Ալումյան. Հուսով եմ, որ Մատաղիսի գործով նոր փոխհատուցումների մասին կլսենք
Փաստաբան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մանրամասնեց, թե ինչի համար է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը «Զալյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով 50 հազար եվրո փոխհատուցում սահմանել ՀՀ ԶՈՒ նախկին զինծառայողներ Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին:
Ի դեպ, փաստաբանը հույս հայտնեց, որ այս գործով նոր փոխհատուցումներ կլինեն:
«Փոխհատուցում տրվել է նախ և առաջ այն բանի համար, որ այս երիտասարդների ու նրանց պաշտպանների կողմից հաղորդում էր եղել, որ նրանց նկատմամբ կիրառվել են խոշտանգումներ, և պետությունը բավարար միջոցներ չի ձեռնարկել խոշտանգումները քննելու համար: Սրա համար է տրվել փոխհատուցումը»,-ասաց Ալումյանը:
Թե ինչու է Արայիկ Զալյանին առավել մեծ չափի փոխհատուցում նշանակվել՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Ալումյանը Մատաղիսի գործով ՄԻԵԴ դատավճիռը համարում է լիարժեք հաղթանակ
- ՄԻԵԴ-ը հրապարակել է «Զալյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով դատավճիռը
- ՄԻԵԴ-ում Մատաղիսի գործով հանգուցալուծումը մոտենում է