Քաղաքական 10:55 04/04/2016 Հայաստան

Ադրբեջանի նախագահը` միջազգային հերթական կոռուպցիոն սկանդալի կիզակետում

Նախօրեին երեկոյան գերմանական «Suddeutsche Zeitung» պարբերականը «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում» (ICIJ) կազմակերպության հետ համատեղ հրապարակել է Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունների փաստաթղթերի հսկայածավալ ցանկ, որն ակնթարթորեն հեղեղել է միջազգային առաջատար լրատվամիջոցներն ու սոցիալական կայքերը։

Ինչպես տեղեկացնում է «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը», խոսքը վերաբերում է պանամական «Mossack Fonseca» իրավաբանական ֆիրմայի շուրջ 40 տարվա ամենօրյա փաստաթղթային շրջանառությանը, որը շուրջ 11,5 միլիոն առանձին փաստաթղթերի տեսքով հայտնվել է հետաքննող լրագրողների ձեռքում։

Գաղտնազերծված փաստաթղթերը լույս են սփռում աշխարհի գործող ու նախկին նախագահների, հայտնի քաղաքական գործիչների, հասարակական նշանակության այլ անձանց կողմից գումարների լվացման, հարկերից և պատժամիջոցներից խուսափելու մեխանիզմների վրա, որոնք իրագործվել են տվյալ ֆիրմայի միջոցով օֆշորային ընկերություններ գրանցելու ճանապարհով։

Շուրջ մեկամյա լրագրողական գործունեությունը, որի ընթացքում մշակվել, դասակարգվել և սկանավորվել են փաստաթղթերը, ինտերակտիվ քարտեզի տեսք է ստացել, որը մի քանի լեզուներով զետեղված է նշված պարբերականների կայքէջերում։ Լրագրողների կոնսորցիումը հայտնում է, թե տվյալների ամբողջական հրապարակումը սպասվում է մայիս ամսին։

Ընդհանուր առմամբ, բաց հասանելիություն նետված փաստաթղթերում խոսք է գնում տասնյակ նախկին և ներկայիս պետությունների ղեկավարների մասին, և ինչպես միջազգային մասշտաբի այլ կոռուպցիոն սկանդալներում, այստեղ ևս իր ուրույն տեղն է զբաղեցրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` ընտանիքի անդամների և հարազատների ողջ կազմով։

Կոնսորցիումն Ադրբեջանի ղեկավարի մասին որպես ներածական նշում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վարում է ճոխ ու շվայտ կյանք` երկրի տնտեսության համարյա բոլոր բնագավառներում ունեցած ֆինանսական մասնաբաժինների հաշվին։ Նրա կինը` Մեհրիբան Ալիևան սերում է ազդեցիկ և արտոնյա Փաշաևների ընտանիքից, որի տնօրինության ներքո են գտնվում բանկեր, ապահովագրական և շինարարական ընկերություններ, հեռուստաըներություն, ինչպես նաև կոսմետիկայի խանութների ցանց։ Նա նաև ղեկավարում է «Հեյդար Ալիև» հիմնադրամը, Ադրբեջանում գերիշխող դիրք զբաղեցնող բարեգործական ընկերություն, որը կանգնած է կառուցապատվող դպրոցների, հիվանդանոցների ու խոշոր սպորտային կոմպլեքսների հետևում։ Ալիևների ավագ դուստրը` Լեյլան, «Բաքու» ամսագրի խմբագիրն է, և քրոջ` Արզուի հետ ֆինանսական մասնաբաժիններ ունի երկրի արևմտյան Չովդար գյուղում գործող ոսկու հանքավայրում, ինչպես նաև Ադրբեջանի առաջատար բջջային օպերատոր «Ազերֆոն» (Azerfon) ընկերությունում։

Արզուն նաև զգալի մասնատեր է «SH Հոդինգում» (SW Holding), որը տնօրինում  է ադրբեջանական «Ազալ» ավիաընկերությանն առնչվող համարյա բոլոր բիզնես ոլորտները, օդանավերում սննդի մատակարարումից ընդհուպ մինչև օդանավակայանի հարկերի։ Երկու քույրներն ու նրանց եղբայրը Դուբայում ձեռք են բերել ունեցվածք, որը 2010 թ-ին գնահատվել էր շուրջ 75 միլիոն դոլար։ Հեյդարը Դուբայում գնված շուջ 44 միլիոն դոլար արժողությամբ ինը շքեղ դղյակների տեր է։ Նախագահ Ալիևի քույրը` Սևիլ Ալիևան, ով տևական ժամանակ է բնակություն է հաստատել Լոնդոնում, Ադրբեջանում հիմնադրել է «Space TV»  հեռուստաընկերությունը, որն հիմնականում լուրեր և զվարճանքի թողարկումներ է հեռարձակում:

Եվ այսպես, «Mossack Fonseca» ֆիրմայի փաստաթղթերի ուսումնասիրությունը ի հայտ է բերել Ալիևների անվան հետ կապված մի շարք ընկերություններ, որոնց գործունեության ոլորտն են՝ ոսկու հանքերի շահագործումը, անշարժ գույքն ու բիզնեսը։

«2005թ-ին նախագահի Ալիևի կինը` Մեհրիբան Ալիևան նշվել էր, որպես Պանամական «UF Universe Foundation» ընկերության երկու տնօրեններից մեկը։ Ընկերությունը ձևավորվել էր  2003թ-ին։ 2005 թ-ին «Mossack Fonseca» ֆիրմային Ալիևների անունից ուղարկված ծավալուն հայտով  նախատեսվում էր, որ «UF Universe Foundation» պետք է վերահսկողություն սահմանի «AtaHolding» ընկերության նկատմամբ, որն ադրբեջանական խոշոր կոնգլոմերատ է։

2005 թ-ին մեկ այլ հայտով նախագահ Իլհամ Ալիևի երեք երեխաներն ու ադրբեջանական հարկային ծառայության բարձրաստիճան մեկ պաշտոնյա գրանցվել են որպես նշյալ ընկերության շահառուներ։ Իրականացված գործարքով ևս երկու գաղտնի ընկերություններ են հիմնադրվել նույն «Mossack Fonseca»-ի միջոցով, սակայն պարզ չէ, արդյոք հայտի գրանցումը երբևէ ընդունվել է։

«UF Universe Foundation» ընկերության գործունեությունը դադարեցվել է 2007 թ-ին, սակայն արդեն 2014 թ-ի հունվարին կոնգլոմերատի ներկայացուցիչը կրկին դիմել է «Mossack Fonseca»-ին այն նորից ակտիվացնելու հայտով։ Բացի վերոնշյալից, Ալիևի դուստրերը տնօրինում են Պանամայում գրանցված օֆշորային ևս մեկ և Վիրջինյան կղզիներում գրանցված երկու ընկերությունների։ Պանամական ընկերությունը գզալի մասնաբաժին ունի Ադրբեջանում ոսկու հանքավայրերի շահագործմամբ զբաղվող ընկերությունների կոնսորցիումում։ Բացի այդ, նախագահ Ալիևի քույրն «BVI» ընկերության միակ շահառուն և սեփականատերն է, որը գրանցվել է 2005թին։ Որպես սեփականատիրոջ գրանցման հասցե նշվել էր Լոնդոնի արևմտյան արվարձանը, որտեղ բնակարանների միջին արժեքը կազմում է 9 միլիոն դոլար», -գրում է կոսորցիումը։

Նշվում է, թե գաղտնազերծված փաստաթղթերի կապակցությամբ լրագրողների կողմից Ալիևի ընտանիքին ուղղված բազմաթիվ հարցումներն անպատասխան են մնացել։ Ալիևների գործարքների մասին պատմող էջին կցված են գաղտնազերծված նամակագրության նմուշներ, որոնք վերաբերում են նշյալ ընկերությունների հայտերի գրանցմանն ու վերաձևակերպմանը։

Հրապարակման մեջ ինտերակտիվ քարտեզի տեսքով պատկերված են Իլհամ Ալիևի ընտանիքի ամեն մի անդամին առնչվող օֆշորային ընկերություններն ու միջնորդ կազմակերպությունների փոխհարաբերությունները։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:23
Նոր սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում. Հայտարարության հեղինակն Ալեն Սիմոնյանն է
ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է Հայաստանի խորհրդարանին հարցում անել՝  Ռուսաստանի մասին Ալեն Սիմոնյանի ելույթի...
Աղբյուր` Panorama.am
12:50
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:27
Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ արագ արձագանքման խմբեր է ուղարկել հիվանդանոց ու ոստիկանական ստորաբաժանումներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին պարզապես զրկել է ազատությունից. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ Ձերբակալվածների պահման վայրում, գործընկեր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
11:09
Արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Երկրորդ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
11:35 24/04/2024

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}