Ռեժիսոր Օլիվեր Սթոունը ներկա է եղել Հաղթանակի շքերթին՝ վավերագրական ֆիլմ նկարահանելու համար
Ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Օլիվեր Սթոունն այցելել է Մոսկվա: Գազետա.ռու կայքը գրում է, որ նա Կարմիր հրապարակում է եղել՝ նոր վավերագրական ֆիլմի նկարահանումների համար:
Նա հրապարակում է եղել նկարահանող խմբի հետ, հետևել է, թե ինչպես է անցկացվում շքերթը: Ռեժիսորը նաև շփվել է վետերաններից մեկի հետ:
Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 71-ամյակին նվիրված շքերթին մասնակցել է ավելի քան 10 հազար մարդ, 135 միավոր ռազմական տեխնիկա:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները