Ֆրանսիան միլիոնավոր եվրոներ կտրամադրի աղետից տուժածներին օգնելու համար
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը խոստացել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել բոլոր նրանց, ովքեր «ամեն ինչ» կորցրել են` մի շարք շրջաններում ջրհեղեղի ժամանակ,- գրում է Korrespondent-ը:
Նրա խոսքերով՝ տեղական իշխանությունները առաջիկա մի քանի օրվա ընթացքում միլիոնավոր եվրո կստանան՝ տուժածներին օգնելու համար:
Նշենք, որ Ֆրանսիայում աղետից զոհվել է 4 և վիրավորվել 42 մարդ: Առանց էլեկտրականության են մնացել ավելի քան 7 հազար տուն:
Վարչապետը մոտակա ժամանակահատվածում կայցելի Մոնտարժի քաղաքը, որն ըստ ֆրանսիական իշխանությունների տեղեկատվության, ամենաշատն է տուժել ջրհեղեղից:
Աղբյուրը հայտնում է նաև, որ AFA ապահովագրական ասոցիացիայի տվյալներով, վնասը ապահովագրական ընկերությունների համար կարժենա 600 մլն եվրո:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայում ջրհեղեղի հետևանքով չորս մարդ է զոհվել
- Ջրհեղեղի պատճառով Օլիմպիական կրակը տեղափոխել են այլ քաղաք
- Լուվրից տարհանվում են արվեստի գործերը
- Փարիզում ջրհեղեղի պատճառով պատրաստվում են փակել մետրոն և Լուվրը
- Ֆրանսիայում ջրհեղեղների հետևանքով տարհանվել է ավելի քան 5.5 հազար մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին