Վիվա Սել-ՄՏՍ-ը դեպի ԼՂՀ և ԼՂՀ-ից զանգերի սակագինը իջեցրել է մինչև 5 դրամ
Վիվա Սել-ՄՏՍ ընկերությունը 2016թ. ապրիլի 2-ից սկսած 374 97 ցանցում ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր, ինչպես նաև տեղական ուղղություններով ելքային զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ 1 րոպեի համար: Այս մասին տեղեկանում ենք Վիվա Սել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքից:
Ըստ ընկերության՝ վերընշված ուղղություններով SMS հաղորդագրությունների սակագինը նույնպես կկազմի 5 դրամ:
Հայտարարված սակագինը կգործի մինչև հավելյալ տեղեկացում:
«Ներկայումս, համացանցի և առհասարակ՝ բջջային հեռախոսակապի միջոցով կապի մեջ մնալը չափազանց կարևոր է, անկախ նրանից՝ աշխատավայրում ես, տանը, թե՝ արտերկրում՝ հանգստի նպատակով: Արձակուրդն անցկացնելու կամ գործնական նպատակներով Վրաստան մեկնող իր բաժանորդներին հաղորդակցման մատչելի հնարավորություն ընձեռելու համար՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչև հոկտեմբերի 31-ը Վրաստանի «Magticom» և «Geocell» ցանցերում սահմանել է 25 դրամ սակագին` ինտերնետի 1 ՄԲ-ի համար: Ելքային կարճ հաղորդագրությունների համար ևս սակագինը կկազմի 25 դրամ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: