Կենտրոնական զինվորական հոսպիտալում գտնվող 12 զինվորներից միայն մեկի վիճակն է գնահատվում ծայրահեղ ծանր
Արցախում ադրբեջանական զինուժի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներից 12-ը գտնվում են Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալում. երկու վիրավորներին Արցախից տեղափոխել են երեկ երեկոյան:
Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը, 12 զինծառայողներից 11-ի առողջական վիճակը գնահատվում է կայուն, իսկ մեկ զինծառայողի՝ Հայկ Թորոսյանի վիճակը՝ ծայրահեղ ծանր:
Նրա խոսքերով՝ ժամկետային զինծառայող 19-ամյա Հայկ Թորոսյանը ստացել է հրազենային գանգուղեղային վնասվածք, զինվորը միացված է արհեստական շնչառական ապարատին:
Ինչ վերաբերում է մնացած վիրավորներին, ապա, ըստ Արամ Ասատուրյանի, մի քանիսի առողջական վիճակը գնահատվում է ծանր, իսկ մնացածներին էլ՝ միջին ծանրության: «Բոլորը վիրավորներին վիրահատել ենք: Երկու զինվոր գտնվում են վնասվածքաբանության բաժանմունքում, նրանց վիճակը միջին ծանրության է: Նրանք ունեն վերջույթների բեկորային վնասվածք»,- ասաց հոսպիտալի ղեկավարը՝ հավելելով, որ վերակենդանացման բաժանմունքում էլ գտնվում է երեք զինվոր:
Հարցին, թե ինչպես է որոշվում, թե որ զինվորին պետք է տեղափոխել Երևան, Արամ Ասատուրյանը պատասխանեց, որ իրենց մոտ տեղափոխվում են՝ ըստ բժշկական ցուցումների և անհրաժեշտության:
«Մենք պետք է միշտ պատրաստ լինենք և թեթևացնենք առաջնագծում գտնվող հոսպիտալների ծանրաբեռնվածությունը: Դրա համար գրեթե բոլորին մեզ մոտ ենք տեղափոխում»,- ընդգծեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտի ԲԿ-ում այս պահին բուժում է ստանում 5 վիրավոր, վիրավորված երեխաների մոտ էլ առկա է դրական դինամիկա
- Վիրավորված զինվորների վիճակը կայուն է. հոսպիտալի փոխտնօրեն
- Երևանի Զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 10 զինծառայող
- Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաները դուրս են եկել շոկից, գիտակցությունը պարզ է
- Ասատուրյան. Ստեփանակերտի հոսպիտալից Երևան է տեղափովել վիրավոր երեք զինծառայող
- Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաների վիճակը կայուն ծանր է
- Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վ.Գրիգորյանը. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները