Մշակույթ 09:18 03/03/2016 Հայաստան

«Փանոս Թերլեմեզյանը բարձր հայրենասիրության կենդանի մարմնացումն էր»

«Թերլեմեզյան նկարիչը այն անհատներից է, որոնք իրենց ժամանակի և մայր ժողովրդի կյանքի հետ են ընթացել, ոչ միայն ստեղծագործական իմաստով, այլ իրենց կյանքով»,- արվեստաբան Շահեն Խաչատրյանն այսպես է նկարագրել նկարիչ, հասարակական գործիչ Փանոս Թերլեմեզյանին: 

Փ. Թերլեմեզյանը ծնվել է Վան քաղաքի Այգեստան արվարձանում 1865 թվականին։ Սովորել է տեղի տարրական դպրոցում։ 1881-86 թվականներին սովորել է Վանի կենտրոնական վարժարանում։ Այդ տարիներին հարել է Արմենական կազմակերպությանը։ 1889 թ. հարում է սուլթանական կառավարության դեմ պայքարող երիտասարդական խմբավորման, որի համար հետապնդվում է և1890 թ. Թուրքական իշխանությունների կողմից հեռակա դատվում է։

1893 թ. փախչում է Իրան, ապա մեկնում Թիֆլիս աշխատանք որոնելու։ 1894 թ. Թիֆլիսում աշխատում է նախ տպարանում, ապա «Մշակ» թերթի խմբագրատանը, իսկ 1895 թ. մեկնում է Պետերբուրգ և ընդունվում գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցը։ 1897 թվականի ամռանը ընկերների հետ մեկնում է Էստոնիա ստեղծագործելու։ Այնտեղ էլ Թուրքական կառավարության պահանջով ձերբակալվում է, ապա ուղարկվում Թիֆլիսի Մետեխի բանտ, հետո՝ Երևան, իսկ այստեղից աքսորվում Իրան, որտեղից 1898 թ. գաղտնի մեկնում է Փարիզ և 1899 թ. ընդունվում է Փարիզի Ժյուլիան գեղարվեստի ակադեմիան։

1904 թ. Փանոս Թերլեմեզյանն ակադեմիական ցուցահանդեսին ներկայացրած աշխատանքների համար արժանանում է առաջին մրցանակի։ Նույն թվականին, վերջացնելով ուսումը, վերադառնում է Հայաստան:  Թերլեմեզյանն 1908-1910 թթ. ապրում և ստեղծագործում է Փարիզում։ 1910թ. մեկնում է Պոլիս։  1912 թվականին Փանոս Թերլեմեզյանը Կոմիտասի հետ մեկնում է նրա ծննդավայրը՝ Կուտինա, որտեղ էլ ստեղծում է Կոմիտասի դիմանկարը։ 1914 թվականին նա ստեղծագործական շրջագայություն է կատարում դեպի Վան։ 

1915 թ. Վանի հերոսական պաշտպանությանը ակտիվ մասնակցելուց, ծննդավայրի հանդեպ քաղաքացիական պարտքը սրբությամբ կատարելուց հետո Թերլեմեզյանը անցնում է Անդրկովկաս, ապա՝ Պոլիս, Իտալիա, նորից Փարիզ և 1923թ. մեկնում է Ամերիկա, ուր մնում է մինչև 1928թ., մինչև մայր հայրենիք՝ Սովետական Հայաստան վերջնական վերադարձը։

1923 թ. նա ուղևորվում է Ամերիկա։ Կազմակերպում անհատական ցուցահանդեսներ Նյու-Յորքում, Ֆրեզնոյում։ 1924 թ. Ամերիկայում կտակ է ձևակերպում՝ իր մահից հետո ամբողջ դրամական և նյութական ունեցվածքը նվիրելով Հայաստանի ազգային թանգարանին, որն էլ նրա մահից հետո ի կատար է ածվել։

1928 թ. Փերլեմեզյանը վերադառնում է Հայաստան, որտեղ ապրում և ստեղծագործում է մինչև իր կյանքի վերջը։ Փանոս Թերլեմեզյանը վախճանվել է 1941 թ. Երևանում։  Թաղված է Կոմիտասի անվան այգու Պանթեոնում։ Փ. Թերլեմեզյանի կտակի համաձայն Հայաստանի ազգային պատկերասրահին հանձնվել է շուրջ 800 աշխատանք:

hovikcharkhchyan.wordpress.com

«ԿՏԱԿԸ

Խոսքն այստեղ Փանոս Թերլեմեզյանի մասին է։ Վարպետի մասին։ Մենք բոլորս նրան վարպետ էինք կանչում, բայց առավել սիրում էինք քնքշորեն ու կրճատ նրան կանչել Թերլեմեզ։ Թերլեմեզն ասաց… Թերլեմեզը գնաց նկարելու… Թերլեմեզը մասնակցեց ցուցահանդեսին… Թերլեմեզը պատմեց…։ Իսկ Թերլեմեզ` թուրքերեն նշանակում է չքրտնող։ Մարդ, որ ինչքան աշխատում է, ճգնում, ճակատին քրտինք չի երևում, ուրեմն և տոկուն մարդ է, ամուր, պինդ, առնական։ Եվ դա ճիշտ էր. Թերլեմեզն առնական էր…

1936 թվականի հունվար ամսին Թբիլիսիից մեզ հայտնեցին Եղիշե Թադևոսյանի մահվան գույժը։

Բոլորս ցնցված էինք այդ անսպասելի վախճանով։ Մահը չէր խնայել հայ գեղանկարչությանը գոհարներ պարգևած, լիրիկական հոգու տեր պոետ-նկարչին, անբիծ ու ազնիվ մարդուն, անզուգական արվեստագետին։

Հայաստանի կողմից հուղարկավորությանը մասնակցելու համար կազմվեց հատուկ պատգամավորություն, որի կազմի մեջ էինք նաև Թերլեմեզն ու ես։

Թբիլիսիի կայարանում մեզ դիմավորեց երգիծաբան Էդուարդ Խոճիկը և հայտնեց, որ Թադևոսյանի մահից հետո հայտնաբերվել է նրա կտակը, նա ցանկություն է հայտնել թաղվել ոչ թե Թբիլիսիում, այլ Էջմիածնում, ուր նա ծնվել ու անց է կացրել իր երիտասարդությունը։ Է. Խոճիկն ավելացրեց նաև, որ Վրաստանի կառավարությունը, համաձայն հանգուցյալի կտակի, որոշել է մեծ շուքով մարմինը տեղափոխել Երևան։

Մենք Թբիլիսի էիք եկել մասնակցելու հուղարկավորության ծիսակատարությանը և ասելու մեր սրտի խոսքը մեզնից հեռացած թանկագին մարդուն։ Սակայն այդ անակնկալ լուրը հիմնովին փոխում է մեր միսիան։ Մենք արդեն հուղարկավորության լոկ մասնակիցներ չէինք, այլ կազմակերպիչներ, որոնք եկել էին կատարելու իրենց պարտքը։

Այսպիսով, վրաց ընկերներին մենք ներկայացանք որպես մի պատգամավորություն, որին հանձնարարված էր երկու ժողովուրդների սիրելի արվեստագետի աճյունը տեղափոխել Էջմիածին։

Պաշտոնական և ընկերական զրույցներից հետո, Թերլեմեզյանը ինձ հայտնեց, որ մինչև թաղման արարողությունը ուզում է իր հին ընկերոջը՝ Եղիշեին տեսնել առանձին և խնդրեց ընկերանալ իրեն։

Այն ժամանակ Թերլեմեզն արդեն յոթանասուն տարեկան էր։ Մտածում էի, որ դիարանում Թադևոսյանի անշնչացած մարմնի հանկարծական տեսքը կարող է խիստ ազդել նրա վրա և համոզում, պնդում էի ետ կանգնել այդ մտքից։ Սակայն Թերլեմեզը համառեց և քիչ էլ զայրացած ասաց. «Դեռևս երիտասարդ տարիքից նվիրվել եմ ժողովրդի ազատագրության գործին։ Ես միշտ սպասել եմ նրան՝ մահվանը։ Թուրք կառավարությունը երկու անգամ ինձ մահվան է դատապարտել։ Ես շատ անգամներ պոկվել եմ նրա ճիրաններից։ Ես չեմ վախենում մահից։ Ուզում եմ տեսնել իմ վաղեմի ընկերոջը, արդյոք նա նույնքան բարեհամբո՞ւյր է ու գեղեցիկ, ինչքան կյանքումն էր»։

Հակառակել չէր կարելի։ Գնացինք հիվանդանոց։ Թադևոսյանին տեղավորել էին հիվանդանոցի առանձին մի սենյակում, մարմարե բարձր սեղանի վրա ու սավանով ծածկել։

Փանոսը մոտեցավ սեղանին, դողդոջուն ձեռքերով դեմքից իջեցրեց սավանը, ցնցվեց մի րոպե ու քարացած, երկար-երկար դիտեց Եղիշե Թադևոսյանին։

Ո՞վ գիտե ինչ մտքեր էին ծնվում նրա մեջ այդ պահին։ Գուցե նա մտածում էր կյանքի ու մահվան առեղծվածային ու բարդ երևույթների մասին, գուցե նրա հիշողության մեջ վերականգնվում էին երիտասարդական տարիները, Էջմիածինը, Եղիշեի և Կոմիտասի հետ անցկացրած անմոռանալի րոպեները, գուցե և մտածում էր իր ճակատագրի մասին…

Երբ, վերջապես, սավանով ծածկեց Թադևոսյանի հավիտենապես հանդարտ ու աներևույթ խավարի մեջ խորասուզված դեմքը, Փանոսը հուզված ու դողալով, ինձ քաշեց սենյակի մի անկյունը և ասաց. «Վաղ թե ուշ, իմ դռանն էլ է չոքելու ՆԱ… Ես էլ եմ գրել իմ կտակը, դեռևս Ամերիկայում, 1924 թվին։ Քեզ եմ ասում։ Երբ ժամանակը գա՝ փնտրիր այն իմ տանը»։

Հիվանդանոցի այդ սառնաշունչ սենյակում, մի կողմից Եղիշե Թադևոսյանի հավիտենապես մունջ ու սավանի տակ թաքնված մարմնի ներկայությունը, մյուս կողմից Թերլեմեզյանի այդ խոսքերը սարսուռով պատեցին իմ հոգին։

Խորապես ճնշված էի երկու կտակների գոյության մասին մտածմունքով։ Մեկը՝ արդեն բացված, հողակարոտ ու հայրենակարոտ բաղձանքներով առլեցուն, մյուսը՝ աստված իմ, ո՞վ գիտե, ինչ ցանկություններով…

Հյուրանոց վերադարձանք առանց մի խոսք փոխանակելու, լուռ, երկուսով էլ խորասուզված մտորումների մեջ։

Հետևյալ օրը հուղարկավորության ծիսակատարությունն էր։ Հուղարկավորողների թիվը չափազանց մեծ էր։ Եկել էին վրացիներ, հայեր, ռուսներ, եկել էին նրանք, ովքեր անձամբ ճանաչում էին Թադևոսյանին, նաև նրանք, ովքեր սիրում էին նրա արվեստը, նրա աննման ստեղծագործությունները։

Գնահատանքի ու երախտագիտության շատ ջերմ խոսքեր ասվեցին նրբաճաշակ գեղանկարչի և ազնիվ քաղաքացու մասին։ Թբիլիսիի մեր ընկերները Ե. Թադևոսյանի մարմինը մեծ շուքով հասցրին մինչև կայարան և հատուկ վագոնով ճամփեցին Էջմիածին։

Սակայն աններելին եղավ այն, որ այն ժամանակվա մեր ղեկավարությունը չկատարեց Թադևոսյանի վերջին ցանկությունը։ Մենք նրան հողին հանձնեցինք ոչ թե Էջմիածնում, այլ էջմիածնի ճամփի վրա գտնվող քաղաքային պանթեոնում։ Եթե նրա մարմինը հանգչեր իր ծննդավայրում, գուցե այժմ այնտեղ կանգնած լիներ նրա հուշարձանը։

Անցան տարիներ… Բացվեց 1941-ի գարունը։

Այդ գարնանը լրացավ Թերլեմեզյանի ծննդյան 75-ամյակը։ Մեր կառավարությունը որոշեց շուքով տոնել վարպետի ծննդյան պատկառելի տարեթիվը։ Կազմվեց հոբելյանական հատուկ հանձնաժողով։ Ինձ նշանակել էին հանձնաժողովի նախագահ։

Մեր առաջին գործը եղավ նախապատրաստել բազմավաստակ նկարչի ստեղծագործությունների անհատական մեծ ցուցահանդեսը։ Մենք հավաքել էինք այն ամենը, ինչ կար նրա արվեստանոցում, թանգարանում, մասնավոր հավաքածուներում։ Հոբելյանական ցուցահանդեսը, որը դժբախտաբար եղավ մեր ձեռնարկումներից առաջինն ու վերջինը, բացվեց նկարչի տան դահլիճներում, ապրիլի սկզբին։

Բարձր գնահատանքի ջերմագին խոսքերից, ողջույններից ու շնորհավորանքներից հետո, ձայնը տրվեց հոբելյարին։ Թերլեմեզյանը, ինչպես միշտ, պատասխանեց սրտի խորքից բխող պարզ ու անկեղծ խոսքերով։ Այդ խոսքերը հայրենասիրական զգացումների մի մարգարտաշար էր, որը հագեցած էր ժողովրդի նկատմամբ ունեցած մեծագույն սիրով, երախտագիտությամբ, հարգանքով, նրա ապագայի հանդեպ հաստատուն համոզմունքով։ Այժմ` դժվար է ճշտորեն վերհիշել այդ խոսքերը, մանավանդ, որ ոչ ոք դրանք գրի չէր առնում, սակայն մի թևավոր նախադասություն հիշում եմ շատ լավ, այն երբեք չի մոռացվի։ Նա ասաց՝ «Ես եկել եմ իմ ճակատի քրտինքը խառնելու հայ շինականի քրտինքին, որպեսզի մեր երկիրը՝ իմ Հայաստանը, վերաշինենք»։

Խոսելիս նա հենվել էր գավազանին, և այնքան զգալի չէր ձեռների դողոցը, բայց երբ բարձրացրեց գավազանը և իր վերջին բառն ասաց, հուզմունքից թե հրճվանքից ձեռները սկսեցին ավելի ուժգին դողալ։

Այդ հիվանդությունը նա ստացել էր վաղուց, շատ տարիներ առաջ։ Հիվանդության ընթացքը գնալով սաստկանում էր և Փանոսին տանում էր դեպի ֆիզիկական, առավել ևս հոգեկան հյուծումն ու քայքայումը։ Ճակատագրական ինչպիսի հարված էր նկարչի համար կորցնել ձեռների ամրությունը, աշխատունակությունը, ամեն ինչ իր կամքին ենթարկելու ունակությունը։ Չնայած դրան, Փանոսը, իր երկաթյա հաստատակամությամբ, այնուամենայնիվ նկարում էր և նկարեց մինչև իր կյանքի վերջին օրերը։ Մենք բոլորս զարմացած էինք, թե առողջական այդ վիճակով ինչպես էր նա վրձինը վերցնում ու նկարում…

Սակայն մենք վերադառնանք 1941 թվի գարնանային օրերին, օրեր, որոնք ողբերգական վախճան բերեցին վարպետին։

Ցուցահանդեսի բացումից մի քանի շաբաթ անց Թերլեմեզյանը հիվանդացավ, նրան տեղավորեցինք հիվանղանոցում։ Թվում էր՝ մի թեթև նոպա էր և, ինչպես միշտ, այս անգամ էլ Թերլեմեզյանը դուրս կպրծներ «ՆՐԱ» ճանկերից։ Սակայն, ավա՜ղ, դեպի հիվանդանոց տանող ճանապարհը ճանապարհ էր նաև դեպի հավիտենական հանգիստը։

Ասում են, որ նա կարող էր էլի փրկվել, եթե չկատարեր ճակատագրական մի անզգուշություն։

Թերլեմեզյանը չէր ամուսնացել, ընտանիք չէր կազմել և չէր վայելել ընտանեկան հարկի քաղցրությունը։ Նա զավակներ չէր ունեցել։ Այդ երջանկությանը նա չէր կարող հասնել, քանի երիտասարդ տարիներին զենքը ձեռքին պայքարում էր ժողովրդի ազատագրության համար։ Մահը կարող էր ամեն րոպե կտրել նրա կյանքի թելը։ Ամուսնանալ՝ նշանակում էր դժբախտացնել կնոջը, երեխաներին։ Նա միշտ խուսափել էր այդ վճռական քայլից և այդպես, միշտ ուշանալով, հասել էր խոր ծերության։ Մայրը, որին Փանոսը պաշտում էր, երազել էր տեսնել հարսին ու թոռներին, և այդ մուրազը սրտում հեռացել էր աշխարհից։ Միակ ճրագը` Փանոսը, լույս չէր տվել իր օջախին։ Նրա համար ժողովյրդի ազատագրության գործին նվիրաբերվելը բարձր էր բոլոր տեսակի անձնական երջանկություններից։

Այդպես էլ Փանոսը մնացել էր ամուրի։ Նա սովոր չէր ուրիշի խնամքի։ Իր տանն ամեն ինչ ինքն էր կարգավարում և կատարում` կենցաղային մեծ հոգսերից սկսած մինչև մանրուքը։ Մոր մահից հետո նա զրկվել էր կանացի հոգատարությունից և խնամքից։

Եվ ահա, հիվանդանոցում, ուր սպասարկում էին բացառապես կանայք, նա խուսափում էր զանազան սպասարկումներից և ճգնում էր ինքը կատարել այդ բոլորը։

Մի առավոտ, շատ շուտ, ֆիզիկապես թուլացած, գաղտագողի, նա բարձրանում է անկողնուց և դողդոջուն ձեռներով, հազիվ պատերը բռնելով, շարժվում է դեպի միջանցք, մի պահ կորցնում է հավասարակշռությունը, ձեռները պոկվում են պատից և մարմնով մեկ փռվում է գետին։

Այդ ցնցումը կաթվածահար է անում նրան։

Ես հիվանադանոց հասա այն ժամանակ, երբ այդ ողբալի դեպքից հետո Փանոսը կռնակի վրա պառկած էր անշարժ ու տնքում էր ցավից։

Այլևս նա չէր խոսում, բռնվել էր նրա լեզուն, շնչառությունը ընկել էր իր սովորական ռիթմից։ Ի վերջո, աչքերը բացեց, երկար նայեց ինձ ու արտասվեց… Զույգ աչքերից արտասուքի կաթիլները դեմքի վրայով հոսում էին վար։ Փանոսը զգում էր իր մոտալուտ վախճանը, սակայն այդ արտասուքը մահվան առաջ ծնկի եկած մարդու սարսափից չէր, այլ ապրելու և ստեղծագործելու տենչով վառված և դեռևս ներքին պոտենցիալ ունեցող արվեստագետի հոգու պոռթկում։

Այդ եղավ գուցե առաջին, սակայն և իր կյանքի վերջին արտասուքը։

Նույն գրշերը, ապրիլի 28-ին, Փանոս Թերլեմեզյանը հանգավ։

Ինչպիսի՜ ճակատագիր… Հոբելյանական հանձնաժողովը, նույն կազմով, վերածվեց թաղման հանձնաժողովի։

Այդ գիշեր ես հիշեցի 1936 թվականը, Թբիլիսիի հիվանդանոցի ցրտաշունչ սենյակը, մարմարյա սեղանը, սավանի տակ պառկած Եղիշե Թադևոսյանին և Թերլեմեզյանի խոսքերը…

Կտակը…

Հանձնաժողովին հայտնեցի կտակի մասին։

Առանձնացվեց մի փոքր խումբ և հանձնարարվեց փնտրել կտակը։ Մենք երեքով, նրա մոտիկ ընկերները՝ Սեդրակ Առաքելյանը, Գաբրիել Գյուրջյանը և ես, մտանք Թերլեմեզյանի բնակարանը։ Այնտեղ ամեն ինչ իր տեղում էր, չկար միայն այդ բոլորին կենդանություն պարգևողը՝ տերը։ Կտավակալի վրայից մեզ էր նայում վարպետի վերջին աշխատանքը…

Սկսվեց կտակի որոնման ծանր պրոցեսը։

Զարմանալի ու անսովոր զգացում էր պատել մեզ։ Չկար ինքը՝ Թերլեմեզյանը, սակայն նույն այս սենյակներում, ինչ-որ մի տեղ, ծրարի մեջ, թաքնված էին նրա ցանկությունները, կամքը, որոշումը։

Նա նորից խոսելու էր մեզ հետ։ Այս անգամ, սակայն, գրավոր և շատ հեռվից…

Գիշերվա մինչև ժամը երեքը մենք փնտրում էինք։

Հաճախ հոգնած, գալիս նստում էինք փոքր սենյակի գրքի պահարանի առաջ դրված սեղանի շուրջ։ Այդ պահարանը մի քանի անգամ ստուգել էինք և ոչինչ չէինք հայտնաբերել։

Վերջին անգամ նորից սկսեցի քրքրել պահարանը և, ի՜նչ զարմանք, գրքերի արանքում երևաց մի սպիտակ, երկարաձև, զմռսված ծրար, որի վրա անգլերեն լեզվով գրված էր.

Փանոս Թերլեմեզյանի կտակը.
Նյու Յորք, 1924 թիվ.

Մեզ հանձնարարված գործը խիստ պատասխանատու էր, կտակի յուրաքանչյուր տողը, բառը ուներ էական նշանակություն։ Չնայած ուշ ժամին, մենք հրավիրեցինք անգլերեն լեզվին քաջածանոթ Հարություն Գևորգյանին, նկարչուհի Գոհարիկ Ֆերմանյանի ամուսնուն։

Կտակը կազմված էր Նյու Յորքում պետական նոտարիուսի ձեռքով։ Ինչքան հիշում եմ, այն բաղկացած էր երեք կետից։

Պաշտոնական ներածականից հետո, առաջին կետում գրված էր այն մասին, որ Փանոս Թերլեմեզյանը իր կամքով, իր ողջ ինչքը՝ կայուն թե շարժական, տնային թե գործածական, ամեն, ամեն ինչ իր մահից հետո թողնում է Սովետական Հայաստանի պետական թանգարանին։ Այդ բոլորի հետ նաև թանգարանին է թողնում իր ողջ ստեղծագործությունը` գեղանկար բոլոր կտավները, էսքիզները, գծանկարները, բոլորը, ինչ կհայտնաբերվեր արվեստանոցում։

Երկրորդ կետում նույն թանգարանին է թողնում դրամականը, կանխիկ գումարով թե չեկերով, միևնույն է։

Երրորդ կետում նոտարիուսը գրում էր այն մասին, որ համաձայն ամերիկյան օրենքների, կտակի տակ պետք է ստորագրեին երեք անձնավորություն, առաջինը՝ կտակատերը, երկրորդը՝ մի վկա, երրորդը՝ եկեղեցու ներկայացուցիչը։

Սակայն Փ. Թերլեմեզյանը մերժել էր եկեղեցու ներկայացուցչին և խնդրել էր, որպես բացառություն, հրավիրել Սովետական Միության առևտրական ներկայացուցչության աշխատակիցներից մեկին, որպես երկրորդ վկա։

Կտակատիրոջ ցանկությունը կատարված էր և, այդպիսով, կտակի տակ ստորագրել էին ինքը՝ Թերլեմեզյանը, առաջին վկան (անունը չեմ հիշում) և երկրորդ վկան՝ սովետական ներկայացուցիչը։ Կտակը հաստատված էր նոտարիուսի կողմից։

Կտակի ընթերցումն ավարտելուց հետո տիրեց երկար ու խորհրդավոր մի լռություն։ Յուրաքանչյուրիս երևակայության առաջ ամբողջ հասակով կանգնած էր հայրենասեր արվեստագետի պայծառ կերպարը, նա մեր աչքին բարձրանում էր վեր, ավելի վեր…

Փ. Թերլեմեզյանը բարձր հայրենասիրության կենդանի մարմնացումն էր։

Օտար հողում, ճնշող ու ծանր երկնակամարի տակ, տասնվեց տարիներ առաջ, Փ. Թերլեմեզյանը մինչև սրտի խորքը զգացել էր մայր երկրի կարոտը և ամբողջ ունեցվածքը թողել Հայաստանի թանգարանին, այն Հայաստանի, ուր հաստատվել էին արդեն սովետական կարգեր։ Այդ նշանակում էր, որ դեռևս 1924 թվականին, Ամերիկայում, նա անվերապահորեն ճանաչել էր նոր կարգերը և ցանկացել էր իր լուման մուծել հայրենիքի մշակույթի վերելքի մեծ գործին։

Փ. Թերլեմեզյանը արտասահմանում ուներ բազմաթիվ ազգականներ։ Թերլեմեզյանների տոհմը բազմաճյուղ էր և բազմանդամ, նրանցից շատերն այն ժամանակ ապրում էին Պոլսում, Փարիզում, հենց նույն Ամերիկայում։ Եթե նա ցանկանար, ազատորեն կարող էր նրանցից որևէ մեկին դարձնել իր ժառանգորդը։ Սակայն իր հարազատներից և ոչ մեկին նա նկատի չէր ունեցել, Փ. Թերլեմեզյանի համար ամենահարազատը իր նոր հայրենիքն էր, իր ժողովուրդը։

Կտակը՝ աշխարհից անդարձ հեռացողի խնդրանքն է, ցանկությունը, կամքը։ Ապրողներին մնում է իրագործել այն մինչև վերջ։

Չնայած այգաբացը մոտենում էր և մենք բոլորս հոգնած էինք ու ընկճված, այնուամենայնիվ սկսեցինք ցուցակագրել Թերլեմեզյանի թողած ողջ ժառանգությունը։ Գեղանկար և այլ բնույթի նկարները թվով հազար էին և դրամական արժողությամբ մոտ երկու միլիոն ռուբլի (հին գներով)։ Մենք գտանք նաև խնայղրամարկղի գրքույկ, 27.000 ռուբլի (հին գներով) ավանդով։ Վերջապես, համաձայն կտակի, մենք գրի առանք տնային բոլոր իրերը, հագուստեղենը, ներկերը, գրքերը…

Մի քանի օր անց, մեր հանձնաժողովը լրիվ կազմով, ցուցակներով, եղավ Երևան քաղաքի նոտարիուսի մոտ և կտակի հիման վրա Փանոս Թերլեմեզյանի թողած ողջ ժառանգությունը հանձնեց Հայաստանի պետական պատկերասրահին։

1941 թվականի մայիսի 4-ին մենք մայր հողին հանձնեցինք փոթորկալի կյանքով ապրած, ազատագրական պայքարում կոփված, արվեստի կրակը դեռ սրտում չմարած, մեծ հայրենասերի, ազնիվ քաղաքացու և մեծատաղանդ նկարչի հոգնած մարմինը։

ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ

«Սովետական արվեստ»

1965 թ., N 11»: 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:20
Իրանը հարձակումից հետո Իսրայելի դեմ անհապաղ պատասխան գործողություն չի նախատեսում
Իրանը չի ծրագրում անհապաղ պատասխան հարված հասցնել ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո, ինչպես նաև պարզ չէ, թե կոնկրետ ով է կանգնած դրա...
Աղբյուր` Panorama.am
11:46
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք՝ Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
«Գործարան չկա, աշխատատեղ չկա։ Մեկը մաքրուհի է աշխատում, մյուսը վաճառողուհի, հիմա այս մարդու աշխատանքն էլ սա է»,- ասաց մի քաղաքացի՝...
Աղբյուր` Panorama.am
11:26
«Իրավունք չունե՞մ ապրելու ... Գնացեք, սահմանների հարցը լուծեք». առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը
Երևանի կենտրոնական փողոցներում քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքն են...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs-ում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր միկրոբլոգում գրում է. «Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
10:35
Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ստացել է 100 միլիոն դոլար
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ամուսնալուծվելով նախկին ամուսնուց՝ դերասան Բրեդ Փիթից, ստացել էր 100 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Daily...
Աղբյուր` Panorama.am
10:21
Դավիթ Տոնոյան. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ապրիլի 19, 2024 թ. Արդեն 2 տարի 7...
Աղբյուր` Panorama.am
10:17
Փաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. Աբրահամյան
«Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը 2 հիմնական նպատակ ուներ` «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև»:
Աղբյուր` Panorama.am
09:58
Ջրհեղեղների հետևանքով ԱՄԷ-ում և Օմանում առնվազն 20 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։ Այդ մասին հայտնում է russianemirates.com-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:51
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել`...
Աղբյուր` Panorama.am
09:37
Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը
Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչպես է ճիշտ չափել զարկերակային ճնշումը։ Այսպես. - Մինչ ԶՃ...
Աղբյուր` Panorama.am
09:24
Ապրիլի 19-ին փոխանակման կետերում դոլարը և եվրոն էժանացել են, ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 19-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 389.88 դրամ՝ էժանանալով 0.98 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Արմեն Պետրոսյան. Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում սեփական խաղաղապահ զորախումբն Արցախից
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Մի հարց՝ հնարավոր դավադրությունների տեսության շարքից Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է
«Հրապարակ» թերթը գրում է . «Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի ևս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը, որի շուրջ սկանդալը քայլերով գնում է դեպի Էկոնոմիկայի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաև Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024թ., հունվարի 20-ին Վայք քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ըստ համազեկուցողի՝ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ
Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ, «Ազատության»  փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
08:54
Ապրիլի 19-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան
Ո՞նց կարելի է պետական դավաճանությունը ներկայացնել որպես ազգային փրկություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանյայաց Առաքելական...
Աղբյուր` Panorama.am
23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
12:02 19/04/2024

10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}