Մշակույթ 15:41 30/03/2016 Հայաստան

Զառա Մխեյան. Ռամազոտիի համերգի չեղյալ լինելու դեպքում վնասները հատուցման պատասխանատվություն չենք կրում

Ֆորպոստարտ Պրոդաքշըն ընկերության գլխավոր տնօրեն Զառա Մխեյանը տարածել է հայտարարություն, ըստ որի Էրոս Ռամազոտտի երևանյան համերգը վերջնականապես չեղյալ է հայտարարվում: Ընկերության տնօրենը միաժամանակ տոմս գնած քաղաքացիներին տեղեկացնում է, որ իրենք որևէ պատասխանատվություն չեն  կրում հնարավոր վնասները հատուցելու հարցում:

«Trident Music Srl պրոդյուսերական ընկերությունը, որը Էրոս Ռամազոտտիի՝ 2015-2016 թվականների համաշխարհային համերգային շրջագայության կազմակերպիչն է, խորապես ցավում է, որ ս/թ մարտի 26-ին Մինսկում կայացած համերգից հետո ստիպված է հայտարարել, որ դադարեցվում են Էրոս Ռամազոտտիի Էստոնիայում, Ռուսաստանում և Հայաստանում կայանալիք համերգային շոուները՝ նշված երկրներում շրջագայության ռուսաստանյան կազմակերպիչ Global Communications ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման պատճառով:

Global Communications ընկերության (ՀՎՀՀ 7704858856) ղեկավարն է Անդրեյ Նիկոլայի Ագապովը: Global Communications-ը բազմիցս խախտել է պայմանագրով ամրագրված ֆինանսական պարտավորությունները՝ ներառյալ Էրոս Ռամազոտտիի համերգային շոուն միջազգային բարձր մակարդակով կազմակերպելուն ուղղված դրամական միջոցների վճարումը Trident Music Srl պրոդյուսերական ընկերությանը: Զուր էին նախապես հաստատված գները և վճարումների ժամկետները վերանայելու շուրջ Global Communications-ի խնդրանքները բավարարելու Trident Music Srl-ի փորձերը՝ հուսալով, որ ի վերջո Global Communications-ը կկատարի իր պարտավորությունները:

Մենք սպասում էինք մինչև վերջին պահը, քանի դեռ հնարավոր կլիներ ապահովել բարձրակարգ շոուի կազմակերպումը, ինչպես որ նախատեսված էր, սակայն մինչ այժմ չենք ստացել կայանալիք շոուների կազմակերպմանն ուղղված վճարները: Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև Global Communications-ի կողմից պայմանագրային դրույթների այլ խախտումները, մենք ստիպված են չեղյալ հայտարարել շոուն և խզել պայմանագիրը Global Communications ընկերության հետ: Trident Music Srl-ը իրավունք ունի դիմել դատարան՝ Global Communications-ի դեմ հայցով և պահանջել կրած խոշոր չափի վնասի փոխհատուցում: Trident Music Srl-ը շոուի կայացման համար ձեռնարկած առավելագույն ջանքերի հետ մեկտեղ, այնուամենայնիվ հայցում է Էրոս Ռամազոտտի երկրպագուների և բոլոր այն մարդկանց ներողամտությունը, ում անհարմարություններ է պատճառել այս տհաճ և անհավանական իրավիճակը»:

FORPOSTART PRODUCTION-ը բանակցություններ էր վարում Trident Music Srl-ի հետ՝ ի դեմս Մաուրիցիո Սալվադորիի, ով պատրաստ էր գնալ զիջումների և սպասել ևս 2 օր՝ ստեղծված իրավիճակում երևանյան շոուի կազմակերպման հնարավորության հարցը հստակեցնելու համար: Մենք դիմեցինք մի քանի հայ գործարարների՝ համերգը փրկելու ակնկալիքով, սակայն դրական պատասխան չստացանք:

Եվ արդյունքում, Էրոս Ռամազոտտի երևանյան համերգը վերջնականապես չեղյալ է հայտարարվում՝ համաձայն Trident Music Srl-ի որոշման: Global Communications -ի ղեկավար Ա. Ագապովը չի պատասխանում մեր հեռախոսազանգերին: Մենք պաշտոնական հարցումով դիմել ենք Global Communications-ին և սպասում ենք պատասխանի: Այս պահի դրությամբ ոչ մի արձագանք չկա: Մենք ճիշտ համարեցինք դադարեցնել տոմսերի վաճառքը, չնայած նրան, որ ոչ մի պաշտոնական ծանուցում չենք ստացել, բացառությամբ՝ երևանյան համերգը չեղարկելու մասին Trident Music Srl-ի ղեկավարի հնչեցրած որոշման: FORPOSTART PRODUCTION և Global Communications ընկերությունների միջև կնքվել է գործակալական պայմանագիր, որի համաձայն FORPOSTART PRODUCTION-ը հանդիսանում է Երևանում Էրոս Ռամազոտտի համերգի կազմակերպման գործընթացի տեխնիկական կատարողը, իսկ Global Communications-ը՝ ի դեմս Անդրեյ Ագապովի, պատվիրատուն:

Նախապատրաստական աշխատանքների 6 ամիսների ընթացքում Global Communications-ը բազմիցս խախտել է FORPOSTART PRODUCTION-ի նկատմամբ իր պարտավորությունները՝ կապված Էրոս Ռամազոտտի շոուի անցկացման ծախսերի վճարումների հետ (երևանյան ենթագործակալների՝ երրորդ անձանց վճարումները):

Սակայն, FORPOSTART PRODUCTION-ը և նրա երևանյան ներկայացուցիչ «Շոուսթար» ընկերությունը մշտապես գնացել են զիջումների և ինքնուրույն են լուծել կապալառուների հետ ծագած ֆինանսական հարցերը (FORPOSTART PRODUCTION և Global Communications ընկերությունների միջև կնքված գործակալական պայմանագրի համաձայն, գործակալը, այսինքն FORPOSTART PRODUCTION-ը իրավունք ունի միջոցառման տոմսերի իրացման համախառն հասույթից, ներկայացված հաշիվների և կապալի պայմանագրի հիման վրա կատարել վճարումներ կապալառուին՝ Միջոցառման կազմակերպման և անցկացման ծախսերի նախահաշվի գումարների սահմաններում):

«5.5 Գործակալն իրավունք ունի սույն պայմանագրի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունների իրականացման համար անհրաժեշտ ծառայություններ մատուցող ենթագործակալների հետ` Պրինցիպալի հետ նախնական համաձայնեցմամբ կնքված պայմանագրերով վճարումներ կատարել Միջոցառման տոմսերի իրացման համախառն հասույթից, Միջոցառման անցկացման համար անհրաժեշտ ծախսերի նախահաշվի սահմաններում (Հավելված 4), միայն Պրինցիպալին նախապես ծանուցելով` համաձայն ներկայացված հաշիվների և ենթագործակալների հետ կնքված պայմանագրերի»:
Նույն պայմանագրում առանձին կետով սահմանվում է, որ Global Communications-ի կամ Արտիստի մեղքով Միջոցառման չեղարկման դեպքում Գործակալը որևէ պատասխանատվություն չի կրում հնարավոր վնասները հատուցելու հարցում, բոլոր պահանջները ներկայացվում են Պատվիրատուին, այսինքն Global Communications-ին:

«7.15 Պրինցիպալի կամ Արտիստի մեղքով Միջոցառման` չեղյալ հայտարարվելու դեպքում Գործակալը չի կրում Պրինցիպալի կրած վնասների փոխհատուցման որևէ պարտավորություն, իսկ հետագայում ազատվում է սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների կապակցությամբ ցանկացած պատասխանատվությունից: Միջոցառման` ոչ Գործակալի մեղքով չեղյալ հայտարարվելու դեպքում իրացված տոմսերի ետ վերադարձի դիմաց դրամական փոխհատուցման պարտավորությունը կրում է Պրինցիպալը` համաձայն կողմերի կողմից կնքված ծախսերի համաձայնեցման ակտի և սույն պայմանագրի լրացուցիչ համաձայնագրի պայմանների:»:
Վերոգրյալի հիման վրա տեղեկացնում ենք բոլոր «Ենթագործակալներին» Միջոցառման տոմսերի վաճառքը դադարեցնելու մասին: Լրացուցիչ հայտնում ենք, որ տոմսերը և դրանց վաճառքից գոյացած ամբողջ հասույթը հանդիսանում է Global Communications ընկերության սեփականությունը: «4.9 Իրացված տոմսերը համարվում են Պրինցիպալի սեփականությունը: Հաճախորդի/հանդիսատեսի կողմից տոմսերի ձեռքբերման պահից բոլոր իրավունքները և պարտականությունները ծագում են հանդիսատեսի և Պրինցիպալի միջև»:

Բնակչության դրամական միջոցների փոխհատուցումը (ոչ գործակալի մեղքով չեղարկված Միջոցառման տոմսերի վերադարձը) իրականացվում է Պատվիրատուի կողմից, ինչի կապակցությամբ էլ, FORPOSTART PRODUCTION-ը, որ նույնպես հանդիսանում է տուժող կողմ, ամենասեղմ ժամկետներում կպատրաստի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և Global Communications ընկերության դեմ դատական ատյաններին հայցադիմում կներկայացնի:
Հայցադիմումով մենք պահանջելու են ֆինանսական վնասի, բաց թողնված օգուտի, տուժանքների (տուգանքների, գանգատների, երրորդ անձանց պահանջների և բողոքների հատուցում), ինչպես նաև բարոյական վնասի և մեր ընկերության բարի համբավին հասցված վնասի փոխահատուցում: Լրացուցիչ ուզում եմ տեղեկացնել, որ Բաքվում ս/թ ապրիլի 28-ին նախատեսված Էր Ռամազոտտի համերգը՝ կապված վերը նշված կոնֆլիկտի հետ (Global Communications-ի և Trident Music Srl-ի միջև), նույնպես չեղյալ էր հայտարարվել:

Սակայն, Հեյդար Ալիևի ֆոնդի ֆինանսական օժանդակությամբ այն Բաքվում կկայանա, այս պահի դրությամբ՝ ապրիլի 27-ին: Վրաստանում ևս, իրենց մշակույթի նախարարության աջակցությամբ, ինքնուրույն լուծել են իրենց ֆինանսական խնդիրները Trident Music Srl-ի հետ և այս պահի դրությամբ Է. Ռամազոտտի համերգը Թբիլիսիում կկայան ապրիլի 24-ին»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ
Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։...
Աղբյուր` Panorama.am
21:08
Բերման է ենթարկվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
20:54
Սուրեն Պետրոսյանին տանում են Նոյեմբերյանի բաժին
Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտնում են․ «Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, նրան տանում են Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան
Տնտեսագետ Մանուկ Հերգնյանը գրում է․ «Երբ մի օր այս նվաղած վիճակից հայ ժողովուրդը վեր կանգնի՝ ստացված խորը հոգեբանական վնասվածքը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Տավուշցիներին ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում, իրավիճակը լարված է
Ոստիկաններն ուժով հեռացնում են քաղաքացիներին փողոցից՝ կիրառելով բիրտ ուժ։ Կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։ Ոստիկանները ուժով մեքենաները...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Ճանաչումից՝ հատուցում». մեկնարկեց ավանդական ջահերով երթը
Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Ճանաչումից՝ հատուցում» խորագրով ավանդական ջահերով երթը։ Բազմաթիվ քաղաքացիներ եկել են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Փաշինյանին հեռացնելու ամենաճիշտ ճանապարհն անվստահություն հայտնելն է․ Սերժ Սարգսյան
«Որևէ մեկն ի վիճակի չէ ցեղասպանությունը կասկածի տակ առնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:43
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայոց ցեղասպանության   109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
19:31
«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»
«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը» ահազանգում է․ Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ցեղասպանությանը կանանցից ու երեխաներից կազմված քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բացվել է «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Աղբյուր` Panorama.am
19:17
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»,- ասաց հոգևորականը՝ դիմելով  ոստիկաններին։...
Աղբյուր` Panorama.am
19:03
«Իմնեմնիմի»-ի հաջորդ հերթապահներն են Վարուժան Գեղամյանը ու Սուրեն Սարգսյանը
«Իմնեմնիմի»-ի  հաջորդ հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Այս առիթով փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
18:43
Ոստիկանը զգուշացրեց Սրբազանին՝ ճանապարհ չփակեք
Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծ թվով ոստիկաններ են արդեն բերվել։ Ոստիկանը Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Վահրամ Տեր-Մաթևոսյան. Էրդողանի հայտարարությունը վիրավորանք է, անարգանք, հանդուգն ու անընդունելի
Իրաքից Թուրքիա վերադառնալիս այսօր՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ռեջեփ  Էրդողանը հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին։ Տավուշցիները փորձում են փակել Բագրատաշենի անցակետ տանող...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ռուսաստանը մտահոգված է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողը ռուսաֆոբիա է դրսևորում
 Մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը սպասում է, որ թուրքական իշխանությունները բացատրություն տան...
Աղբյուր` Panorama.am
18:04
Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ
Առավել հաճախ օգտագործվող սկզբնական վեկտորների եռյակ 2023-ին մտել են հաճախ փոքր և միջին բիզնեսի սեգմենտում գտնվող կապալառուների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել  իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքում տրամադրությունները լարված են ու, բնականաբար, ի աջակցություն տավուշցիների են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}