Financial Times. Ուկրաինայում հաջորդ հեղափոխությունը «Եվրամայդանից» ավելի սարսափելի կլինի
Ուկրաինայի կառավարության անհեթեթ ֆարսը ցույց տվեց, որ վերջին տարիներին ուկրաինացի ժողովրդի կրած բոլոր փորձությունները ապարդյուն էին: «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին գրում է բրիտանական «Financial Times» պարբերականը:
Ըստ պարբերականի, Ուկրաինայի իշխող կոալիցիայի կազմաքանդումը լավագույնս համակցվեց այն ներկայացման հետ, որը երևան եկավ անցյալ շաբաթ նախագահ Պետրո Պորոշենկոյի գլխավորությամբ: Իշխանական կոալիցիայում բարեփոխումներ պահանջող «Սամոպոմոշչ» կուսակցությունը դուրս եկավ կառավաության կազմից Մայդանում արյունալի իրադարձություններից երկու տարի հետո:
Ուկրաինայի պատմության անիվը շրջան կատարեց: Մարդիկ վերադարձան 2006-2007թթ.-ի Ուկրաինա, որտեղ արևմտամետ քաղաքական գործիչները զբաղված են երկպառակտչական բախումներով, օլիգարխները ավար են որոնում, Տիմոշենկոն միայն սպասում է թափուր տեղի ի հայտ գալուն, իսկ հակահեղափոխականները հանդես են գալիս նոր ընտրություններ անցկացնելու պահանջով:
«Financial Times»-ը գրում է, թե՝ անցում կատարելով մարդկային ողբերգությունից քաղաքական ֆարսի, ամեն ինչ կրկնվում է նորից: Թեև երկրում տեղի են ունեցել երկու ազգային հեղափոխություններ, որոնց ընթացքում զոհվել են հարյուրից ավելի ցուցարարներ, Ուկրաինան շարունակում է մնալ ավազակապետերի և օլիգարխների ձեռքում: Վերջիններս հանդես են գալիս համակարգում ցանկացած փոփոխության դեմ և հարստանում են ոչ թափանցիկ գործարքների և պետական տենդերների միջոցով:
Ուկրաինան անընդհատ անցնելով «հեղափոխություն-հիասթափություն-հետընթաց» ցիկլով իրեն դրսևորում է իբրև մի երկիր, որտեղ ժողովորդը հակված է պարբերական ապստամբությունների, իսկ համակարգը հեղափոխությունների նկատմամբ ունի կայուն իմունիտետ:
Գլխավոր վտանգն նրանում է, որ ամեն նոր հեղաշրջում, դառնում է ավելի ու ավելի դաժան, իսկ հաշվի առնելով նախկին զինվորականների և սև շուկայում էժան զենքի քանակությունը հաջորդ «շրջանը» կարող է «Եվրոմայդանից» շատ ավելի ավելի սարսափելի լինել,-գրում է պարբերականը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ