Առողջություն 13:40 15/04/2016 Հայաստան

Առողջապահության համակարգը չորսօրյա պատերազմի ժամանակ` ըստ ԱՆ-ի

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական վերջին իրադարձությունների, չորսօրյա արյունալի պատերազմի ժամանակ ևս բժիշկները հայտնվեցին զինվորի կողքին՝ առաջնագծում: Այս ռազմական գործողությունները փորձություն էր ոչ միայն զինվորների, այլև բժիշկների համար: 

Որքանո՞վ էր առողջապահության համակարգը պատրաստ նման կայծակնային գործողություններին:

Ահա այս թեմայի շուրջ էր Panorama.am-ի թղթակցի զրույցը ՀՀ առողջապահության նախարարության Անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանի հետ:

Նրա խոսքերով՝ առաջին իսկ պահից ոչ միայն պրոֆեսիոնալ բժիշկները, այլև ապագա բժիշկներն իրենց պատրաստամակություն են հայտնել մեկնել պատերազմական գոտի:

«Նրանց կողմից առաջնագիծ մեկնելու ցանկությունն աննախադեպ էր: Հարյուրավոր բժիշկներ, բուժքույրեր, նույնիսկ բժշկական համալսարանի ուսանողներ  դիմում էին առողջապահության նախարարություն՝ կամք հայտնելով անհրաժեշտության դեպքում մեկնել Արցախ»,- ասաց նա՝ հավելելով, որ Արցախում մարտական գործողությունների առաջին իսկ օրից ՀՀ առողջապահության նախարարությունն աշխատանքները համակարգել է իրավիճակին համապատասխան։

Այդ օրերին նախարարությունն անցել է ուժեղացված ռեժիմի, սահմանվել են շուրջօրյա հերթապահություններ և սկսվել են բժշկական կամավորական բրիգադների ձևավորումը, որոնք անհրաժեշտության դեպքում անմիջապես տեղափոխվում էին ԼՂՀ և Սյունիքի  բժշկական կենտրոններ, քանի որ հենակետային հիվանդանոցներ էին բացել նաև Սյունիքում՝ հիմնականում Գորիսի բժշկական կենտրոնի բազայի վրա:

Ըստ նրա՝ Արցախի Հանրապետություն մեկնած բժիշկներն անցել են ռազմաբժշկական վարչության, ինչպես նաև ԼՂՀ առողջապահության նախարարության տրամադրության տակ և մասնագիտական գործունեություն են ծավալում ԼՂՀ-ի  բժշկական կազմակերպություններում և դաշտային հոսպիտալներում:

Սամվել Սողոմոնյանի խոսքերով ՝ ձևավորված  մասնագիտական խմբերում հիմնականում ընդգրկված են ընդհանուր վիրաբույժներ, վնասվածքաբան-օրթոպեդներ, նյարդավիրաբույժներ, անոթային, պլաստիկ և վերականգնողական  վիրաբույժներ, շտապօգության բիգադներ՝ համապատասխան մեքենաներով:

«Ըստ մեր վերլուծական տվյալների, ելնելով վիրավորներին մատուցած բժշկական ծառայության արագությունից, որակից և այն թվաքանակից, թե քանի վիրավորի դեպքում քանի մահ ենք ունեցել, ինչպես նաև քանիսին է հաջողվել փրկել, ապա պետք է ասեմ, որ առողջապահության համակարգն այս քառօրյա պատերազմի ժամանակ դրսևորեց միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան պատրաստվածություն և արձագանք: Նշեմ, որ բոլոր վիրավորներից մենք հոսպիտալային օղակում կորցրեցինք ընդամենը մեկին: Այսինքն՝ բոլոր այն  դեպքերում, երբ հաջողվեց մարտադաշտից հիվանդին հասցնել մինչև վիրահատարան ՝ մենք կարողացել ենք տուժածին փրկել: Միայն մեկ դեպքում չհաջողվեց, քանի որ վիրավորի գրեթե բոլոր օրգանները վնասվել  էին արկի պայթյունից և դրանք համատեղելի չէին կյանքի հետ»,-հայտնեց Սամվել Սողոմոնյանը:

Հաջողվել է նաև ԼՂՀ բժշկական կազմակերպություններից  տուժածներին տեղափոխել Գորիսի հիվանդանոց, այնուհետև՝  Երևան, որը շատ կարևոր է ռազմաբժշկական գործունեության արդյունավետության տեսակետից:

«Չի կարելի վիրավորին մինչև ավարտական բուժման փուլը թողնել նույն տեղում, մենք անընդհատ պետք է բեռնաթափենք Արցախի հիվանդանոցները, որպեսզի նոր հնարավոր վիրավորներ լինելու դեպքում հիվանդանոցներն անհրաժեշտ բուժօգնություն ցույց տան: Մենք հիվանդներին անհրաժեշտության դեպքում տեղափոխում էինք ուղղաթիռներով: Նրանք այն վիրավորներն էին, որոնք անհապաղ արագ Երևան հասցնելու և նեղ մասնագիտական բուժօգնություն ցույց տալու անհրաժեշտություն ունեին»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնն իր կադրային համալրվածությամբ, սարքավորումների հագեցվածությամբ  ոչնչով չի զիջում, շատ դեպքերում նույնիսկ ավելին է, քան Երևանի խոշոր բժշկական կենտրոնների հագեցվածությունը, սակայն բեռնաթափում պետք է լիներ:

Ըստ նրա՝ Արցախում իրականացվել են ամենաբարդ վիրահատություններ:

Արցախ մեկնած բժիշկների համար որպես չափանիշ հաշվի է առնվել նրանց արհեստավարժությունը և երկար տարիների փորձը. «Նրանցից շատերն արդեն անցել էին արցախյան պատերազմի բոհով, նրանց կուտակած փորձն անգնահատելի էր: Եւ Արցախ մեկնած բոլոր բժիշկները պրոֆեսիոնալ են: Դրանով է բացատրվում այն, որ Արցախում այս օրերին ունիկալ վիրահատություններ են արվել ռազմադաշտային պայմաններում, ընդհուպ մինչև կարողացել ենք ոտք, վերջույթ փրկել անդամահատումից, վնասված անոթներ վերականգնել: Այսինքն՝ սրանք վիրահատություններ են, որոնք հիմնականում որպես կանոն երրորդային մակարդակի՝ նեղ մասնագիտական կենտրոններում են իրականացվում, բայց մենք աշխատանքը ճիշտ կազմակերպելու արդյունքում կարողացել ենք նման վիրահատություններ անել նաև ռազմադաշտային պայմաններում և ձևավորված հոսպիտալներում»:

Սամվել Սողոմոնյանը նկատեց, որ առողջապահության համակարգը մինչև մարտական գործողությունների սկսվելը, պատրաստ էր նման սցենարների զարգացմանը: Նա հիշեցրեց, որ 2015թ. Հայաստանում անցկացվել է «Շանթ 2015» մարտավարական զորավարժությունները, որոնց մեջ  մեծ ներգրավվածություն ուներ նաև առողջապահության համակարգը: Եւ բոլոր այդ սցենարները քառօրյա պատերազմի ժամանակ կիրառվեցին: 

Նա վստահեցրեց, որ ներկայումս ՀՀ առողջապահության համակարգը ի զորու է հաղթահարել շատ ավելի բարդ խնդիրներ, ցանկացած ռազմական գործողությունների դեպքում պատրաստ է պատշաճ մակարդակով կազմակերպել և իրականացնել իր առջև դրված խնդիրները:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:24
Ահազանգ. Արմատախիլ են անում Ալեք Մանուկյան փողոցի ծառերը
Երևանի կենտրոնի ծառերի ապագան վտանգված է։ Այսօր արմատախիլ անելու հերթը Ալեք Մանուկյան փողոցի ծառերինն է։ Ծանր տեխնիկան  քոքահան է անում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Վարսեն Աղաբեկյանն ընդգրկվել է Պաղեստինի կառավարության կազմում
Պաղեստինի նախագահ Մոհամեդ  Աբասը հրամանագիր է ստորագրել՝ վստահություն հայտնելով Պաղեստինի տասնիններորդ կառավարությանը, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կխնդրեի լսումներին ներառել հակադիր կարծիք ունեցողներին, այլապես կարող ենք իրար ջան ասել՝ ջան լսել. Արսեն Թորոսյան
«ԱԺ-ն որպես քաղաքական մարմին, ի դեմս Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի, հնարավորություն է տալիս մասնագետներին, շահառու ուժերին...
Աղբյուր` Panorama.am
13:34
Անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան
«Օրացույցի յուրաքանչյուր նոր օր սոցիալ-քաղաքական սպասումների անտանելի ծանրության տակ ավելի ու ավելի է դառնում անտանելի ու ծանր»։
Աղբյուր` Panorama.am
13:17
Հունաստանի ափերի մոտ երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի Պելոպոնես թերակղզու մերձակայքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։ 5,4...
Աղբյուր` Panorama.am
13:07
ՊԵԿ. Առցանց անմաքս առևտրի շեմը նվազեցվել է
2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
Աղբյուր` Panorama.am
13:00
Հորը բռնության ենթարկած, հարևան կնոջը սպանած տղամարդուն տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն
Հարևան կանանցից մեկի նկատմամբ էլ սպանության փորձ էր կատարել։ Նրան մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am
12:49
ՍԱՏՄ-ն ժամկետանց ձվեր է հայտնաբերել
Մարտի 31-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական...
Աղբյուր` Panorama.am
12:38
Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Երևանում քաղաքապետարանը լայն թափով փողոցների ողջ երկայնքով իրականացնում է ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր...
Աղբյուր` Panorama.am
12:29
Գևորգ Դաբաղյանը ծիրանափողի հնչյունները կհասցնի Նովոսիբիրսկ, ապա Ամստերդամ
Երաժշտական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում Նովոսիբիրսկ երկրամասում ապրիլի 3-5-ը կայանալու է «Դուդուկի առեղծվածը» խորագրով համերգ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
«Այսօր դիմում եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին»,-հայտարարել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:22
Վարոսյանը՝ Ռշտունու որոշման մասին. Իշխանությունները ո՞նց լուծեցին այդ հարցը, ժամանակը ցույց կտա
Վերջին մեկ ամսվա ընթացքում դադարեցվեցին չորս դատավորների լիազորություններ, երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին էլ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան
12:39 29/03/2024

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}