ՀՀ ՄԻՊ-ը Հայաստանի իրավապաշտպանների հետ մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի և Արա Ղազարյանի հետ աշխատանքային հատուկ այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
ԼՂՀ այցի նպատակն է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ տեղում անմիջապես ուսումնասիրել և ծանոթանալ քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական զինվորական ուժերի կողմից իրականացված ոտնձգություններին և խաղաղ բնակիչների իրավունքների խախտման հետևանքով ստեղծված իրավիճակին: