մշակույթ 18:00 12/02/2016 Հայաստան

«Մենք այստեղ ենք՝ ևս մեկ անգամ մեր սիրո բացատրությունն անենք մեր Երևանին»

«Մեր Երևանը թիկունքի կարիք ունի: Մեր քաղաքի դիմագիծը պահպանելու համար մենք պետք է միաբանվենք, այլապես այս կարևոր հարցը չի լուծվի: Մենք այսօր այստեղ ենք, ևս մեկ անգամ մեր սիրո բացատրությունն անենք մեր քաղաքին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դերասան, սցենարիստ, ռեժիսոր Միքայել Պողոսյանը:

Նրանից բացի, ասուլիսին ներկա էին մոտ մեկ տասնյակ արվեստագետներ՝ ճարտարապետներ, նկարիչներ, դերասաններ, երգիչներ, ռեժիսորներ: Նրանց միավորել էր. «Հանրության վրդովմունքի վերջին ազդակը Արամի 30 հասցեում գտնվող շինության քանդումն էր. առանց բացատրության, մեկ գիշերվա ընթացքում գետնին հավասարեցվեց քաղաքի սրտում 1 դարից ավելի կանգնած շինություն: Այժմ վտանգված է հին երևանյան ապրող մշակութային եզակի կղզյակներից մեկը: Աբովյան-Պուշկին-Նալբանդյան փողոցների միջև ընկած տարածքում արդեն մոտ 2 դար կանգնած շինություններից չորսը պատմամշակութային հուշարձաններ են: Այս տարածքը 2008 թվականի և 2013 թվականի կառավարության որոշումներով ճանաչվել է գերակա հանրային շահ և ենթակա է կառուցապատման՝ դեռևս գոյություն չունեցող նախագծով»:

«Մեր այս շարժումը հաղթելու է: Բոլորս էլ ժամանակավոր ենք, բայց որևէ մեկն իրավունք չունի ժամանակի հետ խաղ տալ: Պաշտոն ունեցող մարդը եթե մտածում է, որ կարող է աղավաղել մեր քաղաքը, սխալվում է: Ի՞նչ է նշանակում՝ մեր այսօրվա օրը թշնամական վերաբերի երեկվա օրվան: Շենքաշինություն է, ոչ թե քաղաքաշինություն: Շենք կառուցելու և գումար վաստակելու մոլուցքը դարձել է մեր քաղաքի դիմանկարը»,- ասաց Մ.Պողոսյանը:

Ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռան՝ լրագրող Մարկ Գրիգորյանի խոսքով, շենքերը  հայ ժողովրդի պատմության նյութական վկաներն են. «Ինչպե՞ս է ստացվում՝ հպարտանում ենք մեր հազարամյակների պատմությամբ, միաժամանակ քանդում և ոչնչացնում ենք այդ պատմության վկաներին:  Զարմանալի ձևով մենք մեզ զրկում ենք անցյալից, ապագայից, դառնում ենք մարդիկ, ովքեր չեն հիշում, թե ինչ է եղել տասնամյակներ առաջ, ինչ է լինելու տասնամյակներ հետո: Ասում ենք՝ սիրուն չէ, պետք է քանդել: Սիրունը չափանիշ չէ: Գուցե չափանիշը գեղեցի՞կն է, ոչ թե՞ սիրունը»:

Դերասան Հրանտ Թոխատյան ասաց. «Ի՞նչ արեց ժամանակին Թամանյանը: Նա եկավ դրսից, կառուցեց մեր քաղաքը, տվեց մեզ: Եկեք մեր քաղաքի դեմքն անիմաստ չշպարենք: Մենք ունենք գույն՝ վարդագույն, որը կորել է: Ո՞ւր է մեր վարդագույն Երևանը: Ի՞նչ այլանդակ գույն ասես կա: Ամեն շենքի համար պայքարը կապրիզ չէ, եկեք մեր քաղաքը պահենք, ամեն մի շենք դառնա մեր սեփականությունը: Իմ Երևանը վտանգի տակ է, պետք է պաշտպանենք: Եթե դա էլ չկարողանանք, ամեն ինչ անիմաստ է»:

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանն ընդգծեց, որ տունը պաշտպանելու հարցում պետք է միասնական լինել. «Վերջին կտորն է, ափսոս է: Եթե մենք Երևանը մարմնավորենք որպես կերպար, Երևանը երևանցիներից նեղացած է: Ցավ եմ ապրում: Մեր հայրենակիցներն են այդ շենքերի սեփականատերերը, շինարարները, ճարտարապետները, այլմոլորակայիններ չեն: Պետք է համոզենք, խնդրենք, որ չքանդեն, այլ վերակառուցեն: Շատ ուրախ եմ, որ մեր երիտասարդները ոտքի են կանգնել իրենց երկրի տերը լինելու համար: Նրանք են վաղվա օրը: Այն, ինչ տեսնում ենք մեր քաղաքում, բետոնի կույտեր են: Քիչ շենքեր կան, որոնք ճարտարապետական հետաքրքիր լուծումներ ունեն»:

Սարգիս Մուրադյան պատկերասրահի հիմնադիր Զարուհի Մուրադյանի խոսքով, այսօր, երբ որևէ մեկը գնում է այլ երկիր, հյուրանոցում վերցնում է տվյալ քաղաքի քարտեզն ու առաջին հերթին ման գալիս հին թաղամասերը, որտեղ կա ջերմություն, հիշողություն: «Ես առաջարկում եմ, որ տաս տարով արգելեն Երևանի կենտրոնում որևէ շենք քանդել, այն, ինչ կիսատ է թողնված, կառուցեն, այն, ինչ քանդվում է, կոնսերվացնեն, վերանորոգեն: Այնուհետև հայտարարել նախագծերի մրցույթներ»:

Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն իր խոսքում ընդգծեց. «Ոչ պաշտոնյաները, ոչ էլ ճարտարապետները չեն կարող փրկել այդ շենքերը, որովհետև շահ ունեն, պետական ծառայող են: Իսկ մենք կարող ենք հեշտացնել նրանց գործը: Եթե քանդեն այդ հատվածի շենքերը, քաղաքը մեզ համար այլևս արժեք չի ունենա: Մի օր պետք է ասել՝ ոչ, բավական է արդեն»:

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանն իր խոսքը սկսեց իրեն մեղադրելով. «Առաջին հերթին ոզում եմ իմ մեղավորության մասին խոսել: Մեղավոր եմ, որ շատ ժամանակ չեմ հատկացրել այս խնդրին, այլ իմ արվեստով եմ զբաղվել, այդպիսով չեմ կանխել այսօրվա ստեղծված վիճակը, որպեսզի մեր ապագա սերունդներն ունենան ջերմ քաղաք: Մենք այսօր ապրում ենք բետոնե քաղաքում, որը դիմագիծ չունի:Այսօր քարակույտում ենք ապրում: Դեմ չեմ նոր շենքեր կառուցելուն, թող կառուցեն  ժամանակակից շենքեր, բայց համադրեն հնի հետ, կառուցեն գեղեցիկ շենքեր: Երևանը գեղեցիկ է միայն գիշերային ժամերին, երբ միայն լույսեր են երևում, քաղաքը չի երևում: Մենք ունեցել ենք հանճարեղ ճարտարապետական միտք, ինչո՞ւ ենք այսօր այսքան տկար մտքով»:

Նա ասաց, որ նախքան ասուլիս գալը զանգել է Երևանի քաղաքապետարան, խոսել փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի հետ. «Նա էլ է արվեստի մարդ, զարմացավ: Զանգեց գլխավոր ճարտարապետին, ով ասել էր, որ կա  այդ հատվածը քանդելու որոշում դեռևս 2007 թվականից: Նախագիծ չկա: Մի բան խոստացան, երբ որ այդ հատվածի մասով որևէ նախագիծ ներկայացվի, անպայման դնեն քննարկման»:

Երգիչ Արամոն էլ քաղաքի հին շենքերը համեմատեց ընտանեկան ալբոմի հետ. «Ալբոմում փակցված են գերդաստանի անդամների նկարները, ու հանկարծ  այդ նկարները չկան: Կյանքը սկսվել է քեզանով: Այդ շենքն իմ ապուպապերինն է: Կարծում եմ նման քայլի չեն գնա, քանի որ այն մեր  հիշողությունն է, մեր կյանքն է»:

Երգիչ Արթուր Իսպիրյանն նշեց, որ մի միտում է նկատել. «Թողնում են շենքերն անտերության, որ քանդվեն, դառնան վթարային, դրանից հետո ասեն՝ քանդում ենք, քանի որ վթարային են: Մեր քաղաքի կենտրոնը դարձել է մի քանի հոգու սեփականություն»:

Ճարտարապետ, երգչուհի Լիլիթ Պիպոյանի խոսքով, հրշեջների շենքը կառուցել է Նիկողայոս Բունիաթյանը, ով Երևանի առաջին գլխավոր ճարտարապետն է. «Ի վերջո պետք է հարգել չէ՞ մեր մեծերին: Իսկ ո՞վ է որոշում, թե որն է լավ, որը վատ: Այդ շենքերը՝ պարզ, հասարակ, շատ լավ շենքեր են, գեղեցիկ: Եթե որևէ մեկը որոշի դրանք քանդել, ես միանշանակ պառելու եմ դրանց դիմաց ու չեմ թողնելու»:

Մարկ Գրիգորյանն արձագանքեց. «Ես ձեր կողքին կպառկեմ, Լիլիթ ջան»:

Գրող Հրանտ Մաթևոսյանի որդին` Դավիթ Մաթևոսյանն, ասաց. «2800 տարվա քաղաք լինելու հավակնություն ունենք: Ցույց տվեք մի պատմական շենք, որ 2800 տարվա մասին  վկայի:  Էրեբունի ամրոցը չմտցնենք աչքս, այն հնագիտական սխալ ռեկոնստրուկցիայի ենթարկված ամրոց է: Այդ մասին են ասում Էրեբունի ամրոցը ուսումնասիրած ֆրանսիացի և իտալացի մասնագետները: 200 տարվա պատմություն ունեցող շենքերը քանդում ենք ու շարունակում ենք աշխարհին ներկայանալ, թե 2800 տարվա պատմություն, քաղաքակրթություն ունենք: Մենք չունենք որևէ ապացույց: Միայն ունենք հողի տակ թաղված, ոչնչացված շենքեր»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}