ABBA խմբի անդամներն 34 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ ելույթ են ունեցել միասին
Շվեդական լեգենդար ABBA խմբի անդամները՝ Բյորն Ուլվեուս, Անետա Ֆելտսկուգ, Անի Ֆրիդ Լինգստադ, Բենի Անդերսոն, տեսել են իրենց երկրպագուներին և 1982 թվականից հետո առաջին անգամ հանդես եկել միասին: Այս մասին գրում է Նյուզու.քոմ կայքը:
Ոչ մեծ համերգը մասնավոր երեկոյի ընթացքում նվիրված է եղել Բյորն Ուլվեուսի և Բենի Անդերսոնի ընկերության 50-ամյակին: Համերգը կայացել է Ստոկհոլմում հունիսի 5-ին:
Աբյուրը նշում է, որ ABBA խմբի անդամներն ավելի վաղ կտրականապես դեմ էին արտահայտվել միավորմանը՝ նույնիսկ 1 միլիարդ դոլար հոնորարով:
Երաժշտական քառյակը ստեղծվել էր 1972 թվականին: 10 տարվա ընթացքում խումբը թողարկել էր 8 ալբոմ: Ամբողջ աշխարհում վաճառվել էր ավելի քան 350 միլիոն ձայնագրություններ: Նրանց ալբոմները շարունակում են սիրված լինել մինչ օրս:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ