Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի դեսպաններին
Ապրիլի 2-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպաններին, Եվրամիության պատվիրակության քաղաքական հարցերով պատասխանատուին: Այս մասին հայտնում եմ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում ձևավորված իրավիճակը և հակառակորդի հարձակողական գործողությունները կասեցնելուն ու չեզոքացնելուն ուղղված հայկական կողմի գործողությունների բովանդակությունը: