Քաղաքական 19:00 26/02/2016 Աշխարհում

Հարցադրումներ Մայդանից երկու տարի անց

Հեղինակ` Կնյազ Սարոյան, քաղաքագետ

Հարցեր, որ տակավին մնացին անպատասխան

Արսենի Յացենյուկի գլխավորած կառավարությունը, որն, ըստ էության, կոչված էր համակարգային բարեփոխումներ իրականացնել՝ դրանով իսկ բավարարելով Մայդանում ձևակերպված պահանջները, փաստացի զրկվել է հանրային և արտաքին աջակցությունից:

Ասվածի վկայությունն ընթացիկ տարվա փետրվարի 16-ին Գերագույն Ռադայում կառավարության անվստահության հարցի քննարկումն էր: Այն թեև տապալվեց, սակայն փորձագետները վստահ են, որ փաստն ինքնին վկայում է Յացենյուկի և իր գլխավորած կառավարության ձախողման մասին:

Մայդանով ձևավորված կառավարության հանդեպ շարքային ուկրաինացիների անվստահությունն ավելի վաղ էր հասունացել. անցած տարվա դեկտեմբերին հրապարակված համաուկրաինական սոցիոլոգիական հարցման արդյունքներով՝ կառավարության նկատմամբ վստահությունը՝ 2014 դեկտեմբերի համեմատ -18%-ից հասել է -67%-ի: Միաժամանակ ուկրաինացիները փոխել են վերաբերմունքը նաև իշխանության մյուս ճյուղերի նկատմամբ. նույն հարցումների համաձայն՝  նախագահ Պետրո Պորոշենկոյի վարկանիշը +5%-ից նվազել է մինչև -40%, Գերագույն Ռադայի նկատմամբ վստահությունը -26%-ից մինչև -74%: Ավելին՝ մեծահասակ բնակչության շրջանում ակտիվ քաղաքացիների տեսակարար կշիռը կազմել է 13%, այն դեպքում, երբ ժամանակին Մայդանի շարժիչ ուժը 12% ակտիվ քաղաքացիներն էին: Ցածր է նաև բնակչության վստահությունը կուսակցությունների նկատմամբ. հարցվածների մոտ 40%-ը չի տեսնում այնպիսի կուսակցություն, որին կարելի է ձայն տալ, եթե առաջիկայում ընտրություններ տեղի ունենան:

Որոշ գնահատականներով՝ ներկայացված պատկերն այն բանի ապացույցն է, որ Մայդանից հետո ձևավորված իշխանությունը նույնիսկ չնչին չափով չի բավարարել հրապարակ դուրս եկած ուկրաինացիների պահանջները. խորացող անվտանգության և տնտեսական լուրջ խնդիրներ, տեղում դոփող համակարգային բարեփոխումներ, իսկ ամենազգայուն հիմնախնդիրը՝ կոռուպցիան, շարունակում է խոչընդոտել երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Սրան գումարվել են նաև Ղրիմի հիմնախնդիրն ու պատերազմը երկրի արևելքում, քաղաքական անկայունությունն ու համաշխարհային տնտեսական անբարենպաստ միջավայրը:

Ուկրաինայի շարքային քաղաքացիներն իրավիճակը հատկապես բացասաբար են ընկալում նաև այն պատճառով, որ եվրաինտեգրման շոշափելի արդյունքներն իրենց առօրյա կյանքում առայժմ նկատելի չեն:

Դարձ ի շրջանս յուր

Այն, որ երկրում համակարգային բարեփոխումները ձախողվել են, ընդունում են նաև կառավարող շրջանակները: Սակայն իշխանության տարբեր ճյուղերը հակված են ոչ թե իրավիճակից ելքեր գտնել, այլ պատասխանատվությունը փոխանցել մյուսներին:
Այս վարքագիծը նոր չէ, գործընթացը տևական ժամանակ առկա է, սակայն չէր հանգուցալուծվում միայն արտաքին խաղացողների ճնշումների հետևանքով: Մասնավորապես, դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին Կիև այցելած  ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հորդորել էր կենտրոնանալ երկրի խնդիրների վրա և ձեռնպահ մնալ իշխող թիմում վերադասավորումներից:  Այս իրավիճակում կրիտիկական դարձավ փետրվարի 3-ին նախարար Աբրամովիչուսի հրաժարականը , որն իր բնույթով դեմարշ էր:

Հաջորդիվ ուկրաինական ներքաղաքական գործընթացները սկսեցին զարգանալ ձնագնդի էֆեկտով: Փետրվարի 16-ին Գերագույն Ռադայում դրվեց կառավարությանն անվստահություն հայտնելու հարց, սակայն քվեարկությունը տապալվեց:

Քվեարկությունը ի ցույց դրեց ուկրաինական քաղաքական խոհանոցի օրինաչափությունները, որոնք փորձառու Յուլիա Տիմոշենկոն ձևակերպեց որպես «ուկրաինացիների թիկունքում կայացրած մութ գործարք, որը վտանգում է Ուկրաինայի ապագան»:

Խնդիրն այն է, որ Արսենի Յացենյուկի կառավարությանն անվստահություն հայտնելուն դեմ հանդես էին եկել ամենատարբեր խմբակցությունների անդամներ, այդ թվում գործընթացը նախաձեռնած Պորոշենկոյի բլոկի որոշ անդամներ: Քվեարկության ընթացքում Յացենյուկն անակնկալ ձևով աջակցություն էր ստացել նաև ընդդիմադիր պատգամավորներից:

Վերլուծաբանների կարծիքով՝ ուկրաինական իրողություններն այնպիսին են, որ ամենատարբեր խմբակցություններում հավաքված գործիչները գերազանցապես հաշվետու են իրենց թիկունքում կանգնած օլիգարխներին, այլ ոչ թե կուսակցական վերնախավին: Արդյունքում կրիտիկական պահերին քվեարկությունները խզված են դասական ընկալումներից և ցույց են տալիս քաղաքական կյանքում օլիգարխների ներգրավվածության սահմանները: Ըստ որոշ փորձագետների, Յացենյուկի «հաղթանակն» ապահովեց այն բանի հաշվին, որ Ուկրաինայում օլիգարխիայի մի թևը, ի դեմս Ռենատ Ախմետովի, Իգոր Կոլոմոյսկու և Դմիտրի Ֆիրտաշի, պայքար են մղում Պետրո Պորոշենկոյի դեմ:

Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի տապալումը, ինչպես հետագայում բնորոշեց Տիմոշենկոն, լակմուսի թղթի դեր խաղաց և վկայեց, որ չնայած հռչակված նպատակներին, անցած երկու տարիների ընթացքում չի հաջողվել նվազեցնել այն անձանց դերը, ովքեր որոշումներ էին կայացնում թե Կուչմայի, թե Յուշչենկոյի և թե Յանուկովիչի կառավարման օրոք:

Ստեղծված իրավիճակում հիմնական գործող անձինք և ուժերը կասկածի տակ չդնելով Մայդանում հռչակված տեսլականի տապալման փաստը, մեղավորներ և պատասխանատուներ են փնտրում՝ բացառելով յուրայինների մեղքը: Ստացվում է, որ Ուկրաինան մի ամբողջ պտույտ անելով հետ է վերադառնում ի շրջանս յուր: Դրա մեկ այլ վկայությունն էլ այն է, որ փորձելով խուսափել հետագա պատասխանատվությունից և հնարավոր արտահերթ ընտրություններում ստարտային ավելի նպաստավոր դիրք գրավել, կոալիցիոն բլոկը լքելու մասին հայտարարեցին  Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» և Անդրեյ Սադովիի «Սամապոմիշչ» կուսակցությունները (ոմանց կարծիքով այս որոշումներն ինքնին կարող են դառնալ արտահերթ ընտրությունների կատալիզատոր):

Չկարողանալով դուրս գալ «հեղափոխություն-չարդարացված ակնկալիքներ-լճացում» ցիկլից, Ուկրաինայի քաղաքական համակարգը ցույց է տալիս, որ կոռուպցիայի և անկայության տարրերը դոմինանտ են բոլոր դեպքերում, իսկ որպես այդ ամենից դուրս գալու ելք շարքային ուկրաինացիները միշտ համարում են փողոցը: Բայց այս անգամ իրավիճակը վտանգավոր է այնքանով, որ երկրի արևելքում ռազմական գործողությունների արդյունքում ծնված դաշտային հրամանատարները, ազգայնական ուժերը և նրանց մոտ շրջանառվող զենքը հեղափոխական հաջորդ ցիկլը կարող են դարձնել շատ ավելի վտանգավոր, քան նախորդ դեպքերում էին:

Ոգևորությունից՝ հիասթափություն

Եվրամայդանի և հետագա ժամանակահատվածում Արևմուտքի էյֆորիկ վերաբերմունքը, որ ենթադրում էր անվերապահ աջակցություն Կիևին հնարավոր բոլոր հացերում, տեղի է տալիս ավելի սթափ ու ռացիոնալ որոշումներին: Առնվազն մինչև 2014 թվականի ավարտ Արևմուտքի համար կարևոր էր, որ Կիևում արդեն Վիկտոր Յանուկովիչի ռեժիմը չէ իշխանության գլխին, նոր իշխանությունը բարեփոխումներ իրականացնելու շռայլ խոստումներ է տալիս, ինչն էլ իր հերթին Արևմուտքը փոխհատուցում էր ոչ պակաս շռայլ ֆինանսական ու այլ աջակցությամբ:

Կարճ ժամանակ անց Արևմուտքում սկսեցին աստիճանաբար հասկանալ, որ Ուկրաինայում խաղի կանոնները չեն փոխվել, իսկ խոստացված բարեփոխումները կամ չեն իրականացվում, կամ էլ արդյունքներ չեն տալիս:  Դրան հետևեցին ամենատարբեր մակարդակներից ակնարկներն առ այն, որ Կիևի նոր իշխանությունները ուշացնում են ստանձնած պարտավորությունների կատարումը:  Այս մասին, մասնավորապես խոսել էր Ջո Բայդենը՝ Ռադայում ունեցած ելույթում , որտեղ բառացիորեն հայտարարել էր. «Չեք գտնի որևէ այլ ժողովրդավարական երկիր, որտեղ այսպես ծաղկում է քաղցկեղ կոռուպցիան»: Այվարաս Աբրոմավիչուսի սկանդալային հրաժարականը  դարձավ Արևմուտքի այս դիրքորոշման կարծրացման պատճառ, ինչին հետևեց դեղին քարտ. գործընթացների անթույլատրելի և վտանգավոր լինելու մասին համատեղ հայտարարությամբ   հանդես եկան G7 անդամ երկրների դեսպանները:

Իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդն ուղիղ հայտարարեց , որ եթե Աբրոմավիչուսի հրաժարականի պատճառը նրա նկատմամբ գործադրված քաղաքական ճնշումներն են, ապա Ուկրաինան կդադարի ստանալ ԱՄՀ-ի կողմից հետագա ֆինանսական հատկացումները:
Չնայած սրան, Կիևում շարունակում են մեղավորների փնտրտուքն ու, կարծես, պատրաստվում արտահերթ ընտրությունների: Ակնհայտ է, որ եթե Պորոշենկոյին և Յացենյուկին առաջիկայում չհաջողվի կոալիցիոն նոր գործընկեր գտնել, առաջ կգա նոր ընտրությունների հարց: Ընտրությունների արդյունքները կարող են խիստ անկախատեսելի լինել, և մեծ հաշվով խախտել Արևմուտքի խաղաքարտերը: Հավանաբար սա էր պատճառը, որ փետրվարի 22-ին Կիև այցելեին  Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը և Ժան Մարկ-Էրոն: Վերջիններս իրավիճակը բնորոշեցին որպես քաղաքական ճգնաժամ, որից դուրս գալու ելքը միայն բարեփոխումների իրականացման հանձնառությանը վերադառնալն է ինչից էլ կախված կլինի Արևմուտքի կողմից Կիևին տրվող հետագա օգնությունը:

Ռուսաստանը սպասում է նախկին «գործընկերներին»

Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը նույնպես վերջին շրջանում որոշակի տրանսֆորմացիայի է ենթարկվել: Թեև ուկրաինական խնդրի ընկալումը ռուսական միջավայրում փոփոխության չի ենթարկվել (Մոսկվայում խնդիրը քննարկվում է բացառապես աշխարհաքաղաքականության հարթությունում), սակայն տակտիկական մոտեցումներն էական շտկումների են ենթարկվել:

Ճգնաժամի սկզբում Մոսկվայի արձագանքը կոշտ էր ու ագրեսիվ, ինչի արդյունքում ծագեցին Ղրիմի և Դոնբասի հիմնախնդիրները, և որպես արդյունք՝ Արևմուտքի պատժամիջոցները: Այսօր պաշտոնական Մոսկվան, կարծես թե, ապավինում է կառուցողական գործիքակազմի՝ բանակցություններ, քննարկումներ, մեղմ քարոզչություն և այլն:

Պատճառն, ըստ ամենայնի, Ուկրաինայի ներսում տիրող իրավիճակն է.  եթե ակնհայտ դառնա, որ Ուկրաինայում ոչինչ չի փոխվել, բացի Յանուկովիչից, խաղի կանոնները մնացել են նույնն ու օլիգարխիան հանդիսանում է ամենակարող քաղաքական ուժը, ապա Մոսկվային ոչինչ չի մնում, քան աստիճանաբար նրանց հետ երկխոսություն ծավալելն ու կոշտ հարցերը տնտեսական շահի տիրույթում լուծելը:

Հավանաբար այս հեռանկարն է ստիպել, որպեսզի Մոսկվան ձեռնպահ մնա ավելորդ հուզականությունից և ագրեսիվությունից, ինչն ակնհայտ է դառնում Մինսկի համաձայնությունների կատարման հարցում Ռուսաստանի որդեգրած մոտեցումից. ձևական առումով Մոսկվան չի կարող համարվել ձախողման պատասխանատու, քանի որ Կիևը չի իրականացրել այդ համաձայնություններով ստանձնած պարտավորությունները: Սա էականորեն ուժեղացրել է Մոսկվայի բանակցային դիրքերը, ազդել Արևմուտքի վերաբերմունքի վրա:

Պատժամիջոցների հարցում Արևմուտքը, մինչև վերջ չկարողանալով հաղթահարել տարաձայնությունները, դրանցից աստիճանաբար հրաժարվելու պատրվակներ է փնտրում: Այս առումով սիրիական զարգացումներն իրենց ծանրակշիռ ազդեցությունն ունեն, իհարկե: Սակայն Ուկրաինայի ներսում գործընթացների տրամաբանությունն ու վերադասավորումներն իրենց հերթին կարող են նպաստել, որպեսզի Ռոսաստանը ճեղքի մեկուսացման հարցում Արևմուտքի միասնականությունը:

Առնվազն տեղեկատվական տարածության մեջ նկատվող դրսևորումները վկայում են, որ արևմտյան մեդիան կորցրել է ուկրաինական թեմայի նկատմամբ մշտական ուշադրությունը, մեղմել է Մոսկվայի դեմոնիզացման վարքագիծն ու դադարել է Ուկրաինայի իշխանություններին միանշանակ աջակցելուց: Չնայած բոլոր ջանքերին, անգամ Մյունխենի անվտանգության կոնֆերանսում Ուկրաինայի թեման մնացել էր ստվերում, և կարծես, Եվրոպայի անվտանգության օրակարգում այլևս տեղ չուներ:

Անշուշտ, չի կարելի  պնդել, որ այս ամենը Ռուսաստանի պասիվ կեցվածքի հետևանք է և Մոսկվան իր համար ցանկալի կոնֆիգուրացիա ստանալու հարցում ոչինչ չի ձեռնարկել: Բայց այն, ինչ ունենք, մեծ հաշվով Ուկրաինայի ներսում խաղի կանոններով է պայմանավորված, որոնք փաստորեն այն աստիճան են կարցրացած, որ անգամ Մայդանի ալիքը չկարողացավ դրանք քանդել:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ
Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։...
Աղբյուր` Panorama.am
21:08
Բերման է ենթարկվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
20:54
Սուրեն Պետրոսյանին տանում են Նոյեմբերյանի բաժին
Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտնում են․ «Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, նրան տանում են Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան
Տնտեսագետ Մանուկ Հերգնյանը գրում է․ «Երբ մի օր այս նվաղած վիճակից հայ ժողովուրդը վեր կանգնի՝ ստացված խորը հոգեբանական վնասվածքը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Տավուշցիներին ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում, իրավիճակը լարված է
Ոստիկաններն ուժով հեռացնում են քաղաքացիներին փողոցից՝ կիրառելով բիրտ ուժ։ Կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։ Ոստիկանները ուժով մեքենաները...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Ճանաչումից՝ հատուցում». մեկնարկեց ավանդական ջահերով երթը
Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Ճանաչումից՝ հատուցում» խորագրով ավանդական ջահերով երթը։ Բազմաթիվ քաղաքացիներ եկել են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Փաշինյանին հեռացնելու ամենաճիշտ ճանապարհն անվստահություն հայտնելն է․ Սերժ Սարգսյան
«Որևէ մեկն ի վիճակի չէ ցեղասպանությունը կասկածի տակ առնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:43
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայոց ցեղասպանության   109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
19:31
«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»
«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը» ահազանգում է․ Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ցեղասպանությանը կանանցից ու երեխաներից կազմված քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բացվել է «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Աղբյուր` Panorama.am
19:17
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»,- ասաց հոգևորականը՝ դիմելով  ոստիկաններին։...
Աղբյուր` Panorama.am
19:03
«Իմնեմնիմի»-ի հաջորդ հերթապահներն են Վարուժան Գեղամյանը ու Սուրեն Սարգսյանը
«Իմնեմնիմի»-ի  հաջորդ հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Այս առիթով փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
18:43
Ոստիկանը զգուշացրեց Սրբազանին՝ ճանապարհ չփակեք
Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծ թվով ոստիկաններ են արդեն բերվել։ Ոստիկանը Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Վահրամ Տեր-Մաթևոսյան. Էրդողանի հայտարարությունը վիրավորանք է, անարգանք, հանդուգն ու անընդունելի
Իրաքից Թուրքիա վերադառնալիս այսօր՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ռեջեփ  Էրդողանը հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին։ Տավուշցիները փորձում են փակել Բագրատաշենի անցակետ տանող...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ռուսաստանը մտահոգված է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողը ռուսաֆոբիա է դրսևորում
 Մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը սպասում է, որ թուրքական իշխանությունները բացատրություն տան...
Աղբյուր` Panorama.am
18:04
Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ
Առավել հաճախ օգտագործվող սկզբնական վեկտորների եռյակ 2023-ին մտել են հաճախ փոքր և միջին բիզնեսի սեգմենտում գտնվող կապալառուների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել  իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքում տրամադրությունները լարված են ու, բնականաբար, ի աջակցություն տավուշցիների են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}