ՀՀ նախագահ. Ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները՝ ամեն մետրի համար տալով մեկից ավելի զոհ
ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Ադրբեջանի հերթական լկտի պահվածքի վերջին դրսևորում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, որում ասվում էր, թե իբր մարդասիրական քաղաքականությունից ելնելով` Ադրբեջանը միակողմանիորեն դադարեցնում է պատասխան գործողությունները «թշնամու նկատմամբ» և սկսում կյանքի կոչել ազատագրված տարածքների պաշպանության ամրապնդման ծրագիրը:
«Ես ձեզ հավատացնում եմ, որ որևէ տարածք ադրբեջանցիները չեն ազատագրել, այս պահին ողջ շփման գծի երկայնքով ընդամենը մի փոքրիկ հատված հարավում և մի փոքրիկ հատված հյուսիսում, որ հույս ունեմ՝ մինչև մեր շփումն ավարտենք, այլևս այդ հատվածը հյուսիսում չի լինի, ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները՝ տալով ամեն մետրի համար մեկից ավելի զոհ»,-երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորմամբ, ասել է ՀՀ նախագահը:
Նա ընդգծել է, որ սրանով Ադրբեջանը կրկին մոլորեցնում է միջազգային հանրությանը և փորձում ստեղծել նախադրյալներ իր կողմից սանձազերծված ռազմական գործողությունները և դրանց հետագա շարունակությունը քողարկելու համար:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահ. Անհրաժեշտ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային կարողությունների զգալի ավելացում
- ՀՀ նախագահ. Եթե ռազմական գործողությունները շարունակվեն, ՀՀ-ն ճանաչելու է ԼՂ անկախությունը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին