ԱՄՆ-ն դատապարտել է հրադադարի ռեժիմի «լայնամասշտաբ» խախտման դեպքերը
Ամերիկայի Միացյալ նահանգները խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի լայնամասշտաբ խախտման դեպքերը, ինչի հետևանքով մարդկային զոհեր են եղել նաև քաղաքացիների շրջանում: Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
«Մենք ցավակցում ենք կորուստներ ունեցած ընտանիքներին: Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, խուսափել հետագա էսկալացիայից ու խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանման համաձայնագիրը: Տեղում անկայուն իրավիճակը ցույց է տալիս, որ կողմերը անհապաղ պետք է անմիջական բանակցությունների մեջ մտնեն միմյանց հետ` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ:
Մենք պնդում ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Որպես համանախագահող երկիր ԱՄՆ-ն կողմնակից է աշխատել կողմերի հետ` բանակցային ճանապարհով հասնելու խաղաղության»:
Նշենք, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտման հետևանքով երկու կողմն էլ ունեցել են զոհեր. հայկական կողմի տվյալներով, հակառակորդն ունեցել է 200-ից ավելի զոհ, իսկ հայկական կողմում զոհերի քանակը 18 է, իսկ վիրավորվել է 35 մարդ: Հրթիռակոծության հետևանքով դպրոց գնալու ճանապարհին զոհվել էր 12-ամյա Վարդան Գրիգորյանը:
Հայկական կողմը ոչնչացրել է հակառակորդի տանկեր, անօդաչու թռչող սարքեր և ռազմական ուղղաթիռներ:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ մամուլի խոսնակն ադրբեջանական խոցված ուղղաթիռի լուսանկար է հրապարակել
- ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է թշնամու՝ զորքերի չեզոք գոտում լինելու փաստեր
- Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ, ոչնչացվել է 30 հատուկջոկատային. ԼՂՀ ՊՆ
- ԼՂՀ տարածքում ազատագրված բնակավայրերի մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՀՀ ՊՆ
- ՊՆ խոսնակ. Մեր կողմից մեծաքանակ կորուստների, տեղահանությունների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը
- Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաների վիճակը կայուն ծանր է
- Առավել թեժ մարտեր են ընթանում Հադրութի և Մարտակերտի ուղղություններով. ԼՂՀ ՊՆ
- ՊՆ խոսնակ. Ադրբեջանական բանակը կորցրել է նաև ԱԹՍ և տանկ
- Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վ.Գրիգորյանը. ԼՂՀ ՊՆ