ԼՂՀ ԱԺ խմբակցություններ. Հայկ Խանումյանի նկատմամբ բռնությունը լուրջ հարված է Արցախում ձևավորված ժողովրդավարական սկզբունքներին
ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ բռնություն կիրառելու փաստի առթիվ ԱԺ խորհրդարանական «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն», «Շարժում - 88» խմբակցությունները տարածել են հայտարարություն: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից:
Խմբակցությունների հայտարարության մեջ ասված է. «Կատարվածն անթույլատրելի արարք է պատգամավորի հանդեպ, և այն լուրջ հարված է Արցախում ձևավորված ժողովրդավարական սկզբունքներին:
Դատապարտում ենք տեղի ունեցածը և համոզված ենք, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն ոլոր միջոցները՝ հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Խանումյանը՝ իրեն ծեծելու մասին
- Հայկ Խանումյանի կյանքին վտանգ է սպառնում. Փոստանջյան
- Սամվել Բաբայանի ունեցած փորձը օգտագործելու անհրաժեշտություն կա. Ռուստամյան
- Քաղաքական ենթատեքստ չկա, այդ մարդը ուղղակի անհավասարակշիռ է. Դավիթ Բաբայան
- Ստեփանակերտի ոստիկանությունը պատգամավորին ծեծելու վերաբերյալ հաղորդում է ստացել