Փոխնախարար. Թուրքական գյուղմթերքի ներկրման արգելքի մասին հրամանի անհրաժեշտություն չեմ տեսնում
ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 220-Ա հրամանով ժամանակավորապես արգելվել էր թուրքական և ադրբեջանական ծագում ունեցող կենդանական ու բուսական հումքի և մթերքի ներկրումը ՀՀ տարածք: Հրամանն ընդունել էր գյուղատնտեսության նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանը:
Գործող նախարար Սերգո Կարապետյանի՝ 2013-ի հունիսի 7-ի N103 հրամանով հանվեց ներմուծման ժամանակավոր արգելքը:
Հաշվի առնելով վերջին շրջանում թուրքական ապրանքներից հրաժարվելու վերաբերյալ ակտիվացած հայտարարություններն ու կոչերը՝ Panorama.am-ը գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանից հետաքրքրվեց, արդյո՞ք այս պահին քննարկվում է նման հրամանի հարց:
«Ես դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում»,-ասաց Գ. Պետրոսյանը:
Թե ինչու՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Փոխնախարար. Թուրքական գյուղմթերքի ներկրման արգելքը կնպաստի տեղական արտադրանքի գնային կայուն առաջարկին
- Որևէ մեկի մտքով այս պահին չի անցնում Թուրքիայից ապրանքների ներկրումը արգելել. Արծվիկ Մինասյան
- Պիպոյան. Նախ պետք է գնահատել թուրքական ապրանքների մրցունակությունը
- Գագիկ Մակարյան. Եթե լինի քաղաքական կամք, հնարավոր է հրաժարվել թուրքական ապրանքներից
- «Ոչ թուրքականին» պահանջով՝ կառավարության դիմաց ցուցարարները աղբամանը նետեցին թուրքական ապրանքները
- Չենք կարող վստահ լինել, որ թուրքական սնունդով մեր հանդեպ բակտերիական զենք չի կիրառվում. Ծովինար Կոստանյան
- Ողջունելի է ապրանքի վրայի «թուրքական չէ» մերժողական պիտակը. Թաթուլ Մանասերյան
- Պիպոյան. Հայ սպառողները չունեն հստակ ու ճշգրիտ տեղեկություն
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում