Ջալալ Հարությունյանը նշանակվել է զորամասի հրամանատար
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, որի համաձայն, գնդապետ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N 42009 զորամասի հրամանատար: Այ մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի լրատվական ծառայությունից։
Հունիսի 14-ին երկրի ղեկավարն այցելել է զորամաս և ստորաբաժանման հրամկազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին:
Բակո Սահակյանը նշել է, որ գնդապետ Հարությունյանն անցել է զինվորական մեծ ուղի, ունի տարբեր ստորաբաժանումների ղեկավարման փորձ, համապատասխան գիտելիքներ և մարդկային որակներ` հույս հայտնելով, որ այս ամենը կնպաստի նրա առջեւ դրված խնդիրների արդյունավետ կատարմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ