Հաքերները հայտնել են, թե ինչ գաղտնաբառը է օգտագործել Ցուկերբերգը
Ourmine հաքերների խումբը, որն իր վրա պատասխանատվություն է վերցրել Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի Instagram-ի, Twitter-ի, LinkedIn-ի և Pinterest-ի հաշիվները կոտրելու համար, հայտնել է, որ դրա համար օգտագործել է «dadada» գաղտնաբառը,-գրում է «Գազետա.ռու»-ն:
Աղբյուրը գրում է, եթե հաքերները ճիշտ են հայտարարել, ապա անգամ 2012 թվականի չափանիշների համար է նա շատ թույլ գաղտնաբառ ընտրել:
Facebook-ում այս ինֆորմացիան չեն մեկնաբանել:
Աղբյուրը հիշեցնում է՝ փորձագետները հաղորդել էին, որ Ցուկերբերգի էջերը կարող էին կոտրել՝ LinkedIn-ից նրա անձնական տվյալները գողանալու համար: