Պատերազմ սանձազերծելով Ալիևը փորձում է ադրբեջանցիների ուշադրությունը շեղել «Պանամագեյթ»-ից
Լեռնային Ղարաբաղի վրա զանգվածային հարձակման որոշումն Իլհամ Ալիևը կայացրել է այն բանից հետո, երբ Ադրբեջանի Անվտանգության ծառայությունները զեկուցել են ապրիլի սկզբին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի համատեղ (ICIJ) նախագծի արդյունքների հրապարակման մասին:
Այդ արդյունքներով՝ Իլհամ Ալիևի ու նրա մերձավորների անունները շրջանառվում են միլիարդավոր դոլարների հասնող օֆշորային գործունեության մեջ, ինչը նավթի գներից տուժած Ադրբեջանում կարող էր միջուկային ռումբի էֆեկտ ունենալ:
Պատերազմ սանձազերծելով Իլհամ Ալիևը փորձում է ադրբեջանցիների ուշադրությունը շեղել «Պանամագեյթ»-ից: