Եգիպտացի ցեղասպանագետ. Թուրքիայի իշխանությունների արդարացումներն արժեզուրկ են
«Ինչպե՞ս կարող է Թուրքիան Գերմանիայի Խորհրդարանի որոշումը պատմական սխալ համարել, երբ իրականում ինքն է մեծ սխալ թույլ տալիս՝ ժխտելով իր կողմից իրականացված ցեղասպանության հանցագործությունը և խուսափելով միջազգային պատասխանատվությունից պատմության և համայն մարդկության առջև»,- ասել է ցեղասպանագետ, միջազգային իրավունքի եգիպտացի պրոֆեսոր Այման Սալամանը՝ խիստ քննադատության է արժանացնելով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանն ուղղված Թուրքիայի իշխանությունների արձագանքը։ Այս մասին հայտնում է m.alwafd.org կայքը:
Պրոֆեսորը նշել է, որ Թուրքիան մոռանում է, որ առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան եղել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը իրագործած՝ Օսմանյան Կայսրության դաշնակիցը։
«Միջազգային իրավունքի տեսանկյունից Թուրքիայի իշխանությունների արդարացումներն արժեզուրկ են, քանի որ Հայոց Ցեղասպանությունը պատմական փաստ է և 1915թ․ Օսմանյան Կայսրության իշխանությունների գործած հանցագործության էությունը լիովին համապատասխանում է «Ցեղասպանության հանցագործության» մասին ՄԱԿ-ի 1948 թ. բանաձևի բնորոշումներին»,-ըստ աղբյուրի՝ ասել է Այման Սալամանը։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանն առաջարկել է ստուգել Բունդեսթագի թուրք պատգամավորի արյունը
- Բունդեսթագի ընդունած բանաձևը լուրջ հոգեբանական և բարոյական հարված էր թուրքական կողմին. Հ.Դեմոյան
- Բունդեսթագի թուրք պատգամավորներին սպառնում են սպանել
- Գերմանաբնակ Արթուր Աբրահամը՝ Բունդեսթագի բանաձևի մասին
- Արա Պապյան. Բունդեսթագի բանաձևը նոր հնարավորություններ է բացում
- Քաղաքագետ. Նման բացթողում ուղղակի Բունդեսթագն իրավունք չուներ թույլ տալու
- Գերմանացիների 74%-ը ողջունում է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. Spiegel
- Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն իսկապես պատմական քայլ էր. Սերժ Սարգսյան
- Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը
- Բունդեսթագի փոխնախագահ. Ընդունված բանաձևում իրերը կոչվել են իրենց անուններով
- Հայաստանը ողջունում է Բունդեսթագի կողմից հայերի ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը. ՀՀ ԱԳ նախարար
- Բունդեսթագի շենքի դիմաց հայերը պարում են
- Գերմանիան պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը