Նադեժդա Սավչենկոն պատրաստվում է մեկնել Եվրոպա՝ որպես ԵԽԽՎ անդամ
Ուկրաինացի օդաչու և Ռադայի անդամ Նադեժդա Սավչենկոն պատրաստվում է մեկնել Եվրոպա՝ որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ։ Այս մասին Սավչենկոն ասել է ուկրաինական ТСН հեռուստաընկերության հետ հարցազրույցում, գրում է Gazeta-ն։
Սավչենկոն նշել է,որ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյից ստացել է Եվրոպա գործուղումների ժամանակացույցը՝ որպես ԵԽԽՎ անդամ, և պատրաստվում է ներառվել ակտիվ աշխատանքներում։
Սավչենկոն ասել է, որ ժամանակացույցում ներառված են բոլոր իրադարձությունները, որոնք տեղի են ունենալու աշխարհում և Եվրոպայում, իսկ թե որոնց է ինքը մասնակցելու՝ որոշվելու է ամեն գործուղումից առաջ։
Նշենք, որ ԵԽԽՎ առաջիկա ամառային նստաշրջանը Ստրասբուրգում կանցկացվի հունիսի 20-ից 25-ը։