Այվազովսկու կտավը Christie`s աճուրդում վաճառվել է 194,5 հազար ֆունտ ստերլինգով
Հովհաննես Այվազովսկու «Օսմանյան սրճարանը լուսնի լույսի ներքո» կտավը Լոնդոնում Christie's աճուրդում վաճառվել է 194,5 հազար ֆունտ ստերլինգով, մյուս երկու աշխատանքը՝ «Նավաբեկություն» և «Սալադինի միջնաբերդի տեսարանը Նեղոսի ափերից»՝ համապատասխանաբար 158,5 հազար և 11,5 հազար ֆունտ ստերլինգով: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
«Օսմանյան սրճարանը լուսնի լույսի ներքո» կտավը նախնական գնահատվել էր 200-300 հազար ֆունտ ստերլինգ:
Նշենք, որ աճուրդային տունը կազմակերպել էր ռուսական գեղանկարների վաճառք: Ընդհանուր առմամբ, վաճառքից ստացել է 1,9 միլիոն ֆունտ ստերլինգ: