Հասարակություն 18:46 22/04/2016 Հայաստան

«Aurora Dialogues». «Հայաստանից աշխարհին ներկայացվելու է նոր նյութ»

Երևանում ապրիալի 23-ին կայանալիք «Aurora Dialogues» քննարկումներին մասնակցելու են մարդիկ, ովքեր յուրաքանչյուր օր առերեսվում են ցեղասպանության հանցագործությունների հետևանքներին, այն վերապրած մարդկանց ճակատագրերի հետ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Երևանում կայանալու է «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությունը:  Ապրիլի 23-ին կազմակերպվելու է «Aurora Dialogues» քննարկումները, որն անցկացվում է Երևանում նույն օրը ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի շրջանակներում և հովանու ներքո:

«Կարծում եմ՝ այդ երկխոսությունը կարող է երկարատև գործընթացի  հիմք դառնալ: Մենք` որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, որպես պետություն, կարող ենք միջազգային օրակարգում սկսել հետապնդել միջազգային իրավունքի անպիսի վերանայման գործընթաց, որը կբերի ցեղասպանության հանցագործության վերապրողների իրավունքների պաշտպանության միջազգային ընթացակարգերի ամրապնդմանը: Դա է մեր նպատակը»,- ասաց Վ.Սարգսյանը:

Ասուլիսին ներկա 100LIVES և «Ավրորա» նախաձեռնության գլխավոր տնօրեն Արման Ջիլավյանը նշեց, որ այդ միջոցառման ընթացքում առաջին անգամ կներկայացվի մի նոր նյութ, որը միջազգային հետաքրքրություն կունենա: Ըստ նրա, խոսքը The Humanitarian Index -ի (Մարդասիրության ցուցանիշ) մասին է, որը կփորձի աշխարհին հայտնել, թե հումանիտար որ թեմաներն են այսօր ավելի հետաքրքիր հասարակությանը, որ երկրներում որ թեմաներն են ավելի շատ հուզում, որքանով է հասարակությունը ճիշտ կամ սխալ  հասկանում և ընկալում  հումանիտար թեմաները:

«Շատ կարևոր է, որ այդ նոր նյութը Հայաստանից է, և նոր ինֆորմացիա ենք ներկայացնում աշխարհին: Այն փաստը, որ այս նյութը գալիս է Հայաստանից, «Ավրորա» մրցանակից, որը տրվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից, Հայոց ցեղասպանության թեման նորովի է բարձրացնում,  այն ստանում է միջազգային նոր հնչողություն»,- նեց Արման Ջիլավյանը:

Ապրիլի 23-ին 100 LIVES և «Ավրորա» մրցանակ նախաձեռնությունը  կազմակերպում  են  Aurora Dialogues  քննարկումներ՝ աշխարհի առաջատար գիտնականների, բարերարների, մեդիա փորձագետների և մարդասիրության ոլորտում հայտնի անձանց մասնակցությամբ: Այն մասնագիտական քննարկումների շարք է՝ նվիրված մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին ու մարտահրավերներին աշխարհում։ լույթների, քննարկումների և հարցուպատասխանի միջոցով՝ Aurora Dialogues-ը նպատակ ունի սկիզբ դնել հանրային քննարկումների, որոնք կանդրադառնան անցյալից դասեր քաղելու, ներկայում գործելու և ավելի լավ ապագա ձևավորելու կարևորությանը։ Կքննարկվեն մարդասիրական ոլորտի հիմնախնդիրների ներկա վիճակը, փախստականների համաշխարհային ճգնաժամը, մարդասիրության գործում կանանց դերը և հումանիտար ճգնաժամերի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու հարցում զանգվածային լրատվության հնարավորությունները։ Այս քննարկումները հնարավորություն են տալիս «Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար Հայաստան ժամանած հյուրերին  մտքեր ու տեսակետներ փոխանակել վերոնշյալ մարտահրավերներին դիմագրավելու լավագույն ուղիների ընտրության շուրջ։ Aurora Dialogues  քննարկումներն ուղիղ կհեռարձակվեն հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն:

«Ավրորա» մրցանակի մասին
Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության և նշանակության համար։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, որոնք փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար և բացառիկ ջանքերով: Դափնեկիրն ստանալու է 100․000 ԱՄՆ դոլարի պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն. 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Էլի Վիզելը, Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը և օսկարակիր դերասան ու բարերար Ջորջ Քլունին։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:36
ՄԻՊ. Ադրբեջանական կրակոցները խաթարել են Վերին Շորժայի հանգիստը, բնակիչները ստիպված են եղել ողջ գիշեր պատսպարվել
Ահազանգեր են ստացվել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը կրակել են նաև հուլիսի 24-ին, առավոտյան ժամը՝ 11։30-ից մինչև 12։00-ի սահմաններում։
Աղբյուր` Panorama.am
20:34
Թիկունքը բաց էր ու անպաշտպան...
Սյունիքի համայնքապետերն ակնհայտորեն խանգարում էին Սյունիքի հարցում գոյություն ունեցող ինչ-ինչ ծածուկ պայմանավորվածություններին:
Աղբյուր` Panorama.am
20:00
Պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում կիրականացվեն հնագիտական ուսումնասիրություններ
Հուլիսի 23-ին համագործակցության քառակողմ հուշագիր է կնքվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀգիտությունների ազգային...
Աղբյուր` Panorama.am
19:51
Հանքավայրի շահագործումից տուժած քաղաքացին դիմել է դատարան
Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի Մեծ Այրում և Ճոճկան գյուղերից 70 քաղաքացի   դատական հայց է ներկայացրել  «Ախթալայի...
Աղբյուր` Panorama.am
19:42
Դիետոլոգը նշել է շաքարային դիաբետի զարգացումից խուսափելու ուղիները
Բժիշկ-դիետոլոգ, դիետոլոգների և նուտրիցիոլոգների ազգային ասոցիացիայի անդամ Մարինա Մաքիշան նշել է սննդի կանոնները, որպեսզի նվազեցնի շաքարային...
Աղբյուր` Panorama.am
19:28
Դիետոլոգն ասել է, թե ինչ ուտել քնելուց առաջ
Սննդաբան Ալեքսեյ Կովալկովը անվանել է լավագույն կերակուրները քնելու առաջ նախուտեստի համար: Փորձագետի խորհուրդներով տեսանյութ է հրապարակվել նրա...
Աղբյուր` Panorama.am
19:13
Հակաբիոտիկները փոխում են ուղեղի կառուցվածքը
Հետազոտության հեղինակները կոչ են անում կրճատել հակաբիոտիկների կիրառումը հղիների և նորածինների բուժման ժամանակ:Հաղորդում է...
Աղբյուր` Panorama.am
19:08
Իրավապահները հերթական անգամ քաղաքական հրահանգ են կատարում. «Հայաստան» դաշինք
Ոստիկանությունը խոչընդոտել է կազմակերպել Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը
Աղբյուր` Panorama.am
19:04
Իսպանիան կդառնա նոր Հոլիվուդ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նախատեսում է երկիրը «վերածել» Հոլիվուդի: Երկրի իշխանությունները 1,6 միլիարդ եվրո կներդնեն...
Աղբյուր` Panorama.am
19:03
24.07.2021. Այսօր զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել: Զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Ռուսների ավելի քան 40% -ը կարծում է, որ բարեկեցիկ կյանքով ապրող մարդիկ են այցելում ցուցահանդեսներ
Ռուսների ավելի քան 40% -ը կարծում է, որ գեղարվեստական ցուցահանդեսներ այցելելը հասանելի է միայն լավ ֆինանսական վիճակ ունեցող մարդկանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:36
Ախալցիխեի հիվանդանոցից Ղրիմի-Կոնգոյի տենդով Թբիլիսի տեղափոխված կինը մահացել է
Սամցխե-Ջավախքում սա Ղրիմ-Կոնգոի երրորդ դեպքն է:
Աղբյուր` Panorama.am
18:27
Ուժերը ուղղել «Դեպի Սյունիք»
ՀՅԴ Երիտասարդականը մեկնարկում է «Դեպի Սյունիք» ծրագիրը:
Աղբյուր` Panorama.am
18:18
Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացու դին
Հուլիսի 24-ին, ժամը 12:13-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Համլետավան թաղամասի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:08
Հույս չկար, որ տղաս կապրի, բայց այսօր նա խոսում է, քայլում ու ուտում. Մկրտիչ Ավետիսյան
«Միշայիս վիճակը, եթե հաշվի առնենք կատարվածը, բարեբախտաբար այժմ լավ է։ Տղաս սկսել է խոսել»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմում է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 23 947 դեպք է հայտնաբերվել
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 23 947-ով՝ հասնելով 6102469-ի ։ Այս մասին շաբաթ լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
17:46
Լողացող մեքենաներ և գետ-փողոցներ.Սոչիում կրկին հեղեղ է
«Գազետայի» հաղորդմամբ,Սոչիում տեղացած առատ անձրևները մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ զանգվածային հեղեղումներ են առաջացրել քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ոստիկանությունն արգելել է Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը. Է.Պետրոսյան
«Ուրիշ տականք են դրանք, մարդկության համար դեռևս չբացահայտված տեսակ»։
Աղբյուր` Panorama.am
17:20
Տոկիո-2020. Արթուր Դավթյանը եզրափակչում է
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը անցել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի եզրափակիչ հենացատկից՝ 14,866 արդյունքով: Դավթյանը երկրորդ տեղով է անցել...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Աղբյուր` Panorama.am
16:55
Ստավրոպոլում անհայտ անձը կրակել ու սպանել է հայազզի ոստիկանին
Ռուսլան Աբովյանը եղել է ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալը։
Աղբյուր` Panorama.am
16:44
Լավրով. Հատկապես քրիստոնյա բնակչությունը տառապում է սիրիական հակամարտությունից
Հարյուր հազարավոր քրիստոնյաներ փախել են Մերձավոր Արևելքից, երբ այնտեղ սկսեցին «տնկել» ժողովրդավարություն, հատկապես քրիստոնյա...
Աղբյուր` Panorama.am
16:28
Փաշինյանին 200 հազար հոգի պատրաստ է հոշոտի, եթե իրենց ձեռքն ընկնի. Արծրուն Պեպանյան
«Հայ հասարկությանը չի կարելի թույլ տալ ընտրություն անել։ Ինքը չունի անհրաժեշտ քաղաքական մտածողություն, պետության գործերից չի հասկանում,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՅԴ-ական պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում Կանադայի հատուկ բանագնաց Ստեփան Դիոնին
Հուլիսի 22-ին ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի և Կանադայի հանձնախմբի համատեղ պատվիրակությունը՝ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ...
Աղբյուր` Panorama.am
16:07
Դերենիկ Մալխասյան. Սահմանային այս սրացումները կարող են ավարտվել անպատիվ խաղաղության պայմանագրի կնքմամբ
«Եթե երկրի գլխին բերած փորձանքի աղբյուրը մնում է իշխանության, ապա այդ փորձանքները բնության օրենքներով պետք է շարունակվեն»։
Աղբյուր` Panorama.am
15:55
Երկիրդ քո աչքի առաջ քանդում են, իսկ «փղիկ» Արմեն Սարգսյանը «կայֆավատ» է լինում Տոկիոյում. Արա Վարդանյան
«Վարչապետի պաշտնը զբաղեցնող թուրք ազգային գործիչ Նիկոլ Փաշաևը  խոստումներ ունի տված թե Ադրբեջանին, թե Թուրքիային, սակայն...
Աղբյուր` Panorama.am
15:46
Նորագյուղ թաղամասում հայտնաբերվել է նռնակ
Հուլիսի 24-ին, ժամը 11։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասում՝ ձորակի մեջ, հայտնաբերվել...
Աղբյուր` Panorama.am
15:34
Այս անձանց նկատմամբ իրականացվող քայլերը չեն կարող չդիտարկվել որպես քաղաքական հաշվեհարդարի դրսևորում. ԱԱԾ պահեստազորի սպաներ
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն միանում է Սյունիքի կալանավորված համայնքապետերին, ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի ղեկավարին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքին։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}