Իրավունք 17:49 24/04/2016

Գևորգ Դանիելյան. Պետք չէ Հայոց Ցեղասպանության հարցով նոր դատավարություններ նախաձեռնել

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

«Հայոց Ցեղասպանության հարցով հատուցում պահանջելու իրավական հիմքերը եղել են դեռ 1915-1921 թթ. կայացած դատավարությունների արդյունքներով»,-Ծիծեռնակաբերդի բարձունքում Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Գևորգ Դանիելյանը:

Նրա համոզմամբ,  դատական այդ ակտերը լիարժեք հիմքեր են տալիս  ոչ միայն  հատուցման խնդիր, այլև պատասախանտվության ենթարկելու և տարածքային պահանջներ առաջադրելու:

«Երևի թե տեղյակ եք, որ ընդամենը երեք տարի անց՝ օգոստոսի 30-ին այդ մարդիկ, կարելի է ասել, արդարացվեցին: Նույն  բանը եղավ Ռամիլ Սաֆարովի դեպքում, ճիշտ է չարդարացվեց, բայց ներում շնորհեցին, ու հետո այնպիսի արտոնություններ տվեցին, որոնք ավելի շատ բնորոշ են արդարացված մարդուն»,-ասաց  Գ. Դանիելյանը:

Իրավաբան գործչի համար ընդունելի չեն հայտարարությունները, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման փուլն ավարտվել է, սկսել է հատուցման փուլը:
«Ճանաչման գործընթացն ավելի շատ քաղաքական հարթությունում է, իմ խորին համոզմամբ, դա բացարձակապես չի  կարող փոխկապակցվել իրավական հիմքերի հետ: Ես դեմ եմ ծայրահեղություններին, օրինակ երբ ասում են, չարժե այդքան մտածել ճանաչման գործընթացի շուրջ, այդ  ուղղությամբ աշխատանքներ տանել, մարդկանց, պետություններին, խորհրդարաններին համոզել այդ հարցում»,-ասաց Դանիելյանը:

Նրա խոսքով, Հայաստանը պարզապես ցանկանում է՝ մյուսներն էլ հասկանան,  որ այն, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ, կարող է կրկնվել և կրկնվում է:

«Մենք չենք ուզում, որ ուրիշ երկրներում այսպիսի հուշակոթողներ կառուցվեն, որ իրենք էլ զոհերի հիշատակի օրեր ունենան, իրենք էլ այդ ցավը զգան: Բայց, ցավոք, իմ խորին համոզմունքն այն է, որ խնդիրը համարժեք դեռևս չի ընկալվում: Միգուցե մենք էլ քիչ աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ: Բայց գիտեք վերջին հաշվով պետք է լինի միջազգային կամք, հասկանան մարդիկ, որ առօրյա հոգսերից, տնտեսական խնդիրներից զատ, կան շատ ավելի  առարկայական վտանգներ, որոնք միգուցե այս պահին տեսանելի չեն, բայց եթե չես նկատում, չես արձագանքում, կարող են տեսանելի լինեն»,-ասաց Panorama.am-ի զրուցակիցը:

Դանիելյանը կարծում է, որ պետք չէ Հայոց Ցեղասպանության հարցով նոր դատավարություններ նախաձեռնել:

«Շատ հաճախ ասում են՝ ինչու՞ չենք դիմում Հաագայի կամ ՄԱԿ-ի դատարան: Սա կամ թյուրիմացություն է, կամ հարցին  մի քիչ սիրողական մակարդակով մոտենալու դրսևորում ընդամենը: Վերջիվերջո, եթե Թուրքիան դատական ակտերով ընդունել է, այդ դատական ակտերը երբևիցե չեն բողոքարկվել, չեն բեկանվել, դատավճիռ արձակած բոլոր դատավորներն 30 թվականին մահապատժի են  ենթարկվել, այսինքն նրանցից ընդամենը վրեժխնդիր են եղել: Բայց դա չի նշանակում, որ ակտերը բեկանվել են կամ ինչ-որ մեկն արդարացվել է»,-մանրամասնեց Դանիելյանը:

Նրա խոսքով, այս իրավիճակում Թուրքիան պետք է հաշվի նստի իր դատական ակտերի հետ, ոչ թե մեր հորդորների:

Գևորգ Դանիելյանի խոսքով, հայկական կողմը պետք է ձեռնպահ մնա դատական ատյաններին դիմելուց կամ ինչ-որ փորձեր անելուց, քանի որ մենք նոր փուլ ենք սկսելու, իբր ոչինչ տեղի  չի ունեցել:

«Սա շատ վտանգավոր է, մենք պետք է բարձրաձայնենք արդեն եղած դատական ակտերի մասին ու փորձենք գնահատական տալ արդեն միջազգային կազմակերպությունների միջոցով»,-ընդգծեց նա:
Իրավաբանն ուշադրություն է հրավիրում Թուրքիայի այն հայտարարություններին, որ իրենք իբր պատրաստ են արխիվները  բացել հետազոտողների, պատմաբաների առաջ:

«Ես ուղղակի տեղյակ պահեմ, որ այստեղ մեծ  կեղծիք կա, քանի որ նույն Թուրքիան հայտարարել է, որ  1915-21 թթ. քրեական գործերի նյութերն արխիվներում այլևս չեն պահպանվում, ոչնչացվել են: Ավելին, մոտ յոթ տարի առաջ հայտարարություն էր տարածվել, որ քրեական գործերի նյութերն ամենայն հավանականությամբ հափշտակվել են  հայերի կողմից»,-ասաց Դանիելյանը:

Նա հիշեցրեց, որ բացի թուրքական արխիվներից  դատավճիռներ են այլ տեղերում պահպանվել,  հիմա դրանցից մի քանիսը Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից հրապարակվում են:

«Դատավճիռներում կան նկարագրություններ, որոնք դասական իմաստով Ցեղասպանություն են: Դատավճիռներում հստակ նշվում է, որ ոչ թե պատերազմական գործողություններով թելադրված սպանություններ են եղել, այլ կոնկրետ էթնիկական շարժառիթներով, իսկ տեղաշարժն էլ եղել է ոչ թե մարդկանց անվտանգությունն ապահովելու նկատառումով, այլ նրանց հնարավորինս մատչելի ու դյուրին եղանակներով ոչնչացնելու նպատակով»,-ասաց նա:

Գ. Դանիելյանն անդրադարձավ նաև 1919-21 թթ. Թուրքական կողմի նախաձեռնած դատավարությունների պատճառներին:

«Այստեղ կար երկու հանգամանք. նախ միջազգային կազմակերպություններն արդեն հայտարարում էին, որ իրենք են ստեղծելու միջազգային դատական ատյաններ, եթե դա չանի Թուրքիան: Նախաձեռնած դատավարություններով Թուրքիան փորձեց մեղմել  հնարավոր զարգացումները: Երկրորդը,  տեղի էր ունեցել իշխանափոխություն: Ցանկացած երկրում, նման հետամնած երկրներում հատկապես, նոր  իշխանության եկած ուժերը միգուցե շատ հեռուն չնայելով փորձում են դատապարտել  նախորդ իշխանություններին: Այդ դատապարտումները սահմանափակված էին ոչ թե Հայոց Ցեղասպանության խնդիրներով, այլ հանգամանքով, որ Թուրքիայի նախկին իշխանությունները կորցրել էին տարածքների մի զգալի մաս՝ Իրաքը, Սիրիան, Կիպրոսի մի մասը: Այս հակասությունն էլ ինչ-որ կերպ օգնեց դատավարությունների անցկացմանը»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:52
Մեկ մարդ մահացել է Մինեապոլիսում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ
Մեկ մարդ մահացել է Մինեապոլիսում տեղի ունեցած անկարգությունների և կողոպուտների ժամանակ, որոնք երկու օր է շարունակվում են՝ մայիսի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
14:44
Հրդեհ է բռնկվել «Պապա-ֆուդ» պանդոկում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն այսօր գիշեր ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում հացատուն է այրվում։ Հրդեհի...
Աղբյուր` Panorama.am
14:40
Տանը՝ կորոնավիրուս, դրսում՝ անկազմակերպ բուժօգնություն
Փաստաբան Ինեսա Պետրոսյանը  վարակված է կորանավիրուսով։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա պատմել է, որ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:34
Apple-ը Paramount Pictures-ի հետ կաշխատի Սկորսեզեի նոր ֆիլմի վրա
Apple  ընկերությունը Paramount Pictures-ի հետ կաշխատի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Լուսնային ծաղկի  մարդասպանները» ֆիլմի վրա,...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ճապոնիայում հերքել են օտարերկրյա զբոսաշրջիկներին արժեթղթեր բաժանելու մասին տեղեկությունները
Ճապոնիայի տուրիզմի գործակալությունը հերքել է տեղեկությունները, ըստ որոնց, Տոկիոն արտերկրից ժամանած զբոսաշրջիկներին ճանապարհորդության ծախսերը...
Աղբյուր` Panorama.am
14:19
Ծնողների ավելի քան մեկ-քառորդը երազում է երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ ուղարկել
Համաճարակի հետևանքով անչափահաս երեխաների ծնողների ավելի քան 30%-ը ցանկանում է ճանապարհորդել, իսկ 27%-ը երազում է, որ իրենց երեխաները գնան դպրոց...
Աղբյուր` Panorama.am
14:10
Մեկ օրում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 371 դեպք
Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի 85 շրջաններում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8371 դեպք։ Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
14:03
Հիվանդներին տուն ուղարկելուց մի քանի օր անց միայն ԱՆ-ն հիշեց տնային բուժման խորհուրդների մասին
Արդեն մի քանի օր է՝ ինչ կորոնավիրուսով հիվանդներին չեն մեկուսացնում, բուժման ընթացքում գտնվողներին էլ տուն են ուղարկում։ Քաղաքացիներն այս...
Աղբյուր` Panorama.am
13:56
Արցախում արձանագրվել է առողջացման 11 նոր դեպք
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Շուշիի շրջանային բաժնի...
Աղբյուր` Panorama.am
13:50
Մեքենան գողացել են ու վթարի ենթարկվել
Ոստիկանության Տավուշի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ մայիսի 20-ին, կեսգիշերին մոտ, Բերդ քաղաքի 20-ամյա մի բնակիչ երկու անչափահասի հետ...
Աղբյուր` Panorama.am
13:44
Վիտալի Բալասանյան. Հենց Առաջին Հանրապետությունն է, որ հայկական պետական մտածողության սկիզբ դրեց
Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն ընդգծում է, որ մայիսի 28-ը մեր ազգային խորհրդանիշներից է, որն ամփոփում է ազգի անցած ճանապարհը և նրա փոխանցումը...
Աղբյուր` Panorama.am
13:35
Ինն ամսական Գոռն այսօր առաջին անգամ տուն է գնում
Նա ինն ամիս պայքարում էր ծանր հիվանդության դեմ։
Աղբյուր` Panorama.am
13:26
Մոսկվան Հաղթանակի շքերթի համար նոր հրավերներ կուղարկի բոլոր մասնակիցներին
Մոսկվայում հետաձգված և հունիսի 24-ին նախատեսված Հաղթանակի շքերթին մասնակցության կրկնակի հրավերներ կուղարկվեն բազմաթիվ նախագահների: Այս մասին,...
Աղբյուր` Panorama.am
13:17
Արցախի նախագահ. Տեսնում եմ Արցախն օր առաջ զարգացնելու հնարավորությունը
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում
Աղբյուր` Panorama.am
13:10
Ֆրանսիան հավանություն է տվել COVID-19-ի տեղորոշման հավելվածի կիրառմանը
Ֆրանսիայի Սենատը նախօրեին կողմ է քվեարկել վիճահարույց կորոնավիրուսի հավաստանշող կամ տեղորոշող ծրագրի թողարկմանը: 187-ը քվեարկել է հավելվածի...
Աղբյուր` Panorama.am
13:00
Ինչու է պետք թռիչքի ընթացքում անջատել հեռախոսը
Բրիտանացի օդաչուն հայտնել է, թե ինչու է պետք անջատել հեռախոսը օդային ճանապարհորդության ժամանակ, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։...
Աղբյուր` Panorama.am
12:47
Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել Սարդարապատի հուշահամալիրում
Արցախի հերոս, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել Սարդարապատի հուշահամալիրում` ի հիշատակ...
Աղբյուր` Panorama.am
12:40
ԱՄՆ Կոնգրեսում հետաձգել են Արտաքին հետախուզության մասին օրենքի վերաբերյալ քվեարկությունը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները հետաձգել են մայիսի 27-ին նախատեսված քվեարկությունը, որը վերաբերում էր արտասահմանյան հետախուզությանը...
Աղբյուր` Panorama.am
12:32
Չեխիայում մեկ օրում հաստատվել է COVID-19-ի 36 նոր դեպք
Չեխիայի Հանրապետությունում երկու օր է՝ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան ոչ մի դեպք չի գրանցվել, հայտնում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
12:24
Հասարակական կազմակերպությունները պահանջում են կիրառել երկշաբաթյա խստացված կարանտին
Ութ հասարակական կազմակերպություններ Հայաստանի  կառավարությանն ու պարետ Տիգրան Ավինյանին առաջարկում են առաջիկա 14 օրվա համար սահմանել խիստ...
Աղբյուր` Panorama.am
12:19
Աշխարհի լավագույն կատարողներն իրենց գիտելիքներն են փոխանցում հայ երաժիշտներին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Մաեստրո» խորագիրը կրող վարպետաց դասերի երրորդ պարապմունքը վարեց մեր ժամանակների...
Աղբյուր` Panorama.am
12:12
Արամ Առաջին. Վայ մեզ, երբ պատմական իրողությունները փոշիների տակ պահենք
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսը Հայաստանի առաջին Հանրապետության անկախության տոնի առիթով հղել է Հայրապետական պատգամ։
Աղբյուր` Panorama.am
12:05
Իրանում տղամարդն այրել է քրոջ տունը, որն ամուսնացել է առանց նրա համաձայնության
Իրանում այրվածքներից մահացել է 18-ամյա մի աղջիկ, երբ եղբայրն այրել է նրա տունը։ Այս մասին, ինչպես գրում է Regnum-ը, մայիսի 28-ին հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
11:57
Կարանտինի ընթացքում Ֆրանսիայում աճուրդների վաճառքը նվազել է 80% -ով
Ֆրանսիական պատկերասրահներն ու աճուրդային տները սկսում են բացվել՝ հետևելով սոցիալական հեռավարությունը պահելու միջոցառումներին։ artguide.com-ի...
Աղբյուր` Panorama.am
11:50
ԱՄՆ նախագահը պատրաստվում է սոցցանցերի մասին օրենք ստորագրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է սոցիալական ցանցերի գործունեության վերաբերյալ հրամանագիր ստորագրել, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
11:44
Վլադիմիր Գասպարյան. Ոչ մեկին չեմ ուզում վախեցնել, բայց թվերի սիմվոլիզմ կա
Տագնապ կա, որ հանրության բարոյական անկումը, բանակի անվանարկումը, Եկեղեցու մերժումը չկանգնեցնելու դեպքում նորից աղուհացով դիմավորելու ենք ինչ-որ մեկի բանակին:
Աղբյուր` Panorama.am
11:40
Առաջիկա 10 օրերի ընթացքում Վրաստանում կբացվեն տուրիստական օբյեկտները, այնուհետ գիշերային ակումբները
«Առաջիկա 10 օրերի ընթացքում 99%-ով կբացվեն տուրիստական օբյեկտները, վստահ եմ, դրան կհետևի գիշերային ակումբների բացումը»,- այս մասին...
Աղբյուր` Panorama.am
11:32
Կորոնավիրուսից ապաքինված Անդրեա Բոչելին արյան պլազմա է հանձնել
Աշխարհահռչակ իտալացի տենոր Անդրեա Բոչելին արյան պլազմա է հանձնել Պիզայի հիվանդանոցներից մեկում՝ բժշկական հետազոտությունների անցկացման համար:...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ըստ CNN-ի, Պենտագոնը պատրաստ է 125 միլիոն դոլար օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Պենտագոնը տեղեկացրել է Կոնգրեսին, որ Ուկրաինայի կառավարությունը անհրաժեշտ առաջընթաց է արձանագրել հիմնական բարեփոխումներում, և, հետևաբար, կարող է...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հունաստանը հերքում է COVID-19-ի դեմ բնակչության պատվաստումների մասին տեղեկությունները
Հունաստանը հերքել է տեղեկությունները, թե երկրում հունիսի 1-ից կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութեր են կիրառվելու, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}