Մշակույթ 09:16 16/02/2016 Հայաստան

Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստաբան Ռուբեն Արևշատյան

««Հին Երևան» անվան տակ նախատեսվող նորակառույց համալիրի նախագիծը, ըստ իս, չափազանց լուրջ վտանգներ է իր մեջ պարունակում զուտ միայն իր մոտեցմամբ։ Արդեն բազմիցս է խոսվել նրա մասին,  որ հուշարձանը չի կարող դիտարկվել իր միջավայրից կտրված։ Լինում են, իհարկե, դեպքեր, որ այն ստիպված կտրվում է իր միջավայրից ինչ-ինչ պատճառներով․ դա կարող է լինել բնածին պատճառ, պատերազմի կամ գաղութացման հետևանքով՝ թանգարանային միջավայր տեղափոխվելու հետ կապված պատճառ, ինչն արդեն ենթադրում է թե՛ համատեքստի, և թե՛ բուն միջավայրի հետ կապված կտրուկ փոփոխություն, որի դեպքում պետք է արդեն կիրառվի խիստ գիտական, ինչպես նաև ստեղծագործական մոտեցում՝ ուղղված վերստեղծելու և ընդգծելու կառույցի պատմական նախնական համատեքստը:

Սակայն, նույնիսկ եթե շենքը պահպանվում է իր հարազատ միջավայրում, բայց այդ շենքի հետ կապված որոշակի փոփոխություններ՝ ռեստավրացիա, մասնակի վերակառուցում է արվում, դա պետք է նույնպես արվի շատ զգույշ և նրբանկատորեն՝ անդրադառնալով հուշարձանի յուրաքանչյուր մանրուքին,  որպեսզի զերծ մնալ կառույցի ընդհանուր կերպարային և պատմական աղավաղումից:

«Հին Երևանի» դեպքում նկատելի է արդեն նախագծային մակարդակի վրա շատ վայրագ մոտեցման միտում, քանի որ հուշարձանների տեղահանումը ենթարկվում է ոչ թե գիտական, պատմական  այլ զուտ բիզնես տրամաբանությանը։ Այսինքն, օգտագործելով հին շենքերի քարերը, երբեմնի հուշարձանների չափագրությունները,  փորձ է արվելու «վերստեղծել» պատմության՝ կոպիտ ասած «ֆասադ», որի ետևը  զարգանալու է լիովին այլ իրավիճակ՝ նախնական միջավայրի կամ համատեքստի հետ առնչություն չունեցող։ Կարելի էր լինել ավելի ուղիղ ձևակերպման առումով, որ կառուցվում է ՆՈՐ բազմաֆունցիոնալ հասարակական, ինչպես նաև բիզնես համալիր, որտեղ կիրառվելու են «անցյալից մեր վրա բեռ մնացած» հին շենքերի քարերը։ Իսկ «Հին Երևանը» գործածվելու է այդ համալիրի համար պարզապես որպես բռենդային մի անուն։     

Ռեստավրացիայի վերաբերյալ այդտեղ խոսք լինել չի կարող, ռեկոնստրուկցիայի տեսանկյունից վերակառուցումը գտնում եմ իրապես անիմաստ, քանզի այն ենթադրում է զուտ  բուտաֆոր երևույթ:

Որպես օրինակ հիշեցնեմ, երբ 1970-ականների վերջին և 1980-ականների սկզբին պատմական Թբիլիսիի վերակառուցումը տեղի ունեցավ, այն ժամանակ մեծ աղմուկ հանելով, արժանանալով ԽՍՀՄ պետական մրցանակի, միևնույն ժամանակ առաջացրել էր Խորհրդային Միության մասնագիտական շրջանակներում, այդ թվում նաև հենց Վրաստանում լուրջ քննադատություն՝ վերակառուցման թատերական բնույթի հետ կապված: Այդ քննադատության խորքում ընկած էր ռեվերակառուցման հետկուլիսային պատմությունը, թե ինչպես Հին Թիֆլիսի նոր մեկնաբանությամբ՝ ֆասադային վերակառուցման համար զոհ գնացին Քուռի կողմից այդ ճակատները «փակող» երկու-երեք շարքով ձգվող թիֆլիսյան քաղաքային հին կառուցապատման բնօրինակ շենքերը։ Սակայն Հին Թիֆլիսի վերկառուցումը միայն ճակատային չէր, և առավել ևս շենքերը գտնվում էին իրենց տեղերում։ Այն անդրադառնում էր նաև ներքին տարածությունների վերականգնմանը, ինչը արվում էր թե գիտական, սակայն ավելի շատ անցյալի մասին 1970-80-ականների դիրքից վրացի ճարտարապետների և նկարիչների պատկերացումների հիման վրա։  Անցավ ժամանակ։ Վերակառուցումից հետո թարմ ներկված շենքերի պատերի գույները խամրեցին և թվում էր, թե այդ շենքերը պետք է արդեն ձուլվեին քաղաքային ընդհանուր միջավայրի մեջ։ Սակայն որքան էլ դա տարօրինակ չթվա, այդ շենքերն առ այսօր շարունակում են պահպանել իրենց բուտաֆոր տեսքը, որտեղ շենքերի արտաքին, իսկ ավելի շատ ներքին էլեմենտների միջև խզված է ժամանակային սինքրոնացումը։ Պատերը, լուսամուտները, հատակը, աթոռները, դռների բռնակներն ապրում են տարբեր ժամանակային ռեժիմների մեջ (չնայած որ ենթադրվում էր, որ նրանք լուծված են ընդհանուր ոճային և նույնիսկ պատմագրական առումով՝ ընդհանրական տրամաբանության մեջ)՝ նույնացվելով ավելի շատ ուշ խորհրդային՝ 1980-ականների կամաց-կամաց ձևավորվող հետարդիական կիտչի հետ իր սառը, անհաղորդ միջավայրով, որը որևէ կերպ չի առնչվում Թիֆլիսի իրական, հին, ինչպես նաև նոր՝ 20-րդ դարի քաղաքային միջավայրերը ձևավորող և ապրեցնող՝ առկա ֆորմալ և ոչ ֆորմալ հորիզոնական հարաբերությունների հետ։

«Հին Երևան» նախագիծը կարծես ի սկզբանե ավելի է ընդգծում այդ միջավայրի արհեստական, թատերական բնույթը: Պարզապես հանրությանը նախագիծը ներկայացվում է որպես միջավայրի վերականգնում: Դա ձևավորելու է միջավայրի, քաղաքի, պատմության նկատմամբ նույն տեսակի արհեստական վերաբերմունք քաղաքացիների կողմից: Հետևանքները շատ ավելի խորն են լինելու իրենց լրջությամբ: Հանրային գիտակցության մեջ ձևավորվելու է նույն քաղաքի, սեփական պատմության վերաբերյալ այնպիսի վերաբերմունք, որ այդ պատմությունը կարող է լինել շատ հեշտ սինթեզված, սարքված, հորինված: Հեգնական մոտեցում, որն ընդհանրապես հանրային գիտակցության մեջ վտանգավոր մի բան է: Քաղաքային միջավայրի հարցը չափազանց նուրբ և փխրուն ոլորտ է իրենից ներկայացնում և այն նախ և առաջ պայմանավորված է այդ միջավայրը ձևավորող բազմաթիվ գործոնների միջև բարդ կապերի օրգանականության առկայությամբ, ինչի բացակայությունը կարող է տալ Դիսնեյլենդ հիշեցնող՝ միգուցե բիզնես տեսանկյունից շատ հաջող նախագիծ, սակայն ոչ քաղաքի պատմության հետ առնչություն ունեցող միջավայր»։

ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 6-ի 1227-Ա որոշման (Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված և Երևան քաղաքի Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին) 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին պատվիրակվել էր՝ ապահովել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում, «Հին Երևան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը: «Հին Երևան» նախագծի հեղինակն ու  ճարտարապետը Լևոն Վարդանյանն է: Ծրագրում ընդգրկված է 30 հուշարձան: 2014-ին ՀՀ կառավարությունն ի դեմս ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսի լիազորված անձ Գևորգ Մաչանյանի, համաձայնագիր է ստորագրվել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ: Նախնական հաշվարկներով, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 120-150 միլիոն դոլար: Ծրագրի ավարտի վերջնաժամկետն է 5 տարի: Նշվում է, որ այս տարի արդեն  կսկսվեն լայնածավալ աշխատանքներ: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:35
Թշնամու գնդակից զոհված զինծառայողները հետմահու պաևգևատրվել են
ՀՀ նախագահի հրամանագրերով հետմահու պարգևատրվել են թշնամու գնդակից ընկած չորս զինծառայողները։ Հրամանագրերում մասնավորապես ասված է. Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:09
«Սու-30CM»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության
««Սու-30CM»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օդային սահմանների...
Աղբյուր` Panorama.am
16:05
Մատվիենկո. Ռուսաստանը կանի ամեն ինչ էսկալացիան թույլ չտալու համար
«Ռուսաստանը մտահոգված է  Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակով և կանի ամեն բան, կանգնեցնելու էսկալացիան, դադարեցնելու...
Աղբյուր` Panorama.am
16:00
ՊՆ. Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար
Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է. «Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար։...
Աղբյուր` Panorama.am
15:53
Փարվանա լիճը կընդգրկվի պահպանվող տարածքների ցանկում
Փարվանան` Վրաստանի ամենամեծ լիճը, 2021 թվականից կլինի Ջավախքի ազգային պարկի ենթակայության ներքո: Այս մասին հայտնում է Jnews կայքը։ Ըստ Ջավախքի...
Աղբյուր` Panorama.am
15:33
Ակցիայի մասնակիցները Ուկրաինայի շենքի վրա բորշչ թափեցին
Հայաստանում Ուկրաինայի շենքի դիմաց բողոքի ակցիա  իրականացրեցին դաշնակցական երիտասարդները։ Նրանք իրենց ձեռքում ունեին «Ամոթ...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱԺ նախագահը խորհրդարանական քննարկումը ժամանակի վատնում անվանեց
«Իմ վերաբերմունքը շատ բացասական է, ես չեմ համարում սա լավ լուծում, այնուհանդերձ ես համարում եմ սա լուծում, որովհետև մինչ այս չունեինք...
Աղբյուր` Panorama.am
15:15
Հուլիսի 16-ից Մոսկվայի բոլոր բնակիչները կարող են կորոնավիրուսի անվճար թեստ հանձնել
Մոսկվայի բնակիչները հուլիսի 16-ից կարող են անվճար կորոնավիրուսի հայտնաբերման ՊՇՌ թեստ հանձնել։ rbc.ru-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
15:08
Կիպրոսի կուսակցությունը դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա
Կիպրոսի «ΕΔΕΚ» կուսակցությունը (Շարժում հանուն սոցիալճդեմոկրատիայի) հայտարարություն է տարածել, որով...
Աղբյուր` Panorama.am
15:00
Սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն
Հուլիսի 19-20-ին Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում, սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն,...
Աղբյուր` Panorama.am
14:51
Օլիվեր Սթոունը քննադատել է Հոլիվուդը
«Խելացնորության նման մակարդակ ես երբեք չեմ տեսել»։
Աղբյուր` Panorama.am
14:43
Քանյե Ուեսթը դուրս է եկել նախագահական ընտրարշավից
Ամերիկացի ռեթեր Քանյե Ուեսթն այլևս չի մասնակցի 2020 թվականին Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների մրցապայքարին։ News.ru կայքը,...
Աղբյուր` Panorama.am
14:37
Ովքե՞ր կարող են մասնակցել աշնանացան ցորենի սերմերի գնման փոխհատուցման ծրագրին
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 15-ին հերթական հանդիպումն է անցկացրել Հայաստանում ցորենի սերմ ներկրողների հետ` Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:31
ՏԶՆԿ. Հանքարդյունաբերության ոլորտի աճի պարադոքսը
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է հանքագործական  արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքի...
Աղբյուր` Panorama.am
14:24
Կենդանի մարդուն մահացած էին համարում և բաց չէին թողնում դիահերձարանից
Կոլումբիայի հիվանդանոցներից մեկում հիվանդը հայտարարվել էր մահացած և նրա մարմինն ուղարկել էին դիահերձարան, որտեղ ավելի ուշ հարազատները նրան գտել...
Աղբյուր` Panorama.am
14:16
Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են վերսկսել ավիափոխադրումները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդել է, որ Մոսկվան և Անկարան պայմանավորվել են չվերթները վերսկսել հուլիսի 15-ից։...
Աղբյուր` Panorama.am
14:10
Մարտի սկզբից ի վեր առաջին անգամ Բելգիայում կորոնավիրուսից մահ չի գրանցվել
Աշխարհում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրներից Բելգիայում նախորդ օրվա ընթացքում առաջին անգամ մահ չի գրանցվել․ առաջին անգամ մարտի 10-ից ի...
Աղբյուր` Panorama.am
14:03
Արցախում մտադիր են համաներում հայտարարել
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 15-ին ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների,...
Աղբյուր` Panorama.am
13:58
Շիրակում հաստատվել է կորոնավիրուսի 57 նոր դեպք
Հուլիսի 15-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 68 բնակիչ է բուժվում։ Շիրակի մարզպետարանից...
Աղբյուր` Panorama.am
13:49
Դուք ձեր իշխանության տակ այս նախագծով ռումբ եք դնում. Էդմոն Մարուքյան
ԱԺ արտահերթ նիստում քննարկվող «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվում է...
Աղբյուր` Panorama.am
13:44
Ադրբեջանագետ. Ամեն դեպքում ձեր փոխարեն ես չէի շտապի ուրախանալ կատարվողի կապակցությամբ
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Ալիևի գործողությունների տրամաբանությունը, եթե ճիշտ եմ հասկանում, ապա երկու նապաստակ ա մի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Կապույտ մզկիթում պայթունավտանգ ոչինչ չի հայտնաբերվել
Ռումբի տեղադրման ահազանգ ստանալուն պես Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ Մզկիթի տարածք են ժամանել ոստիկաններ, ԱԻ նախարարության...
Աղբյուր` Panorama.am
13:35
Հակառակորդի կողմից Չինարիի վրա արձակած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է ևս մեկ քրեական գործ
Հուլիսի 13-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի բնակավայրին սահմանակից հակառակորդի...
Աղբյուր` Panorama.am
13:31
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Ադրբեջանին պաշտպանական միջոցների տրամադրման արգելանքը
Տարիներ շարունակ Հայաստանի դեմ Ադրբեջանի ամենախոշոր միջսահմանային հարձակումների ֆոնին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի մի շարք...
Աղբյուր` Panorama.am
13:27
Եղեգնուտցիները թույլ չեն տվել ոստիկաններին մտնել համայնքապետարան
«Այս գիշեր ժամը երեքից 150-ից ավելի ոստիկաններ մտել են Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնք, փակել գլխավոր ճանապարհը, շրջապատել...
Աղբյուր` Panorama.am
13:21
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 15-ին, ժամը 10։51-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Երևան ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի...
Աղբյուր` Panorama.am
13:16
ՄԻՊ-ը երկրորդ միջանկյալ զեկույցն է ուղարկում միջազգային կառույցներին
Մարդու իրավունքների պաշտպանը երկրորդ միջանկյալ զեկույցն է անգլերենով ուղարկում միջազգային կառույցներին՝ կապված Հայաստանի Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
13:14
Ալիևի փակուղին՝ կա՞նգ առնել, թե՞ խորանալ ճահճում․ Արմեն Պետրոսյան
Ինչպես հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում, այնպես էլ արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում անցած գիշերվա ընթացքում պահպանվել է հարաբերական...
Աղբյուր` Panorama.am
13:07
Տաքսու վարորդի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է տաքսու վարորդի նկատմամբ ավազակային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}