Հասարակություն 09:00 31/05/2016 Հայաստան

Ոտքը պատերազմում թողած զինվորի ծրագրերն ու մտահոգությունները

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Արմանը քայլում է.
Արցախյան պատերազմի առաջին օրը՝ դասակի վիրավոր  հրամանատարին օգնության շտապելիս ժամկետային զինծառայող Արման Ավետիսյանը Արցախի հարավում կորցրեց ձախ ոտքը: Նա նման խնդիր ունեցող զինծառայողներից առաջինն է, ով այսօր կարողանում է քայլել, նաև հեծանիվ վարել, առայժմ հարևանինը, մինչև սեփականն ունենա:

«Մինչև բանակ գնալս զբաղվել եմ հեծանվային սպորտով ու զբաղվելու եմ: Պրոթեզը որևէ բան չպիտի փոխի իմ կյանքում: Շատ շնորհակալ եմ պրոթազավորող բժշկից՝ Մկրտիչ Գինոսյանից: Էսօր էլ իր մոտ էի՝ հայ-գերմանակն պրոթեզարանում: Ասաց՝ ձեռնափայտը գցելու ես, հասնելու ենք էն արդյունքի, որ վազես: Վազելու ժամանակ էլ կգաք, կնկարեք»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Արմանը:

Ոտքերի վիրավորում ստացած զինակից ընկերներին, ովքեր դեռ չեն կարողանում քայլել, Արմանը կոչ է անում չհուսահատվել, որոշ ժամանակ անց իրենք էլ են քայլելու:

«Ինձ շատ օգնեց իմ հարազատների, բարեկամների ջերմ վերաբերմունքը: Ես էլ իմ վրա շատ աշխատեցի՝ չէի հուսահատվում: Ուզում էի, որ ամեն ինչ շուտ արվի: Բժիշկները շատ օգնեցին»,-պատմում է զինվորը:

Արմանի քայլելու լուրն իմանալուց անմիջապես հետո այսօր նրան տեսակցության են եկել նաև Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի կադրերի բաժնի աշխատակցուհիները: Նրանք ուրախանում են ամեն վիրավոր զինվորի ապաքինման մասին լուրերից:



Արմանի ու պատերազմում երկու ոտքը կորցրած Դավթի՝ ժպտացող լուսանկարը մեծ արձագանք գտավ սոցիալական ցանցերում: Հոսպիտալի ընկերոջ հետ կապը պահպանում է՝ մի քանի օր առաջ պրոթեզարանում են տեսնվել:

«Այնտեղ էլ ժպտում էր: Ո՞նց ասեմ: Հանրությունը կարող ա ուրախանա քո ժպիտից, բայց ժպիտով դու քո ցավերն ես ծածկում քո հարազատներից»,-անկեղծանում է Արմանը:

Անելիքները.
Հիվանդանոցում գտնվելու ու դրան հաջորդող օրերին Արմանը անելիքները մտովի գրի է առել. «Սեպտեմբերից դասերն են սկսում: Երևի կսովորեմ՝ գյուղինստիտուտում էի սովորում: Տեսնեմ ինչ հարմար աշխատանք կարանք ճարենք: Տեսնենք, կօգնի՞, չի՞ օգնի մեր կառավարությունը: Մինչ օրս դեռ ոչ մի օգնություն ցույց չեն տվել»:

Ամեն ինչին զուգահեռ Արմանը բժիշկների ցուցումներով պետք է ինտենսիվ մարզվի: Պրոթեզը ժամանակավոր է, հստակ չէ՝ հիմնական պրոթեզավորումը երբ կարվի:

Դժվարությունները.
Սոցիալական վատ վիճակից մերօրյա հերոսներից մեկը քիչ է խոսում: Միայնակ մոր մինուճար որդի է: Ապրում են վարձով Արարատի մարզում: Հիմա, երբ ինտենսիվ բուժման ու անընդհատ բժշկի վերահսկողության ներքո գտնվելու խնդիր կա, մայր ու որդի ապրում են մոր մորաքրոջ աղջկա տանը՝ Էրեբունի վարչական շրջանում: Հասարակական տրանսպորտով երթևեկելը նրա համար դեռ դժվար է, իսկ տաքսիներից օգտվելը բավական թանկ արժե:

«Ես մեծ ցանկություն ունեմ գնամ իմ հարազատ բակը տեսնեմ: Բայց էս դժվարությունները հաշվի առնելով, ստիպված այստեղ ենք մնում: Դժվար է, բայց ինչ անեմ: Դեռ պետությունից  որևէ օգնություն չի եղել: Չգիտեմ, կլինի, թե չէ: Եղել է պապիկ, որ իր թոշակն Ամերիկայից ուղարկել է»,-ասում է Արմանը:

Զինվորի մայրը կայուն աշխատանք չունի: Մասնագիտությամբ վարսավիր է, գնում է տներ՝ մազ կտրում, ֆենում, ներկում: Ուզում է վերապատրաստման դասընթացներ անցնի, որպեսզի հիմնական աշխատանք ունենա:

«14 տարի վարձով ենք ապրում: Մինչև Արմանի 14 տարեկան դառնալը նպաստառու ենք եղել: 97 թվականից կայուն աշխատանք չունեմ: Ավելի քան երկու ամիս՝ ոչ մի կոպեկ չեմ աշխատել: Հույսս Արմանն էր, որ բանակից կգա, կաշխատի, ինչ-որ մի բան կանի: Շնորհակալ եմ, բուժումն անվճար արվել է: Բայց հետո… Մարզից ոնց գնա, գա դասի: Չգիտեմ»,-դժվարություններն ու մտահոգությունները ներկայացնում է զինվորի մայրը՝ տիկին Քնարիկը:

Արմանի ընկերներն ու նրանց առաջ ունեցած պարտքը.
«Բոլոր ընկերներիս անփորձանք ծառայություն եմ մաղթում: Երկու օրը մեկ խոսում եմ իրենց հետ: Նորմալ են»,-ասում է Արմանը:

Մի քանի ամսից նա զորացրվելու էր: Դասակի վիրավոր հրամատարին՝ լեյտենանտ Շահբազյանին փրկելու էր գնում Արմանը, երբ պայթեց նռնակը: Պայթյունից  կորցրեց ձախ ոտնաթաթը:

«Նա մահացավ: Սկզբում անհետ կորածների ցուցակում էր, հետո իմացանք, որ զոհվել է: Սիմոնյանը Ազատը, Սարգսյան Նորիկը՝ Երանոս գյուղից, Գևորգյան Արթուրը, Գրիշան, Ադամը մեր վաշտից էր, Կարենը Ներսիսյանը… Բոլորն էլ թագավոր տղաներ են, բոլորին էլ ճանաչում էի, շփում եղել էր, բոլորն էլ իրենց կյանքը պատրաստ էին հայրենիքի համար տալու: Ու տվեցին: Ես իրենց հարգում եմ, շատ սիրում եմ»,-ասում է նա:

Հստակ պլանավորած անելիքներից մեկն էլ զոհված ընկերների ծողներին այցելելն է. «Բոլորի տները գնալու եմ, բոլորի, ում ճանաչել եմ: Ում էլ չեմ ճանաչել, էլի ցանկություն ունեմ գնալու, տեսնելու: Էդ իրենց շնորհքն է, որ էսօր ես այստեղ եմ: Պիտի գնամ ու անձամբ շնորհակալություն հայտնեմ իրենց ծնողներին, որ ըտենց առյուծ տղաներ են տվել, ու ըտենց տղաների հետ ես շփվել եմ»:

Հիշում է, թե ինչպես թշնամու տանկերը շրջանցելով, կրակոցների միջով հրամանատարի տեղակալի «Ուազ» մեքենայով կարողացան իրեն հրամանատարական դիտակետ հասցնել: Այդ ընթացքում գնդացրի կրակոցից վնասվում է նույն ոտքը: Հիշում է, ինչպես տեղափոխեցին զորմասին կից հոսպիտալ, այնտեղից էլ՝ ուղղաթիռով  Երևան:

«Ապրիլի 3-ից մինչև մայիսի 17-ը պառկեցի Մուրացանում: Ապրիլի 3-ին հանեցին էդ պուլյան, չէին կարողանում հանել, փախնում էր: Հետո ապրիլի 17-ին երրորդ անգամ վիրահատեցին…»,-հետևում մնացած դժվարություններն ու բարդությունները ներկայացնում է զինվորը:

Հոսպիտալը մորաքրոջ տան մոտ է: Բժիշկներին տեսնելու, ուրախացնելու համար Արմանը որոշել է հեծանիվով այնտեղ հասնել:

«Ընտելանում եմ կյանքին…»,-նշում  է նա:

Մանրամասները՝ տեսանյութում.



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}