Սամվել Մարտիրոսյան. Աշխարհում ավելի ընկալելի է ՀՀ ԱԳՆ-ի, ՊՆ-ի խոսքը
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց վերջին օրերին հայկական ու ադրբեջանական ինտերնետային տիրույթներում առկա լրատվական վիճակը՝ շփման գծում առկա լարվածության համատեքստում:
«Յուրահատուկն այն էր, որ ադրբեջանական կողմը փաստացի լռում էր մինչև կեսօր՝ չնայած մարտական գործողությունները մի քանի ժամ շարունակվում էին»,-ասաց բանախոսը, նկատելով, որ պլանավորած գործողություններին օպերատիվ կերպով չհաջորդեց տեղեկատվական ապահովում:
Նա մի բացատրություն ունի այդ առումով, ադրբեջանական լրատվամիջոցներն առաջնորդվում են շրջաբերականներով:
«Ռեալ ճակատում ձախողումները բերեցին նրան, որ լրատվականները չունիեն նյութ հրապարակելու, ենթադրում եմ, որ պլանավորվածի համաձայն, պետք է հաղթական հայտարարություններ տարածեին: ՊՆ-ն էլ երկար ժամանակ չէր կողմնորոշվում, թե ինչ անեին, դրա համար էլ սկսեցին հերքել հայկական կողմի տարածած հայտարարությունները»,-ասաց նա:
Մարտիրոսյանը նկատեց, որ աշխարհում ավելի ընկալելի է ՀՀ պաշտպանության նախարարության, ԱԳ նախարարության խոսքը, Արցախը դեռ խնդիր ունի:
Մանարմասները՝ տեսանյութում: