Մշակույթ 09:10 01/04/2016 Հայաստան

Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է

«Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս: Կռիվ պետք է տալ, բայց առյուծի պես: Գիտե՞ս, առյուծին չեն սիրում ոչ թե նրա համար, որ կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում»: Խոսքերի հեղինակն է … ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանը:

Այսօր Գևորգի, Ռուստամի, Ռոստոմի, Պավլեի,  Մյասնիկյանի, Տեր Ավետիսի, Արմենի, … Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է: Ծնվել է Երևանում 1930 թվակյանին: Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951թ. և ընդունվել Գ.Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր: 1979–1984թթ. եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988–1995թթ.՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ՝ Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ։ 1985–1988թթ. Գյումրիի պետական թատրոնի դերասան էր և գլխավոր ռեժիսորը, 1980–1995թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Թատրոնում ստեղծած լավագույն դերերից են՝ Ռուստամ (Ա.Շիրվանզադեի «Նամուս»), Արմեն (Գ.Բորյանի «Կամրջի վրա»),Արամ (Ա.Արաքսմանյանի «60 տարի, երեք ժամ»), Արա (Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ»), Մյասնիկյան (Զ.Դարյանի «Հանրապետության նախագահը»), Կորիոլան (Վ.Շեքսպիրի«Կորիոլան»), Ավետյան (Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»)։ Հայկական մի քանի լավագույն կինոնկարների հաջողությունները պայմանավորված են նաև Աբրահամյանի դերակատարումներով՝ Գևորգ («Սարոյան եղբայրներ», 1968 թ.), Ռոստոմ («Տերը», 1968 թ.), Պավլե («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.), Արմեն («Երևանյան օրերի խրոնիկա», 1972 թ.), Մյասնիկյան («Երկունք», 1977 թ.), Տեր Ավետիս («Հուսո աստղ», 1978 թ.), Սիսակյան («Ապրեցեք երկար», 1979 թ.) և այլն։ Նա նկարահանվել է նաև Մոսֆիլմի 3 կինոնկարում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»։

Գ.Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Ն. Զարյանի «Հացավան», Վ.Շեքսպիրի «Ջոն արքա» , Պ. Զեյթունցյանի«Անավարտ մենախոսություն», Պ. Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» (նաև եղել է Կորրադոյի դերակատարը), Հ. Իբսենի «Դոկտոր Ստոկման», Գ. Գորինի «Քին»Ա.Քալանթարյանի «Թիկունք», Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», և այլ ստեղծագործություններ։ 2000թ. բեմադրել է Պ. Զեյթունցյանի «Խոր Վիրապ» պիեսը։ Աբրահամյանը մասնակցել է նաև բազմաթիվ ռադիո- և հեռուստաբեմադրությունների (Մ. Պանյոլի «Տոպազ», Ն. Զարյանի «Փորձադաշտ» և այլն)։ Հայտնի էր նաև որպես ասմունքող։

Խորեն Աբրահամայնա. ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
«Մի օրենք կա, որ չպետք է խախտել` ճշմարտությունը. եթե ճիշտ չէ, ոչինչ չի օգնի, չի փրկի: Չկա ավելի պիղծ բան, քան ճշմարտանման սուտը: Իսկ ճշմարտանման սուտը էսօր շատ է: Բացարձակ ճշմարտությունն այն կլինի, երբ արվեստը ծառայի ու բացահայտի ճիշտը: Ժողովուրդը մի դաժան խոսք ունի` դերասանություն մի արա: Խոսքը վատ դերասանության մասին է, լավի մասին չեն ասում` դերասանություն: Իսկ լավը, վստահ եմ, կգա, որովհետև առանց մեծ թատրոնի կյանք գոյություն չունի: Խորապես ներողություն խնդրելով` մի խոստովանություն անեմ. միայն մի տեղ կա` որ սպանեն, սուտ չեմ անի` թատրոնն է: Թատրոնն ամեն ինչ է` մեկ դաժան ու սոսկալի, մեկ` տոն: Ես հաջողություններ ունեցել եմ, անհաջողություններ` ինչքան ասես, բայց երբեք թատրոնը ինձ չի թողել:

Հայերի մեջ ընդունված սովորություն կար` վարպետի ձեռքը համբուրում էին, և վարպետը կարող էր լինել կոշկակար, պատշար, իր գործը լավ իմացող մարդ: Թատրոնում երբ ասում էին` վարպետ, պարզ է, որ խոսքը Փափազյանի մասին է: Նույնիսկ Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշյանը, Ջանիբեկյանը, Ավետ Ավետիսյանը վարպետ չէին: Եվ ինքը չէր ասել` ինձ կասեք վարպետ: Նա իսկապես վարպետ էր:

Ֆրունզիկը նոր էր եկել թատրոն: Մենք միանգամից ընկերացանք: Ես, Սոսը և Ֆրունզը իրար կատակով ասում էինք` վարպետ: Փափազյանն անցնում էր միջանցքով: Էդ ժամանակ նա վաթսունն անց էր: Փափազի միջանցքով անցնելն արդեն ներկայացում էր... Էդքան սիրուն մարդ չեմ տեսել: Ես տարիներով նայել եմ նրա ձեռքերին: Այնպես ստացվեց, որ միջանցքում դեմ-դիմաց դուրս եկանք: Ասացի` բարև, վարպետ, պատասխանեց` բարև, մանչս, ու ուսս թփթփացրեց` ինչպես կանեին երևի ձի առնելիս... Նա սիրում էր, որ ես պինդ եմ: Ամերիկյան կինոդերասաններն առանց սպորտի գոյություն չունեն: Իսկ թատրոնում, հատկապես հայ թատրոնում, մի տեսակ կար` բերանով խաղացող դերասաններ: Այնինչ, ինչպես Ստանիսլավսկին է ասում` «Խոսքը գործողություն է»: Եթե դերը պլաստիկ լուծում չունեցավ, դեր չէ: Միջանցքի դուռը բացվեց, Ֆրունզիկը ներս մտավ... Ֆրունզիկը էնպիսի շնորհք ուներ, որ միանգամից երկու ներկայացում էր խաղում: Հենց կուլիսներում աշխատողները հավաքվեցին, ուրեմն տեսարանը լավն է, որ նայում են: Ֆրունզիկը հանդիսատեսի համար ուրիշ բան էր խաղում, նրանց համար` առանձին: Դա ընդհանրապես անհնարին է, բայց նա անում էր... Մի խոսքով, Ֆրունզիկը ներս մտավ ու ասաց` վարպետ, Փափազը, թե.
- Ասա, ի՞նչ է...
- Քեզ հետ չեմ, Խորիկի հետ եմ...
Պետք էր տեսնել Փափազի դեմքը: Ի պատիվ նրա` ասեմ, որ գնահատեց հումորը, ծիծաղեց:
Հիմա բոլորը վարպետ են: Մեր մասնագիտությունը հեշտացել է, կամ հեշտացրել են: Դա ահավոր ծանր մասնագիտություն է: Շեքսպիրի ցանկացած գործ խաղալու համար ֆիզիկական մեծ ուժ է պահանջվում:
Սեռը ցեղը շարունակելու աստվածային, հավերժական բնազդն է: Իմ մտքով էսպիսի բան է անցնում, որ ինչքան շրջազգեստները կարճանում են, էդքան պատերազմի վտանգը մոտենում է: Ինչքան մերկ են կանայք, էդքան անհետաքրքիր են: Ես ժամանակակից մարդ եմ, մի բան էլ ավել, և մտքովս չի անցնում առաջարկել, թե` եկեք փաթաթվենք շորերի մեջ` ինչպես Պարսկաստանում, միայն աչքերը բաց լինեն: Անգլիայում (ես ընդհանրապես Անգլիան շատ եմ սիրում` Շեքսպիրի, թատրոնի հետ կապված) այսպիսի փորձ էին արել. մի բանուկ խաչմերուկում կանգնեցրել էին կարճ հագնված գեղեցիկ աղջիկների: Արդյունքում` վթարների թիվը եռապատկվել էր: Վերջերս մեքենայում ռադիոն էի միացրել, ինչ-որ բժշկական կազմակերպության ծառայություններն են թվարկում, որ կարող են բուժել մի շարք հիվանդություններ, ինչպես նաև` աղջիկների ամոթխածությունը... Ի սեր Աստծո, էդ մի բուժեք և էդքան մի խոսեք սեռի ու սեքսի մասին, հանգիստ թողեք մարդկանց, թե չէ տպավորություն է ստեղծվում, թե մեր պապերն ու նրանց պապերը չգիտեին, թե ինչպես են երեխաներն առաջանում: Բա ո՞նց էին տասներկու երեխա ունենում: Հիմա սովորեցնում են, սովորեցնում... Թե ինչ են սովորեցնում, չեմ հասկանում, բայց ընտանիքներում երեխաների թիվը երկուսից չի անցնում... Որտեղից որտեղ հասա...

Հորաքույր ունեի, լավ կին էր, ասում էր. «Խորիկ ջան, շնորհքով շարժվիր»: Փողոցում, մեքենա քշելիս էնքան առիթ է լինում, որ ուզում եմ ասել. «Տղա ջան, շնորհքով շարժվիր: Օրինակ, ինչո՞ւ ես էդպես խոսում, վարվում, շարժվում, բարևում, քայլում»: Վերադառնալով թատրոնին` ասեմ, որ ամբողջ հարցը շնորհքի մեջ է: Շատ խոսում են ֆիլմի նկարահանման համար փող հայթայթելու մասին և համարյա չեն խոսում շնորհքի մասին:

Մի անգամ եկա տուն, այդ դեպքը երբեք չեմ մոռանում, մայրս արդեն չէր քայլում, պառկած էր: Գրքերը կողքը շարած, միշտ պիտի գրեր: Մի բան էր ասում, հետո էդ նույնը պիտի գրեր, նամակի ձևով ուղարկեր: Ասում էի` մա, ասել էիր... Սիրում էր գրել: Եկա տուն, տանը մարդիկ կային: Շատ կամաց, քթի տակ ասաց. «Իմ թագավոր տղան եկավ»: Ես ցնցվեցի. ուրեմն նա ինձ էդպես է ընդունում: Բայց միշտ ուրիշ կերպ էր խոսում` խիստ... Հետաքրքիր բան է կյանքը...»:

Խորեն Աբրահամյանը մահացել է 2004 թվականի դեկտեմբերի 10-ին, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

«Պարզ երկինք, ու հանկարծ կայծակի պայթյուն: Խորենի մահվան բոթը: Պանթեոնը այսօր հարստացավ, աղքատացավ մեր թատերական աշխարհը: Սիրելի ժողովուրդ, ես հասկանում եմ, որ պետք է խոսեմ, եթե ոչ՝ ես, ապա էլ ո՞վ: Չգիտեմ, կկարողանա՞մ փոխանցել Ձեզ այն զգացմունքներն ու մտքերը, որ ես հիմա վերապրում եմ: Մարդ էր հազար ու մի թերություններով, բայց երբ հեռանում է մեզնից, ամեն ինչ բյուրեղանում է եւ աչքիդ առաջ կանգնում է մի հսկա, մի վիթխարի արվեստագետ: Ամեն մի ժողովուրդ կերազեր ունենալ Խորեն Աբրահամյանի նման դերասան: Ամեն մի ժողովուրդ կհպարտանար Խորեն Աբրահամյանով: Մենք, ցավոք սրտի, մարդու կենդանի ժամանակ այնքան էլ լավ չենք կարող հասկանալ, թե ով է ապրում մեր կողքին: Գանգատվեց առողջությունից: Ասացի. «Խորիկ ջա՜ն, համը չհանես: Ըստ տարիքի, հերթով: Կսպասես ինձ ճամփու կդնես, հետո դու գիտես»: Խախտեց մեր պայմանը: Ես չգիտեմ ուրիշ մի դերասանի, որ այդքան խորը հարգեր ինքն իր տաղանդը: Հայերս բոլորս տաղանդավոր ենք, բայց հազվագյուտ են պատահում այնպիսի մարդիկ, ինչպիսին Խորենն է, որ հասկանում էր, որ բնությունը իրեն տվել է, իր համար չի տվել, այլ տվել է ժողովրդի համար Մի ամբողջ կյանք: Ծառայություն էր: Անդադրում գաղափարներ, անդադրում գործ: Մի օր բաժանվում էինք երեկոյան, հպարտությամբ, մի քիչ էլ գոռոզությամբ ինձ ասաց. «Այսօր տասնվեց ժամ աշխատել եմ»: Էդպես էր: Աշխատող էր: Սունդուկյանի թատրոնի բեմը ներծծված է Խորենի քրտինքի կաթիլներով մինչև վերջ: Հանճարեղ դերասան էր ինձ համար: Վերջերս ներկայացում նայեցի իր կատարմամբ: Ասաց «Հը՞»: Ասացի. «Քո արվեստից այդպես էլ չկշտացա»: Ասաց. «Չեմ թողնելու, որ կշտանաս»:

Առնական արվեստ, տղամարդուն վայել արվեստ: Բարին հաստատող, մարդկություն, հայրենասիրություն հաստատող արվեստ և ոչ թե հենց այնպես՝ արվեստ արվեստի համար: Ինչ էլ որ աներ, գիտեր ինչի համար է անում, գիտեր ինչ է ուզում ասած լինել:

Խորիկ ջան, լավ չարիր: Դու միշտ ասում էիր, որ մենք փոքրաթիվ ենք որպես ազգ, բայց ծնում ենք համաշխարհային մեծություններ: Իհարկե, այսօր էլ հայտնի է դառնում, որ այդ մեծերից մեկը դու ես: Գնա՜ս բարով, մեծ դերասան, գնա՜ս բարով, մեծ արվեստագետ, զարմանալի հայ, գնա՜ս բարով, իմ սիրելի ընկեր:

Ամեն մի մեծ դերասանի հուղարկավորություն դառնում է ներկայացում: Այսօր Խորենը մասնակցեց իր վերջին ներկայացմանը»,- ասել է Սոս Սարգսյան (Khoren Abrahamyan (Խորեն Աբրահամյան)):

Լուսանկարները՝ Khoren Abrahamyan (Խորեն Աբրահամյան) ֆեյսբուքյան էջից: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Երևանում քաղաքապետարանը լայն թափով իրականացնում է ամբողջական փողոցների ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր...
Աղբյուր` Panorama.am
12:29
Գևորգ Դաբաղյանը ծիրանափողի հնչյունները կհասցնի Նովոսիբիրսկ, ապա Ամստերդամ
Երաժշտական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում Նովոսիբիրսկ երկրամասում ապրիլի 3-5-ը կայանալու է «Դուդուկի առեղծվածը» խորագրով համերգ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
«Այսօր դիմում եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին»,-հայտարարել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:22
Վարոսյանը՝ Ռշտունու որոշման մասին. Իշխանությունները ո՞նց լուծեցին այդ հարցը, ժամանակը ցույց կտա
Վերջին մեկ ամսվա ընթացքում դադարեցվեցին չորս դատավորների լիազորություններ, երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին էլ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան
12:39 29/03/2024

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}