Հռոմի Պապի այցի առիթով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կազմակերպվելու է մեկօրյա ցուցադրություն
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Հայաստան այցի ընթացքում հունիսի 25-ի կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը տեղեկացրեց, որ Հռոմի Պապի այցի հետ կապված այդ օրը թանգարանում նախատեսել են մեկօրյա ցուցադրություն:
«Ներկայացնելու ենք կաթոլիկ եկեղեցու, նաև Հռոմի պապերի դերը որբախնամ աշխատանքում, և ինչպիսի արձագանք է ունեցել կաթոլիկ եկեղեցու կողմից: Կարևոր, հետաքրքիր, եզակի նմուշներ ենք ցուցադրելու: Կարծում ենք՝ ցուցանմուշները կհետաքրքիր Հռոմի Պապին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն եռօրյա այցը կմեկնարկի հունիսի 24-ից:
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի Պապը Ծիծեռնակաբերդ իր այցելությամբ հաստատելու է արդեն իր կողմից հնչեցրած հայտարարությունը. Տեր Շահե
- Հռոմի Պապի այցելությունը Հայաստան ինչ-որ իմաստով պատմական է և բացառիկ. Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյան
- Հռոմի Պապն ու Հայոց Կաթողիկոսը Երևանում համատեղ հայտարարություն կստորագրեն
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում