Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

17:34 Հայաստան
Հյուսիսային պողոտայում բացվել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը

Այն այս անգամ նվիրված է Երևանի 2800-ամյակին: Ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում այսօր և վաղը 50-ից ավելի սիրիահայեր հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց ձեռքի աշխատանքներն ու զարդերը, քաղցրավենիք ու արևելքի համային բազմերանգությամբ ֆալաֆել:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն

17:31 Աշխարհում
«Աշխարհի կրոնների երաժշտությունը» խորագրով փառատոնի շրջանակներում Ստրասբուրգի Մայր տաճարում կայացել է համերգ, որին մասնակցել է երաժիշտ Ջոն Հոդյանի «Նաղաշ» համույթը

Մասնակցել են նաև երաժիշտներ Սիրիայից, Իրաքից և Նեպալից` ներկայացնելով համապատասխանաբար քրիստոնեական, մահմեդական և հինդուիստական կրոնները:
Փառատոնի համակարգողը, բացելով միջոցառումը, հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին և նշել Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի փայլուն ընթացքը: Միջոցառմանը ներկա են եղել Եվրոպայի խորհրդում հավատարմագրված դեսպաններ, ԵԽ քարտուղարության պաշտոնյաներ:
Մամուլի հաղորդագրություն

17:12 Աշխարհում
Audi- ին 800 մլն եվրո տուգանք է ներկայացվել

Ավտոարտադրությունը ճանաչել է իր պատասխանատվությունը և համաձայնել է տուգանք վճարել:

17:08 Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանը, ՀՀ-ում Բուլղարիայի դեսպան Մ. Պ. Ցոցորկովա-Կայմակտչևան և ռազմական կցորդ, փոխգնդապետ Յ. Կոմիտովը քննարկել են

պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Տիկին դեսպանը արտահայտել է համագործակցության զարգացման բուլղարական կողմի պատրաստակամությունը և հույս հայտնել, որ դրա արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

17:04 Հայաստան
Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կ. Նազարյանը և Հունաստանի արտաքին գործերի՝ եվրոպական և միջազգային տնտեսական համագործակցության հարցերով փոխարինող նախարար Յ. Կատրուգալոսը քննարկել են

ռազմավարական նշանակություն ունեցող հայ-հունական բարեկամական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև ընթացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը, միջկառավարական և միջխորհրդարանական ձևաչափերով փոխգործակցությանը։
Աղբյուր՝ mfa.am

17:01 Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանը և Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յ. Շտետինան քննարկել են Եվրոպա-Արցախ կապերին վերաբերող հարցեր

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Եվրոպայի հետ փոխգործակցությունն Արցախի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է՝ բարձր գնահատելով Յ. Շտետինայի ներդրումը դրա զարգացման գործում:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

16:20 Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանը հոկտեմբերի 12-ին մասնակցել է «Արցախի պառլամենտականների ասոցիացիա» հասարակական կազմակերպության առաջին ընդհանուր ժողովին

Իր ողջույնի խոսքում նախագահը միջոցառումը խորհրդանշական է համարել՝ նշելով, որ իրականացվել է նախնական աշխատանք կառույցի ստեղծման և մոտակա տարիներին նրա բնականոն գործունեության կազմակերպման ուղղությամբ:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

16:06 Հայաստան
Բարձրագույն դատական խորհուրդը Նիդերլանդների թագավորության Դատական խորհրդի պատվիրակության հետ շարունակել է աշխատանքային քննարկումները

Առանցքային հարցերի շրջանակը վերաբերել է բյուջեի կազմման և արդարադատության ծախսատարության կրճատման հիմնախնդիրներին: Հոլանդիայի դատական խորհրդի պատվիրակությունը` Կենտրոնական Վերաքննիչ Տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանի գլխավորությամբ, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բարձրագույն դատական խորհրդի հրավերով:
Աղբյուր՝ ԲԴԽ աշխատակազմ

14:16 Հայաստան
Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարարի տեղակալ Ա. Հովակիմյանը տարածաշրջանային այցի շրջանակներում Երևանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի նորանշանակ փոխտեղակալ Ջ. Քենթի հետ քննարկել է

երկկողմ հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր։ Հատուկ անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի օրակարգին և անցկացման ժամկետներին:
Աղբյուր՝ mfa.am

14:04 Աշխարհում
Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԿԳ նախարար Ա. Հարությունյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ, որտեղ կմասնակցի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացման արարողությանը

Փարիզում նախարարը կհանդիպի նաև Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ. նախատեսվում է քննարկել «Հորիզոն-2020» ծրագրի մասնակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության հետ ծրագրերի իրականացումը:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

14:03 Հայաստան
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը շրջանառության մեջ է դրել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխության նախագիծ,

որով այսուհետ պետք է արգելվեն կենդանիների ոչնչացման դաժան, անմարդկային մեթոդները, մասնավորապես զենքի կիրառմամբ։ Կենդանիներին, այդ թվում թափառող շներին, պետք է  տեղահանել բնակավայրերից և (կամ) ենթարկել ստերիլիզացիայի, հաշվառել և տեղավորել հատուկ պահպանման վայրերում։
Մամուլի հաղորդագրություն

13:53 Աշխարհում
Հոկտեմբերի 15-ին 5-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել է «Լավագույն դիպուկահար» համաբանակային մրցույթի 2-րդ փուլը

Առավել բարձր արդյունքներ արձանագրած զինծառայողները կշարունակեն զարգացնել վարպետությունը ու տեսական գիտելիքները համաբանակային եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր զբաղեցնելու համար:
Մամուլի հաղորդագրություն

13:40 Հայաստան
Հոկտեմբերի 13-ին 5-րդ զորամիավորումում ամփոփվել են 2018 թվականի ուսումնական տարվա երրորդ եռամսյակի մարտական պատրաստության, մարտական և զորահավաքային պատրաստականության,

մարտական հերթապահության և զինվորական կարգապահության արդյունքները: Զեկույցներում նշվել է, որ զորամիավորումում և ենթակա զորամասերում անցկացվել են մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումներ. գրանցվել են գոհացուցիչ արդյունքներ: Մեծ ուշադրություն է դարձվել դաշտային կառավարման կետերին՝ դրանց ծավալմանը ու անխափան գործունեությանը: Առանձնացվել են ռեսուրսների ուսումնասիրության և համալրման ուղղությամբ իրականացված այն միջոցառումները:
Մամուլի հաղորդագրություն

13:40 Արցախ
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հ. Ջիվանյանը «ԱԺ կանոնակարգ» օրենքի 128-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հանդես է եկել հայտարարությամբ

«Օրենքով սահմանված ժամկետում Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնի համար միայն ԱԺ «Հայրենիք» խմբակցությունն է առաջադրել թեկնածու: «Հայրենիք» խմբակցության առաջադրած թեկնածուն Արտակ Արտյոմի Բեգլարյանն է: Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցի քննարկումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, ժամը 15:00-ին»,- նշված է հայտարարության մեջ:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ

13:25 Աշխարհում
Հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում ԱԳ նախարար Զ.Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը,

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն իր խոսքում մասնավորապես անդրադարձել է Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարներին, Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին և կառավարության ազգային զարգացման օրակարգի առաջնահերթություններին: ԼՂ հիմնախնդրի կարգավորման առնչությամբ՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Արցախի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գլխավոր առաջնահերթություններն են։
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

13:12 Հայաստան
Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կ. Նազարյանը և ԵԽ Ծրագրերի գլխավոր տնօրինության գրասենյակի տնօրեն Վ. Թեյլորը քննարկել են ԵԽ և ԵՄ հետ համատեղ իրականացվող

«Գործընկերություն լավ կառավարման համար» ծրագրի առաջին փուլի՝ 2015-2018թթ. արդյունքները և հաջորդ՝ 2019-2021թթ. փուլի ոլորտային ծրագրերը, որոնք մշակվել են՝ հաշվի առնելով ԱլԳ բրյուսելյան գագաթաժողովի շրջանակներում ընդունված «20 թիրախային արդյունքներ մինչև 2020թ.» փաստաթուղթը։ Անդրադառնալով «Գործընկերություն լավ կառավարման համար» 2019-2021թթ. ոլորտային ծրագրերին՝ Նազարյանն արժևորել է դրանք՝ միտված ՀՀ նոր կառավարության նախաձեռնած շրջադարձային բարեփոխումներին։
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

10:12 Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դ. Գևորգյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ասիական զարգացման բանկի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի

հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Ա. Կիրակոսյանը։  Կողմերը քննարկել են սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում դպրոցների սեյսմակայունության բարձրացման բաղադրիչի իրականացման ընթացքում ծագած բարդությունների հաղթահարման, առաջացած տեխնիկական թերությունների օպերատիվ լուծման, նախատեսված ժամկետների պահպանման, վերջնական արդյունքի ապահովման համար անհրաժեշտ համալիր միջոցառումներ ձեռնարկելուն ուղղված հարցեր։
Աղբյուր՝  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

17:53 Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Լիբանանի շրջանային վարչության պատվիրակությանը՝ Ա. Տակեսյանի գլխավորությամբ

Քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանն ու Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահը կարևւորել է ավանդական կուսակցությունների հետ մշտական երկխոսության ամրապնդումը՝ այն համարելով Հայրենիք-Սփյուռք կապերի գործնական դրսևորումներից: 
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

17:40 Հայաստան
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Հ.Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ոչ պետական բուհերի ռեկտորների հետ

Փոխնախարարը նշել է, որ նախորդ քննարկման ընթացքում հստակ առաջադրանք էր դրվել՝ նոր փոփոխությունների և հատկապես «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի լույսի ներքո մտածել բուհերի խոշորացման և վերամիավորումների մասին: Հ. Հովհաննիսյանը նաև հորդորել է բուհերի միջազգայնացման գործընթացում ապահովել բուհերի օտարալեզու ծրագրերի թափանցիկությունը և տեսանելիությունը՝ օտարերկրյա ուսանողներ ներգրավելու համար:
Հանդիպման ընթացքում ծավալված քննարկման ընթացքում բուհերի ռեկտորները ներկայացրել են իրենց խնդիրները և դրանց լուծման ճանապարհները:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

Տեսանյութեր

Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ, օրակարգը Հայաստանինն է. Ջորջ Քենթ
14:08 16/10/2018

Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ, օրակարգը Հայաստանինն է. Ջորջ Քենթ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}