Մշակույթ 09:00 07/03/2016 Հայաստան

Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գարեգին Եղոյան

«Քաղաքը չի կարող չզարգանալ:  Քաղաքը կենդանի օրգանիզմ է, որտեղ փոխվում է կյանքը, ապրելու պայմանները, նոր տեխնոլոգիաներ են մտնում կենցաղ, և կյանքի զարգացման հետ անհրաժեշտություն է առաջանում փոխել քաղաքաշինական մոտեցումները: Հետևաբար, քաղաքի զարգացումը անխուսափելի է: Բայց հարցն այն է, թե ինչպե՞ս փոխել քաղաքը:

Հին Երևանի շենքերը կարելի էր պահպանել իրենց տեղերում և վերականգնել՝ ադապտացնելով, նոր ֆունկցիա տալով, հարմարեցնելով նոր միջավայրին և պայմաններին: Ճարտարապետությունը և քաղաքաշինությունն ունեն նման հարցեր լուծելու իրենց սեփական ուժը:

Ցանկացած կառույց նախագծվում է որևէ հատուկ տեղի համար: Կառույցները, շենքերը մարդկանց նման ունեն կերպարներ: Այդ կերպարները կարելի է տեսնել, ճանաչել: Ընդհանրապես, քաղաքը կարելի է կարդալ: 

Ինչո՞ւ պետք է պահպանել հին շենքերը: Դրանք կարևոր են քաղաքի ժամանակագրական շերտերը կարդալու համար: Քաղաքը դառնում է հետաքրքիր և կենդանի միջավայր, երբ քաղաքի մեջ առկա է ժամանակը: Քաղաքը տարբերվում է բնակավայրից ժամանակի գործոնով: Զբոսնելիս, քաղաքը կարդալիս, կարծես ճամփորդում ես ժամանակի մեջ:

Հին շենքը և նոր կառույցը հարստացնում են մեկը մյուսին: Այդ հարցերի ներդաշնակ լուծումը պահանջում է որոշակի հմտություն: Ամենակարճ  ճանապարհն է՝ քանդել դրանք, հրաժարվել դրանցից:  Բայց ցանկացած կառույց ունի իր պատմությունը, կենսագրությունը և ,քանդելով այդ շենքերը, մենք ջնջում ենք քաղաքի կենսագրությունը:

«Հին Երևան» նախագծին վերաբերվում եմ որոշ վերապահումներով: Մեկ վայրում հավաքելով հին շենքերի ճակատները՝ միջավայրը վերածում ենք դեկորացիայի և ստանում շենքերի «ռեզերվացիա»: Բայց հին Երևանը մեկ թաղամասով չի սահմանափակվում: Հին Երևանը տարբեր տեղերում գտնվող շենքերն են կազմում՝ մի մասը արժեքավոր, մի մասը ոչ այդքան, բայց բոլորն էլ արժեքավոր են այնքանով, որ ապրել են ժամանակի մեջ:

Արդյոք «Հին Երևան» նախագծը հին Երևանի վերակառուցումն է, թե ընդամենը հին շենքերի ճակատներով երեսապատում ենք նորաստեղծ մի կառույց: Այս ամենը մտորումների տեղիք է տալիս:
Կարող էր այդ նախագիծը լինել և հին Երևանի շենքերը մնային իրենց տեղերում: Այդ նախագիծը չէ պատճառը, որ շենքերը քանդվում են: Պատճառը շատ ավելի խորն է. քաղաքաշինական կանոններին չհետևելը, քաղաքում սիրո բացակայությունը, անտարբերությունը և ագահությունը: Այդ մասունքների նկատմամբ սրտացավ վերաբերմունք չկա: Մենք կարող էինք համար նկարել նման հնաոճ ճակատներ և  ամեն ինչ կլուծվեր: Հին Երևան քաղաքը կապ չունի «Հին Երևան» նախագծի հետ:

Ինչպե՞ս  կարդալ քաղաքը:
Պատկերացրե՛ք մի գիրք են տալիս ու ասում են՝ կարդացե՛ք, պատմե՛ք գրքի բովանդակությունը: Սակայն գրքի մեջ պոկված էջեր կան, բնականաբար, բովանդակությունը ամբողջովին հասկանալի չէ: Նույնն է քաղաքը.գրքի բացակայող էջերը քաղաքում քանդված տարբեր ժամանակահատվածներում կառուցած շենքերն են:

Օրինակ կարդում եմ Պուշկին փողոցը, սկսում եմ Սախարովի հրապարակից: Մի կողմում  20-րդ դարի սկզբին Բունիաթյանի նախագծած հրշեջների  շենքն է, դիմացը Գևորգ Քոչարի  նախագծած բնակելի շենքը: Երկուսն էլ կոնստրուկտիվիզմի փայլուն օրինակ: Մեկ քայլ այն կողմ 19-րդ դարի վերջին կառուցված բնակելի տուն է, ենթադրում ենք, որ ունևոր մարդու տուն է եղել: Մի քիչ վերև 1960-70-ականներին կառուցված ժուռնալիստների տունն է: Տեսնում եմ Դոլմաման, շատ խղճուկ շենք՝ երկրորդ հարկը կավից կառուցված, բայց այն վերանորոգվել է և ներդաշնակ է միջավայրի մեջ: Աբովյան փողոցի խաչմերուկում տեսնում եմ 21-րդ դարի շենք: Տեսնում եմ ինչպես է փոխվում տեխնիկան, մարդկանց մտածողությունը: Հիմա եթե այդ ամենը քանդեն, չեմ կարողանա կարդալ:

Այսօրվա ճարտարապետության մասին:
Ճարտարապետությունն այնպիսի արվեստ է, որ փայլուն արտահայտում է ժամանակը, կառավարման սկզբունքները: Այսօրվա ճարտարապետությունն արտահայտում է այն, ինչ այսօր ունենք. մենք կարծես մոլորության մեջ ենք, պսևդո ազգային թեմաներ ենք օգտագործում՝ չպատկերացնելով, որ գուցե ազգայինը բնավ դա չէ, այլ քչախոսությունը, լակոնիկությունը»:

ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 6-ի 1227-Ա որոշման (Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված և Երևան քաղաքի Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին) 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին պատվիրակվել էր՝ ապահովել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում, «Հին Երևան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը: «Հին Երևան» նախագծի հեղինակն ու  ճարտարապետը Լևոն Վարդանյանն է: Ծրագրում ընդգրկված է 30 հուշարձան: 2014-ին ՀՀ կառավարությունն ի դեմս ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսի լիազորված անձ Գևորգ Մաչանյանի, համաձայնագիր է ստորագրվել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ: Նախնական հաշվարկներով, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 120-150 միլիոն դոլար: Ծրագրի ավարտի վերջնաժամկետն է 5 տարի: Նշվում է, որ այս տարի արդեն  կսկսվեն լայնածավալ աշխատանքներ: Այս տարվա փետրվարի 25-ին գործադիրն ընդունել է Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշում: Դա հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ ոչ սեյսմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիսացող բնակելի ֆոնդը և գլխավոր պողոտայի վերոնշյալ տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:41
Ստացվել է առերևույթ ընտրական հանցագործության վերաբերյալ 138 հաղորդում 6 քրգործ է հարուցվել
Գլխավոր դատախազի հրամանով 2021թ. հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում...
Աղբյուր` Panorama.am
17:35
Վրաստանում հաստատվել է կովիդի հնդկական շտամի 18 դեպք
Սա հիմնականում վերաբերում է տարբեր երկրներից Վրաստան վերադարձող մեր քաղաքացիներին։
Աղբյուր` Panorama.am
17:29
Մահացել է Իռեն Օրդուխանյանը
Կյանքի 83-րդ տարում երկարատև ու ծանր հիվանդությունից հետո վախճանվել է հայկական կինոյի ամենահայտնի անուններից՝ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների...
Աղբյուր` Panorama.am
17:22
ՍԱՏՄ-ն՝ ադրբեջանական դրոշով գարեջրի մասին
«Հեյնիկեն» գարեջրի շշերին տպվել են բոլոր այն երկրների դրոշները, որտեղ անցկացվելու են ֆուտբոլի Եվրո2020 առաջնության խաղերը։ Նման...
Աղբյուր` Panorama.am
17:14
Ոստիկանը մերժել է Փաշինյանի հետ Սյունիք գնալ, նա եկել էր Քոչարյանի հետ հանդիպմանը
Արարատի մարզի Ավշար համայնքում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ոստիկանության ներքին զորքերի հատուկ վաշտի սերժանտ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Այս տոնական օրով Փաշինյանը գնում է Սյունիք, իր հետ տանելով 1500-ից ավելի ոստիկան և հատուկ միջոցներ. Վահե Հակոբյան
«Նկատել ե՞ք, իշխանության պաստառներին պատկերված ՀՀ դրոշը քրքրված է և եթե նրանք մի քիչ էլ մնան իշխանության ղեկին, ապա հայկական դրոշի փոխարեն...
Աղբյուր` Panorama.am
16:57
ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը պետք է լինի անժամկետ. Ռոբերտ Քոչարյան
Արցախի առաջին  նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ ԼՂ-ում ռուս...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ալիևն ու Էրդողանը ժամանել են օկուպացված Շուշի
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեպ Թայիփ Էրդողանը ժամանել են Արցախի օկուպացված Շուշի քաղաք, որտեղ տեղի է ունեցել Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
16:47
ՔՊ-ն տարբեր տեղերից մարդկանց հավաքում է, ցույց են տալիս, թե ինչքան կողմնակից ունեն. Չախալյան
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը քարոզարշավ է իրականացնում Լոռու մարզում՝ կոչ անելով վանաձորցիրներին՝...
Աղբյուր` Panorama.am
16:41
Մասնավոր սպառման դրական աճ ենք ակնկալում, մինչդեռ մասնավոր ներդրումները շարունակում են թույլ մնալ. ԿԲ նախագահ
«2021 թվականի համար կանխատեսում ենք 4.6 % տնտեսական աճ, այն պայմանավորված է ծառայությունների կանխատեսելի աճով, որը 1.2%-ից վերանայվել է...
Աղբյուր` Panorama.am
16:35
Էրդողանը՝ ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունների և ղարաբաղյան խնդրի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիս է տվել։ Խոսել է աշխարհում ՆԱՏՕ-ի դերի մասին՝ նշելով, որ...
Աղբյուր` Panorama.am
16:28
ՔՊ «Գազել»-ի քաղաքացին խոստովանում է՝ Սյունիք է եկել Երևանից
Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի տարբեր համայնքներում հանդիպումներին միկրոավտոբուսներով մարդիկ են տարել Երևանից։ News.am-ը հրապարակել է մի տեսանյութ,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Վարուժան Գեղամյան. Այ հենց այս պատճառով ենք պնդում, որ Ն. Փաշինյանը թուրքամետ կապիտուլիանտ է
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. « Ավելի քան 300 տարի Օսմանյան կայսրության ղեկավարները, իսկ այնուհետև երիտթուրք գործիչները ձգտում...
Աղբյուր` Panorama.am
16:13
«Պատիվ ունեմ» դաշինքը եղել է Աջափնյակում
Հունիսի 14-ին մայրաքաղաք Երևանում «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի երկրորդ շաբաթը թեկնածուները Տարոն Մարգարյանի գլխավորությամբ...
Աղբյուր` Panorama.am
16:07
Ռոբերտ Քոչարյան. Տևական խաղաղության համար պետք է ընդունվի այնպիսի որոշում, որը չպետք է լինի խիստ անարդար
«Բանաձևը հետևյալն է, եթե մենք ուզում ենք երկարատև, տևական խաղաղություն, ապա պետք է ընդունել այնպիսի որոշում, որը չպետք է լինի խիստ...
Աղբյուր` Panorama.am
16:01
Կարճաժամկետ հատվածում 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում. Մարտին Գալստյան
«2021թ. հունիսի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 6.5%»,-...
Աղբյուր` Panorama.am
15:54
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց Վրաստանին` Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդության համար
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը` Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդության համար։ Այս մասին հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
15:48
Այս իշխանությունները խոստացել էին կոռուպցիայի դեմ պայքար, բայց այսօր թաթախվել են կոռուպցիայի մեջ. Ռոբերտ Քոչարյան
«Բացարձակ դատարակություն պրոֆեսիոնալիզմի և կազմակերպչական ունակությունների տեսանկյունից և բացարձակ դատարկություն բարոյական...
Աղբյուր` Panorama.am
15:42
ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Քարտեզներն ապացուցում են, թե որքան հզոր պաշտպանություն են կազմակերպել նախորդ իշխանությունները. Արտակ Զաքարյան
«Վաղուց բանակցությունները գնում են։ Նրանք մի քանի անգամ հրաժարվել են ականապատ տարածքների քարտեզները տրամադրել։ Պրոցեսը ձգել են այնքան, որ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 29-ը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով...
Աղբյուր` Panorama.am
14:59
Վաղը միգուցե կացինով դուրս կգան քարոզչական բեմահարթակներ ու կացինով կփորձեն ժողովրդին բան բացատրել. Անի Սամսոնյան
Անվտանգություն, տնտեսություն, մարզերում՝ գյուղատնտեսություն։ Սրանք այն հիմնական ոլորտներն են, որոնց մասին խնդիրներ են բարձրաձայնում քաղաքացիները...
Աղբյուր` Panorama.am
14:56
Այդ մուրճը մենք օգտագործելու ենք շինարարության, երկիրը կառուցելու համար. Ռոբերտ Քոչարյան
«Երեկ Արարատի մարզում մի խայտառակության, պարտության ուրվական էր շրջում, նաև  ձեր քաղաքի կենտրոնում մուրճը ձեռքին կապիկություններ էր...
Աղբյուր` Panorama.am
14:33
Արթուր Դանիելյան. 35 տարի առաջ նույն վայրում հանդիպել էին Գորբաչյովն ու Ռեյգանը
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին....
Աղբյուր` Panorama.am
14:26
Արշավիր Ղարամյան. Նշածս գերնպատակներն ունակ են կյանքի կոչելու«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները
Արցախի ազգային հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը գրում է. «Հարգելի՛ զինակիցներ, սիրելի՛ բարեկամներ...
Աղբյուր` Panorama.am
14:18
Էլինար Վարդանյան. Դուք ինչպե՞ս եք կանգնում ձեր եղբայրներին զոհածի կողքին
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Էլինար Վարդանյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Մինչ Շուշիում...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ-ի հետ սպառողների շահերի պաշտպանության մասին համաձայնագրից
Ուկրաինայի Գերագույն ռադան երեքշաբթի կայացած նիստում հավանություն է տվել «Համագործակցության անդամ պետությունների սպառողների իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին
Այսօր «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին վարչապետ Կարեն...
Աղբյուր` Panorama.am
13:59
Խիստ մտահոգիչ է վարչապետի պաշտոնակատարի կողմից մուրճի ցուցադրումը, կվալդից խոսելը. ՄԻՊ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է.  «Նախընտրական քարոզարշավի ընթացքում առանցքային դեր ունեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}