Տեսել ենք լուսանկարներ, մտահոգված ենք. Ջեյմս Ուորլիքը մարդու իրավունքների խախտումների մասին
«Մենք խիստ մտահոգված ենք մարդու իրավունքների բոլոր խախտումների մասին հաղորդումներով, տեսել ենք լուսանկարներ»,- Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով հարցին, թե ադրբեջանական բանակի կողմից արձանագրվել է ԼՂՀ-ում քաղաքացիական անձանց սպանության դեպքեր, ինչպես նաև նրանց գործողությունները հիշեցնում են ԻՊ ահաբեկիչների գործելաոճը, հայկական կողմը հայտարարել է, որ ունի փաստեր դա ապացուցելու համար:
Նա նշեց, որ հանդիպել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ, խնդրել են ճշգրտորեն դիտարկել, թե ինչ է տեղի ունեցել:
«Մենք այս հարցը բարձրացրել ենք մայրաքաղաքներում: Կրկնում եմ, որ խիստ մտահոգված ենք, անհանագստացած մարդու իրավունքի ցանկացած ոտնահարմամբ»,- ասաց Ջ. Ուորլիքը:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
- «Позор». Բողոքի ակցիայի մասնակիցները ՌԴ դեսպանատան դիմաց են
- Բողոքի ակցիա. «Համանախագահներից պահանջում ենք բանակցություններում ապահովել բացառապես եռակողմ ձևաչափը»
- «Ճանաչում». Բողոքի ակցիա ԱԳՆ շենքի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Չեմ կարող ասել՝ինչու Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներից, բայց կարևորագույն առիթ էր.Ստեփանյան